Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐ ...

19.03.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2001  -ից մինչեւ   19.03.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.05 թիվ 140-Ն որոշում)

i

040.1164.261101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 նոյեմբերի 2001 թվականի N 1164

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 298 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի N 855, 1999 թվականի փետրվարի 25-ի N 97, օգոստոսի 27-ի N 547, դեկտեմբերի 31-ի N 800 և 2000 թվականի մարտի 17-ի N 124, մարտի 31-ի N 144, ապրիլի 19-ի N 192, մայիսի 30-ի N 271, հուլիսի 3-ի N 349, հոկտեմբերի 10-ի N 627, հոկտեմբերի 31-ի N 698 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`

i

որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկի`

ա) չորրորդ կետի «ե.2.» ենթակետում «2002 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերով.

բ) վեցերորդ կետի «գ.2.» ենթակետում «2002 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերով.

գ) ութերորդ կետի «8.2.» ենթակետում «2002 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2002 թ.» բառերը փոխարինել համապատասխանաբար «2003 թվականի հունվարի 1-ին» և «1 հունվարի 2003 թ.» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.11.2001
N 1164
Որոշում