Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄԸ ՀԱՐԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄԸ ՀԱՐԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

14 մարտի 2022 թվականի N 321

 

ԲԱԺՆԵՄԱՍԻ ՕՏԱՐՈՒՄԸ ՀԱՐԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Երեք և ավելի տարի ՀՀ ռեզիդենտ կազմակերպության բաժնետեր հանդիսացող ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից բաժնեմասի օտարումը կհամարվի՞ արդյոք հարկվող եկամուտ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 141-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը, բացառությամբ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների,

i

- 144-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտները,

i

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում արժեթղթերից ստացվող եկամուտները` օրենսգրքի 149-րդ հոդվածի համաձայն,

i

- 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` նույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում նաև կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացվող եկամուտը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հարկման բազան որոշելու նպատակով նույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում,

i

- 150-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն` օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքերում կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

i

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ ֆիզիկական անձի կողմից բաժնեմասի օտարումից ստացվող եկամուտները` բացառությամբ օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքի, համարվում են նվազեցվող եկամուտներ:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
14.03.2022
N 321
Իրազեկման թերթիկ