040.0211.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 211
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԲՐՆՁԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2000 թվականի տևական երաշտի ու սակավաջրության հետևանքների մեղմացման նպատակով Հնդկաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը 750 տոննա ցորենի և 250 տոննա բրնձի անհատույց հատկացման ծրագիրը որակել բարեգործական:
i
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման համար «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդիսանում է այդ ծրագրի համաֆինանսավորող` 750 տոննա ցորենի և 250 տոննա բրնձի Հայաստանի Հանրապետություն ներմուծման դիմաց մաքսային մարմինների կողմից գանձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի չափով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի ներկայացրած հայտերի և մաքսային հայտարարագրերի հիման վրա կատարել ավելացված արժեքի գումարի փոխհատուցում:
i
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված 750 տոննա ցորենն ու 250 տոննա բրինձը տնօրինվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում տևական երաշտի և սակավաջրության հետևանքների մեղմացման ու պատճառված վնասների վերացման մի շարք միջոցառումների մասին» N 635 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 7-ի N 18 արձանագրությամբ սահմանված կարգով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից: