040.0009.080102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հունվարի 2002 թվականի N 9
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 604 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 6-ի «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հավաքագրման լիազորությունը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում փորձնական կարգով հարկային մարմիններին վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 8-ի N 352 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 604 որոշման 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:
i
2. 2002 թվականի հունվարի 1-ից «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Վայոց ձորի մարզում վերապահել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` մինչև 2002 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Վայոց ձորի մարզային վարչություն վերադարձնել մարզի տարածքում գրանցված ապահովադիրների կողմից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին առկա տեղեկատվության և դրան առնչվող բոլոր փաստաթղթերը (այդ թվում` հաշվետվությունները, ստուգման ակտերը, հաշվառման քարտերը, ապահովադիրների ժամկետանց պարտավորությունների մասին համապատասխան տեղեկությունները) և դրանք մշակող համակարգչային ծրագրերը (տվյալների բազան), ինչպես նաև ապահովադիրների վերաբերյալ վարվող գործերը` փաստաթղթերով և մագնիսական կրիչներով:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` ապահովել սույն որոշման 3-րդ կետի պահանջների կատարման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից: