Սեղմել Esc փակելու համար:
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈ ...

12.02.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.12.2001  -ից մինչեւ   12.02.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 07.11.03 թիվ 19-Ն որոշում)

i

603.0090.221101

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»         11           2001 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301180

                                                                               

        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

                                 ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2001 թվականի N 90

 

i

«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ՁԵՎ ԹԻՎ 3-ԱՎՏՈ (ՓՈՍՏԱՅԻՆ-ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. հաստատել «Ավտոտրանսպորտի առկայությունը, միջոցների օգտագործումը և գործունեությունը» ձև թիվ 3-ավտո (փոստային-տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգի մասին Հրահանգը.

i

2. ուժը կորցրած ճանաչել ՀՀ վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի 26.08.1999թ. թիվ 160 հրամանը:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

2001թ. հոկտեմբերի 23-ի

թիվ 90 որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ» ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Հրահանգը սահմանում է ձև թիվ 3-ավտո (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:

1.2. Հաշվետվությունը ներկայացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:

1.3. 3-ավտո հաշվետվությունը լրացնում են միայն`

- բեռնափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնց փաստացի գործունեության հիմնական տեսակն է համարվում եկամուտներ ստանալու նպատակով իրականացվող բեռնափոխադրումները, և «Հայավտոճան» ՓԲԸ կազմակերպությունները, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա ունեցող կազմակերպությունները.

- ուղևորափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնք ընդհանուր օգտագործման ավտոբուսային երթուղիների համար սահմանված կարգով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, և այն կազմակերպությունները, որոնք ունեն ուղևորափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա:

1.4. Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ 1*): Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է կազմակերպությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:

---------------

1*) առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է

կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների

ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող

չափանիշերով

 

1.5. Կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվետվություն` հաշվետվությունում նշված ժամկետում:

1.6. Հաշվետվության տվյալները լրացվում են հաշվետվությունում նշված չափման միավորներով:

1.7. Վարձակալության տվող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակը և աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների հաշվետվությունում:

1.8. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:

1.9. Հաշվետվությունում չեն ընդգրկվում տրանսպորտային կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:

1.10. Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:

1.11. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով (տես նաև` «Պետական վիճակագրական աշխատանքների իրականացման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը» (հաստատված ՀՀ Կառավարության 1999թ. հունվարի 15-ի թիվ 23 որոշմամբ):

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հաշվետվությունը կազմված է 4 բաժնից. Կազմակերպության (սեփական և վարձակալությամբ տրված) շահագործական բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի օգտագործումը (բաժին 1), Շահագործական ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումը (բաժին 2), Շահագործական շարժակազմի առկայությունը, ընդունումը և դուրս գրումը (բաժին 3), Զբաղվածություն և աշխատանքի վարձատրություն (բաժին 4):

Օգտագործվող հիմնական հասկացություններն են`

2.1. Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց է:

2.2. Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս Է:

2.3. Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին է:

2.4. Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի է:

2.5. Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:

2.6. Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի է, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:

2.7. Միջմարզային երթուղի` այն երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:

2.8. Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:

 

3. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ (ԲԵՌՆԱՏԱՐ, ԱՎՏՈԲՈՒՍ, ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ) ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՐԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ (ԲԱԺԻՆ 1, 2)

 

3.1. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունը (ավտոմեքենա-օրեր) որոշվում է հաշվետու տարվա ընթացքում բոլոր օրացուցային օրերի հանրագումարով, ներառյալ տոնական և հանգստյան օրերը, յուրաքանչյուր մեքենայի համար առանձին (տող 110,սյուն.2, տող 212,տող 223,սյուն. 2):

3.2. Ավտոմեքենա-օրեր աշխատանքում (տող 110, սյն.3, տող 213, տող 223, սյն.3) ցուցանիշը որոշվում է հաշվետու տարվա յուրաքանչյուր օրվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր ավտոմեքենաների թվով, անկախ նրանից, մեքենան աշխատել է լրիվ հերթափոխ, թե` ոչ: Եթե ավտոմեքենան վերադառնում է գծից մինչև սահմանված ժամկետի լրանալը (անկախ վերադառնալու պատճառից), այն համարվում է մեկ լրիվ աշխատանքային օր: Օրվա երկհերթ կամ եռհերթ աշխատանքի դեպքում, նույնիսկ եթե աշխատանքը ավարտվում է ժամը 24-ից հետո, ապա այն համարվում է 1 ավտոմեքենա-օր աշխատանքում: Օրացուցային օրվա ընթացքում մեքենան մեկից ավելի անգամ գիծ դուրս գալու դեպքում ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկելիս, այդպիսի մեքենան պետք է հաշվարկվի միայն մեկ անգամ:

Եթե բեռնատար ավտոմեքենան գիծ է դուրս եկել և բեռ չլինելու պատճառով աշխատանք չի կատարել, ապա այդ օրը համարվում է որպես մեկ աշխատանքային օր:

Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում, երբ երթուղու հեռավորության պատճառով մեքենան չի ավարտել իր աշխատանքը մեկ օրվա ընթացքում, ապա ավտոմեքենա-օր աշխատանքում ցուցանիշը հաշվարկվում է պարկից դուրս գալու օրից սկսած մինչև վերադառնալու օրը և ձևակերպվում է որպես գործուղում (բացառությամբ այն օրերի, երբ մեքենան գտնվել է պարապուրդում (տեխնիկապես անսարքության, ճանապարհ չլինելու, բեռը ետ բերելու, վարորդի հանգստի պատճառով և այլն)): Սպորտային մրցույթների և այլ միջոցառումների ուղարկված ավտոմեքենաների ավտոմեքենա-օրերը, որոնք կապված չեն բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների հետ, «ավտոմեքենա-օրեր աշխատանքում» ցուցանիշում չեն արտացոլվում:

3.3. Ավտոմեքենաների պարապուրդում` վերանորոգման և դրան սպասելու վիճակում գտնվելու ավտոմեքենա-օրերի թիվը (տող 110, սյն.4, տող 214, տող 223, սյն.4) որոշվում է բոլոր այն օրերի հանրագումարով, որոնց ընթացքում ավտոմեքենաները գտնվել են վերանորոգման մեջ (կապիտալ, ընթացիկ), ինչպես սեփական, այնպես էլ այլ կազմակերպությունների արհեստանոցներում: Աշխատանքի համար ոչ պիտանի ավտոմեքենաները, որոնք դեռևս դուրս չեն գրվել կազմակերպության հաշվեկշռից, համարվում են վերանորոգմանը սպասող ավտոմեքենաներ: Ավտոդողերի բացակայության պատճառով չաշխատող ավտոմեքենաների թիվը լրացվում է»ավտոմեքենա-օրեր պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում» տողերում:

3.4. «Ավտոմեքենա-օրերը պարապուրդում սարքին վիճակում» (տող 110, սյն.5, տող 215, տող 223, սյն.5)` համարվում են ավտոմեքենա-օրերը պարապուրդում` կապված բեռի, վառելիքի, վարորդի բացակայության, ճանապարհների աներթևեկելիության, ինչպես նաև վարորդների հանգստյան և տոնական օրերի և այլ պատճառների հետ:

3.5. Ավտոմեքենա-օրերը հաշվարկելու օրինակը բերվում է ստորև.

Օրինակ 1. Մեկ տարվա ընթացքում կազմակերպությունում առկա են եղել`

2 ավտոմեքենա ԳԱԶ-53 Ա մակնիշի, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ՄԱԶ-500 մակնիշի, հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-585 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը

1 ավտոմեքենա ԶԻԼ-151 մակնիշի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը

1 ավտոմեքենա ԿՐԱԶ-257 մակնիշի, հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Ավտոմեքենա-օրերի առկայությունը կազմակերպությունում կկազմի`

 

._______________________________________________________________.

| Ավտոմեքե-   | Ավտոմեքե-|Ավտոմեքե-|        այդ թվում           |

| նաների      | նաների   |նա-օրերի |____________________________|

| մակնիշները  | ցուցակա- |թիվը     |աշխա-|վերանո- |պարապուրդում |

|             | յին թիվը |տնտեսու- |տան- |րոգման  |տեխնիկապես   |

|             | հաշվետու |թյունում |քում |և  դրան |սարքին       |

|             | տարվա    |         |     |սպասելու|վիճակում     |

|             | ընթացքում|         |     |վիճակում|             |

|_____________|__________|_________|_____|________|_____________|

| ԳԱԶ-53Ա     |    2     | 730     | 480 |  100   |   150       |

| ՄԱԶ-500     |    1     |  90     |  54 |   -    |    36       |

| ԶԻԼ-151     |    1     | 275     | 160 |   50   |    65       |

| ԿՐԱԶ-257    |    1     | 184     | 110 |   25   |    49       |

|_____________|__________|_________|_____|________|_____________|

| Ընդամենը    |    5     | 1279    | 804 |  175   |   300       |

._______________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը-ընդամենը (ավտոմեքենա-օրերով) պետք է հավասար լինի ավտոմեքենա-օրեր աշխատանքում, պարապուրդում, վերանորոգման և դրան սպասելու վիճակում և պարապուրդում սարքին վիճակում ցուցանիշերի հանրագումարին: Բերված օրինակում`

804+175+300+1279 ավտոմեքենա-օրեր:

3.6. Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոմեքենաների առկայությունն` ըստ դրանց բեռնատարողության (հազ.ավտոմեքենա-տոննա-օրերով) հաշվարկի (տող 110, սյն.6), որոշվում է տնտեսությունում առկա յուրաքանչյուր մակնիշի ավտոմեքենայի ավտոմեքենա-օրերի թիվը դրանց բեռնատարողությամբ (ըստ թողարկող գործարանի անձնագրերի) բազմապատկելու միջոցով և գումարելով ստացված արդյունքները: Այդ դեպքում թամբային քարշիչների բեռնատարողությունը որոշվում է դրանց թիվը այդ քարշիչները համալրող կիսակցորդների հիմնական տեսակների բեռնատարողությամբ բազմապատկելու միջոցով:

Վերը նշված օրինակում, ավտոմեքենաների առկայությունը տնտեսությունում դրանց բեռնատարողության հաշվարկով (ավտոմեքենա-տոննա-օրերի քանակը), հաշվետու տարում կազմում է.

 

.________________________________________________________________.

| Ավտոմեքենաների |Բեռնատարողությունը| Տնտեսության|Տնտեսությունում|

| տեսակները      |տոննա             |   գտնվող   |ավտոմեքենա     |

|                |                  | ավտոմեքենա-|տոննա-օրեր     |

|                |                  |    օրեր    |               |

|________________|__________________|____________|_______________|

|  ԳԱԶ-53 Ա      |  2,5             |     730    |   1825        |

|  ՄԱԶ-500       |  7,5             |     90     |    675        |

|  ԿՐԱԶ-257      |  12,0            |     184    |   2208        |

|  ԶԻԼ-151       |  4,5             |     275    |  1237,5       |

|________________|__________________|____________|_______________|

|  Ընդամենը      |   -              |      -     |  5945,5       |

.________________________________________________________________.

 

Կազմակերպության տնօրինության տակ գտնվող ավտոբուսների (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը` ըստ դրանց ուղևորատարողության հաշվարկի, որոշվում է յուրաքանչյուր մակնիշի ավտոբուսի (այդ թվում` երթուղային ավտոբուսներ) առկայությունը ավտոբուս-օրերով բազմապատկելով դրանց նստատեղերի թվով և գումարելով ստացված արդյունքները:

3.7. «Կարգագրում գտնվելու ժամանակը» (տող 110, սյն.7, տող 217, տող 223, սյն.6) որոշվում է հաշվետու տարում յուրաքանչյուր աշխատանքային օրվա ընթացքում ավտոմեքենաների գծում գտնվելու ժամերը գումարելով: Այս ցուցանիշում չեն ներառվում վարորդների ընդմիջման և հանգստի ժամերը, ինչպես նաև ավտոմեքենան լիցքավորելու և ծառայողական կետում դրանց տեխնիկական վերանայման ժամերը: Միջմարզային և միջպետական փոխադրումների, ինչպես նաև պատվերով փոխադրումների դեպքում ավտոմեքենայի կարգագրում գտնվելու ժամանակը որոշվում է ավտոմեքենայի պարկից դուրս գալու պահից մինչև պարկ վերադառնալու պահն ընկած փաստացի ժամերի քանակով, առանց վարորդի հանգստի, ընդմիջման և տարբեր պատճառներով ավտոմեքենայի շուրջօրյա պարապուրդների ժամերի:

3.8. «Ավտոմեքենաների վազքը - ընդամենը» (տող 110, սյն.8, տող 218, տող 223, սյն.7)` իրենից ներկայացնում է բոլոր ավտոմեքենաների բեռով (ուղևորներով), դատարկ և զրոյական վազքերը գումարելով:

Բեռով վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև կատարված բեռնված ավտոմեքենայի յուրաքանչյուր վազքը:

ՈՒղևորներով վազք է համարվում երթուղու սկզբնական և վերջնական կետերի միջև կատարված ուղևորներով վազքը` անկախ ուղևորների քանակից:

Դատարկ վազք է համարվում բեռնման և բեռնաթափման կետերի միջև ավտոմեքենաների կատարած վազքը (առանց բեռի):

Զրոյական վազք է համարվում կազմակերպության ավտոպարկից մինչև բեռնման առաջին կետը և բեռնաթափման վերջին կետից մինչև ավտոպարկ ավտոմեքենայի կատարած վազքը:

Ավտոմեքենաների վազքը-ընդամենը որոշվում է գումարելով հաշվետու տարվա ընթացքում գիծ դուրս եկած բոլոր շահագործական վազքերը:

Ավտոմեքենայի վազքերը որոշվում են արագաչափի (սպիդոմետրի) միջոցով:

Բեռնատար ավտոմեքենաների բեռով վազքի մեծությունը որոշվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերի տվյալների, իսկ վճարովի վազքինը` ուղեգրերի համապատասխան տվյալների հիման վրա:

 

4. ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՈՒՄԸ (ԲԱԺԻՆ 3).

 

4.1. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցրած բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:

4.2. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 310) ներառվում են բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:

4.3. «Ավտոբուսներ-ընդամենը» տողում (տող 320) լրացվում է տվյալ կազմակերպության բոլոր ավտոբուսների (ներառյալ միկրոավտոբուսներ) թիվը, անկախ դրանց սարքինության վիճակից:

4.4. «Երթուղային ավտոբուսներ» (տող 321), «Երթուղային միկրոավտոբուսներ» (տող 321) տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների և միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:

 

5. ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ (ԲԱԺԻՆ 4)

 

5.1.Հիմնական գործունեությամբ զբաղված անձնակազմը ներառում է անմիջապես արտադրությունում կամ արտադրությանը սպասարկող գործունեությունում զբաղված աշխատողներին:

Տրանսպորտային կազմակերպություններում հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում տրանսպորտային միջոցների սպասարկմամբ, բեռների և ուղևորների տեղափոխմամբ, բեռնման-բեռնաթափման աշխատանքներում զբաղվածները, վերանորոգման արհեստանոցների աշխատողները (առանց նյութատեխնիկական մատակարարման), ճանապարհների շահագործմամբ, ճանապարհների, շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգմամբ զբաղվածները և այլն:

Ոչ հիմնական գործունեության անձնակազմին են պատկանում կազմակերպության հաշվեկշռում գտնվող օժանդակ և օգնող տնտեսությունների աշխատողները, որոնց աշխատանքը կապված չէ բուն արտադրության (ծառայության սպասարկման) հետ, այլ ուղղված է տվյալ կազմակերպության աշխատողների և նրանց ընտանիքի անդամների բնակարանային-կոմունալ, մշակութային, կրթական, սանիտարական, բժշկական սպասարկմանը, ինչպես նաև կազմակերպության հաշվեկշռում գտնվող գիտահետազոտական, կազմակերպությունների, մատակարարման բաժինների, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպությունների աշխատողները: Աշխատանքի գծով վիճակագրական հաշվետվություններում ոչ հիմնական գործունեության անձնակազմը ցույց է տրվում հիմնական գործունեության անձնակազմից զատ և տնտեսական գործունեության համապատասխան ոլորտում:

410 տողի 3-րդ սյունակում լրացվում է հիմնական գործունեության անձնակազմի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների):

5.2. Հաշվետվության տող 411 և 412, 413, սյն. 3-ում լրացվում են բեռնատար ավտոմեքենաների, ուղևորատար ավտոբուսների և թեթև մարդատար տաքսիների վարորդների թիվը:

5.3. Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ (ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները) ցուցանիշը ներառում է ինչպես հիմնական գործունեության անձնակազմի, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարած աշխատանքների դիմաց հաշվարկած աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Այն ընդգրկում է աշխատանքի վարձատրության բոլոր տեսակները հաշվարկած դրամական կամ բնեղեն արտահայտությամբ (անկախ ֆինանսավորման աղբյուրներից), ներառյալ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում չաշխատած ժամերի համար հաշվարկած դրամական գումարները (ամենամյա արձակուրդ, տոն օրեր և այլն) (տող 410-413, սյն. 4):

5.4. Հաշվետվության 410-413 տողերի 5-րդ սյունակում լրացվում է միայն ցուցակային կազմի աշխատողների աշխատավարձը, առանց արտաքին համատեղողների և քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատողների աշխատավարձի:

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - հաշվետվությունների ձևերը չեն բերվում

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
23.10.2001
N 90
Որոշում