Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

17.10.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.02.2020  -ից մինչեւ   17.10.2022  -ը:
 

 

(Օրենքն ուժը կորցրել է 17.10.2022 թվականից` 14.09.22 ՀՕ-353-Ն օրենք)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 14-ին

 

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքում (այսուհետ` Օրենք)`

1) 95-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 95. Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը

 

Մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը Միության մաքսային օրենսգրքի 47-րդ հոդվածով սահմանված` մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման, մաքսային ուղեկցման, ապրանքների ժամանակավոր պահպանման, ինչպես նաև նախնական որոշումների տրամադրման համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է (այսուհետ` Պետական տուրք):».

i

2) 96-99-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «մաքսավճար» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Պետական տուրք» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ից:

 

 

Հանրապետության նախագահ

    Ա. Սարգսյան


2019 թ. դեկտեմբերի 3
Երևան
ՀՕ-229-Ն

 

 

pin
ՀՀ 14.11.2019
N ՀՕ-229-Ն օրենք