Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 189 ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2162-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1891-Լ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2070-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 218-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 1891-Լ որոշման հավելվածի`

1) 16-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով.

2) 17-րդ կետում`

ա. «մահվան պատճառով» բառերից հետո հանել «մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը,

բ. 1-ին ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ը» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ին» բառերով, իսկ «դեկտեմբերի 1-ն» բառերը` «դեկտեմբերի 28-ն» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2070-Լ որոշման հավելվածի`

1) 16-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով.

2) 17-րդ կետում`

ա. «մահվան պատճառով» բառերից հետո հանել «մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը,

բ. 1-ին ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ը» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ին» բառերով, իսկ «դեկտեմբերի 1-ն» բառերը` «դեկտեմբերի 28-ն» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշման հավելվածի`

1) 25-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 5-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով.

2) 26-րդ կետում «2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, «2021 թվականի նոյեմբերի 20-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը` «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով, «2021 թվականի դեկտեմբերի 20-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 4-ը» բառերով, իսկ «2021 թվականի դեկտեմբերի 25-ը» բառերը` «2022 թվականի փետրվարի 10-ը» բառերով.

3) 27-րդ կետում`

ա. «մահվան պատճառով» բառերից հետո հանել «մինչև 2021 թվականի նոյեմբերի 1-ը» բառերը,

բ. 1-ին ենթակետում «նոյեմբերի 1-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ը» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «դեկտեմբերի 24-ին» բառերով, իսկ «դեկտեմբերի 1-ն» բառերը` «դեկտեմբերի 28-ն» բառերով:

4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 27-ի N 1891-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2070-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 218-Լ որոշումների համաձայն վճարող կազմակերպությունների կողմից վերադարձված դրամական օգնության գումարները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունը կրկին վճարման է ուղարկում մինչև 2021 թվականի դեկտեմբերի 29-ը` վճարման ցուցակները ձևավորելով վճարող կազմակերպությունների տրամադրած` շահառուների (անչափահաս երեխայի դեպքում` նաև ծնողի կամ խնամակալի) տվյալների հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. դեկտեմբերի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.12.2021
N 2162-Լ
Որոշում