ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
4 փետրվարի 2022 թվականի N 314
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
i
Կազմակերպությունը 13.08.2021 թ.-ին ստացել է 4000 հատ դրոշմապիտակ, որից օգտագործվել է 2575 հատը, իսկ մնացած 1425 հատ դրոշմապիտակների օգտագործման ժամկետը ենթակա է երկարաձգման: ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխության համաձայն (24.12.2021 թ.-ի ՀՕ-408-Ն) դրոշմապիտակների ժամկետի երկարաձգում նախատեսված չէ, չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերրորդ ամսվա վերջին օրը ներառյալ: Տվյալ դեպքում օրենսդրական փոփոխությունը տարածվու՞մ է նաև 2021 թ.-ին ստացված դրոշմապիտակների օգտագործման ժամկետի վրա, թե՞ ոչ:
Պատասխան
Օրենսգրքի`
i
- 390-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները, իսկ 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված` շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով` առանց քաշը (ծավալը) փոփոխելու, բացառությամբ նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դեպքերի,
i
- 396-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերրորդ ամսվա վերջին օրը ներառյալ:
Հաշվի առնելով վերոնշյալ կարգավորումները` հայտնում ենք, որ օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը (չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են մինչև դրանց ստացման ամսվան հաջորդող տասներկուերրորդ ամսվա վերջին օրը ներառյալ) վերաբերում է նաև մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ձեռքբերված` չօգտագործված այն ակցիզային դրոշմանիշերին և (կամ) դրոշմապիտակներին, որոնց վերադարձման համար սահմանված վերջնաժամկետը 2021թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ չի լրացել:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ