040.1197.051201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» դեկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2001 թվականի N 1197
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 753 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Պետական սեփականություն հանդիսացող շենքերին և կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի գնահատման աշխատանքների մասին» N 753 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
i
որոշման 5-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական սեփականություն հանդիսացող շենքերին ու կառուցվածքներին արտակարգ իրավիճակների հետևանքով պատճառված վնասի չափը որոշելու համար` տեխնիկական վիճակի գնահատման, իսկ պատմության և մշակույթի հուշարձանների համար` նաև Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագիտական-փորձագիտական եզրակացության հիման վրա սահմանված կարգով կազմվում են անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթեր»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի դեկտեմբերի 5-ից: