040.1273.271201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2001 թվականի N 1273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 579 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Հողամաս հատկացնելու մասին» N 579 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 24-ի N 453 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
i
որոշման 1-ին կետը «76370,0 քառակուսի մետր և լրացուցիչ 11200,0 քառակուսի մետր հողամասերը» բառերից հետո լրացնել «ու 3850,0 քառ. մ հողամաս» բառերով:
2. Լիազորել Երևանի քաղաքապետին 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից ԱՄՆ-ի դեսպանության հետ սահմանված կարգով նշված` 3850,0 քառակուսի մետր հողամասի օտարման պայմանագիր` որպես կողմ այդ գործում ներգրավելով նշված հողամասը ծանրաբեռնող անշարժ գույքի սեփականատերերին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 27-ից: