Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

7 հունվարի 2022 թվականի N 312

 

ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձման նպատակով հարկային մարմին դիմում ի՞նչ կարգով պետք է ներկայացնել:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի`

i

- 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները,

i

- 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան` նույն հոդվածով սահմանված գումարները վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ենթակա են վերադարձման եռամսյակային պարբերականությամբ,

i

- 6-րդ մասին համապատասխան` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված Կարգով:

Վերոնշյալ Կարգի (01.01.2022թ.-ից գործող խմբագրությամբ)`

- 2-րդ կետին համաձայն` նույն կարգի գործողությունը տարածվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան (այդ թվում` ավտոկայանատեղի, եթե այն ՀՀ կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերող, կամ ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող, կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների (այսուհետ` վարկառու) վրա` վերջիններիս կողմից նույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը հարկային մարմին ներկայացվելու դեպքում: Նույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում,

- 5-րդ կետին համապատասխան` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում) հարկային մարմին է ներկայացնում ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված` եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ (այնուհետ` հայտ)` հարկային մարմնի կողմից սահմանված ձևի: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում նույն կետով սահմանված փաստաթղթերը և դրանց լուսապատճենները,

- 5.1-ին կետին համապատասխան` հայտը ներկայացնելուն հաջորդող տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում վարկառուն էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում նույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դիմում` հարկային մարմնի սահմանած կարգով, իսկ հայտի մերժման դեպքում` նույն կետով սահմանված ժամկետում հարկային մարմինը վարկառուին ծանուցում է հայտի մերժման հիմքերի մասին,

- 5.2-րդ կետին համապատասխան` հայտը հարկային մարմնի կողմից բավարարվելու դեպքում հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն (վարկառուի մահվան դեպքում` ժառանգը` եկամտային հարկի գումարները ժառանգության զանգվածի մեջ ներառելու և այն ընդունելու դեպքում) բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` եկամտային հարկի վերադարձման համար` հարկային մարմնի սահմանած կարգով, որում վարկառուն ներկայացնում է իրեն պատկանող բանկային վավեր հաշվի համար, իսկ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում' նաև հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ հարկային մարմնի կողմից սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք,

- 5.4-րդ կետին համապատասխան` հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմին է ներկայացվում նաև հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք` հաշվետու եռամսյակում ըստ վարկի մարման ժամանակացույցի վճարման ենթակա վարկառուի կողմից վճարված տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների մասին: Նույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմին է ներկայացվում «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԱՔՌԱ վարկային բյուրո) միջոցով էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի և ԱՔՌԱ վարկային բյուրոյի միջև փոխհամաձայնեցված տեխնոլոգիական մեթոդներով: Նույն կետով սահմանված տեղեկանքը հարկային մարմնին ներկայացնելու նպատակով վարկառուն հիփոթեքային վարկը տրամադրած ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությանը տրամադրում է համաձայնություն:

ՀՀ ՊԵԿ նախագահի 10.12.2021թ. N 1274-Լ հրամանի (ուժի մեջ է 01.01.2022թ.-ից, հրամանը տեղադրված է ՊԵԿ պաշտոնական կայքում, հղումը` https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTLLegislativeActs) N 1 հավելվածով հաստատված է եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտի ձևը, N 2 հավելվածով` եկամտային հարկի վերադարձի դիմումի ձևը, իսկ N 3 հավելվածով` եկամտային հարկի վերադարձի դիմումի և վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` հաշվետու եռամսյակի ընթացքում հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանքի ներկայացման կարգը:

Վերոնշյալ Կարգի`

- 2-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար Դիմումը հարկային մարմին է ներկայացվում էլեկտրոնային եղանակով Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ համակարգի (այնուհետ` Համակարգ) միջոցով,

- 4-րդ կետին համապատասխան` առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման, ինչպես նաև առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ֆիզիկական անձի կողմից հարկային մարմին թղթային եղանակով ներկայացված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքերում ֆիզիկական անձը Դիմումը ներկայացնում է եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտը հարկային մարմնի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվելուց հետո: Ընդ որում, նույն կետի 1-ին ենթակետին համապատասխան` եթե ֆիզիկական անձը հայտը ներկայացնելու պահին գրանցված չէ Համակարգում, ապա հայտը հաստատվելուց հետո հարկային մարմնի սպասարկման բաժնի աշխատակցի կողմից հայտի մեջ նշված էլեկտրոնային փոստին ուղարկվում է հղում` Համակարգ մուտք գործելու համար օգտվողի անունն ու գաղտնաբառը որոշելու նպատակով:

Հաշվի առնելով վերոգրյալը, հայտնում ենք, որ`

1) հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի գումարների վերադարձն իրականացվում է եռամսյակային պարբերականությամբ' հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվանից` վարկառուի դիմումի հիման վրա,

2) 01.01.2022թ. հունվարի 1-ից գործող կարգավորումներին համապատասխան` հարկային մարմնի կողմից հիփոթեքային վարկի վճարված տոկոսների մասով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին է ներկայացնում ՀՀ ՊԵԿ նախագահի 10.12.2021թ. N 1274-Լ հրամանի N 1 հավելվածով հաստատված` եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ, որին կից վարկառուի կողմից հարկային մարմին է ներկայացվում ՀՀ կառավարության 05.10.2017թ. N 1321-Ն որոշմամբ սահմանված Կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Ներկայացված հայտը հարկային մարմնի կողմից 15 աշխատանքային օրվա ընթացքում հաստատվելուց հետո վարկառուն հարկային մարմին է ներկայացնում ՀՀ ՊԵԿ նախագահի 10.12.2021թ. N 1274-Լ հրամանի N 2 հավելվածով հաստատված` եկամտային հարկի վերադարձի դիմում` էլեկտրոնային եղանակով, Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ համակարգի միջոցով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.01.2022
N 312
Իրազեկման թերթիկ