ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2022 թվականի թիվ 33-Ն
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) Որոշման Հավելված N 1-ի 17-րդ կետում «ձևով» բառից հետո լրացնել «` անդրադառնալով սույն կարգի 37-րդ կետի բոլոր չափանիշներին:» բառերը:
i
2) Որոշման Հավելված N 1-ի 32-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«32. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, սույն կարգի 37-րդ կետի չափանիշները հաշվի առնելով, մրցույթի յուրաքանչյուր մասնակցի գնահատում է գնահատման թերթիկում` ամբողջ թվով` 20 միավորային սանդղակով: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատման թերթիկին կից ներկայացնում է իր գնահատման հիմնավորումը: Մրցույթում անցողիկ շեմ է համարվում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը:»:
3) Որոշման Հավելված N 1-ի 33-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«33. Հանձնաժողովի անդամների կողմից լրացված և հետնամասում ստորագրված գնահատման թերթիկները և գնահատման հիմնավորումները փոխանցվում են Հանձնաժողովի քարտուղարին: Վարկանիշային միավորը որոշվում է գնահատման միավորների հանրագումարով, որը հաշվարկում է Հանձնաժողովի քարտուղարը: Վարկանիշային միավորը հաշվարկելուց հետո Հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է այն:»:
i
4) Որոշման Հավելված N 1-ի Ձև N 2-ը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Ձև N 2
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման
լիցենզավորման մրցույթի անցկացման կարգի
ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ ______________
._____________________________________________________________________.
|հ/հ|Մասնակցի անվանումը |Գնահատման միավորը |
|___|________________________________|________________________________|
|1 | | |
|___|________________________________|________________________________|
|2 | | |
|___|________________________________|________________________________|
|3 | | |
._____________________________________________________________________.
____ _______ __________
(օրը, ամիսը, տարեթիվը)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ
16 մարտի 2022թ.
ք. Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 մարտի 2022 թվական: