Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑ ...

19.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.09.2001  -ից մինչեւ   19.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել 19.02.02 թիվ 49 որոշում)

i

050.0237.130901

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2001 թվականի թիվ 237

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ի (նոր խմբագրությամբ) 8-րդ և 24-րդ կանոնները վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

i

ա) «Կանոն 8. Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

 

Բանկը կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղը Կենտրոնական բանկի կողմից գրանցվելու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

ա) գրանցման դիմում (հավելվածներ 5, 6), բանկի կամ օտարերկրյա բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը հաստատելու և բանկի ղեկավարներ ընտրելու (նշանակելու) վերաբերյալ,

բ) ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

գ) բանկի կանոնադրությունը կամ օտարերկրյա բանկի կողմից հաստատված օտարերկրյա բանկի մասնաճյուղի կանոնադրությունը,

դ) բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարների ցուցակը, բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և գլխավոր հաշվապահի վավերացված ստորագրությունների նմուշները,

ե) բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի երկրորդ մասում նախատեսված հիմքերի բացակայության մասին հայտարարություն (հավելված 4):

Նոր ստեղծվող բանկերը, անկախ բանկի կազմակերպական-իրավական տեսակից, մինչև գրանցման պահը պետք է բանկի կանոնադրական հիմնադրամը համալրելու նպատակով բացեն կուտակման հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում: Կուտակման հաշվի միջոցները սառեցվում են և չեն կարող օգտագործվել մինչև բանկի կանոնադրության գրանցումը».

 

i

բ) «Կանոն 24. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխության գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը և դրանց գրանցումը

 

1. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար բանկերը ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

ա) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ` վավերացված բանկի կնիքով,

բ) իրավասու մարմնի որոշումը կանոնադրական հիմնադրամում փոփոխություն կատարելու վերաբերյալ,

գ) բանկի փոփոխված կանոնադրությունը,

դ) բաժնետոմսերի վերջին թողարկման հայտարարագրի գրանցման վերաբերյալ որոշման պատճենը (բաց բաժնետիրական բանկի համար),

ե) սույն կանոնի 4-րդ կետով նախատեսված կուտակման հաշիվը այլ բանկում բացելու դեպքում` համապատասխան գումարի առկայության վերաբերյալ տեղեկանք:

2. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը մեկշաբաթյա (օրացուցային) ժամկետում քննարկվում են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում և եռօրյա (աշխատանքային) ժամկետում` իրավաբանական վարչությունում: Բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները ոչ ուշ, քան փաստաթղթերը ստանալուց (Կենտրոնական բանկ մուտք լինելուց) հետո 15-րդ օրը, ներկայացվում են Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը սույն կանոնակարգով նախատեսված կարգով փաստաթղթերը քննարկելուց հետո եռօրյա (աշխատանքային) ժամկետում փոփոխությունը ներկայացնում է Կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը:

3. Բանկի կանոնադրական հիմնադրամի մեծության փոփոխությունը գրանցվում է Կենտրոնական բանկի նախագահի հրամանով:

4. Բանկի կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում, մինչև բանկի փոփոխված կանոնադրության գրանցումը, անկախ բանկի կազմակերպական-իրավական տեսակից, բանկը կանոնադրական հիմնադրամը համալրելու նպատակով պետք է բացի կուտակման հաշիվ ՀՀ կենտրոնական բանկում կամ այլ բանկում: Կուտակման հաշվի միջոցները սառեցվում են և չեն կարող օգտագործվել մինչև բանկի կանոնադրության գրանցումը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
13.09.2001
N 237
Որոշում