040.0232.130302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մարտի 2002 թվականի N 232
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 410 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 410 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
i
որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի «բ» ենթակետը, 11-րդ, 14-րդ, 18-րդ և 19-րդ կետերը «գործակալ բանկ» բառերից հետո համապատասխան հոլովառությամբ լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 13-ից: