ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հուլիսի 2021 թվականի N 1172-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 1354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության որոշ մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև տեղեկատվություն փոխանակելու մասին» N 1354-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության համակարգման արդյունավետությունը բարձրացնելու և բանկային համակարգի ֆինանսական հոսքերի կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) 1-ին կետը «թ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժ» ենթակետով.
«ժ. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տեղեկատվության տրամադրման ցանկը` համաձայն N 10 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր` N 10 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հուլիսի 22-ի
N 1172-Ն որոշման
«Հավելված N 10
ՀՀ կառավարության
2004 թվականի օգոստոսի 19-ի
N 1354-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
._________________________________________________________________________.
|NN |Տրամադրվող ցուցանիշի |Տեղեկատվության|Տեղեկատվու- |Տեղեկատվությունը|
|ը/կ|կամ տեղեկատվության |տրամադրման |թյունը |ներկայացնելու |
| |անվանումը |պարբերակա- |ներկայացնելու |ժամկետը |
| | |նությունը |ձևը | |
|___|_____________________|______________|_______________|________________|
|1. |ՀՀ արտաքին առևտրի |յուրաքանչյուր |էլեկտրոնային |ամսվա ավարտից |
| |մաքսային |ամիս` | |20 օրվա |
| |վիճակագրության |կուտակային | |ընթացքում |
| |տվյալների բազաները |կարգով | | |
| |(ԵԱՏՄ անդամ | | | |
| |չհանդիսացող | | | |
| |պետությունների, ԵԱՏՄ | | | |
| |անդամ հանդիսացող | | | |
| |պետությունների) ըստ | | | |
| |ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ | | | |
| |ծածկագրերի, ըստ | | | |
| |հետևյալ դաշտերի` | | | |
| |գրանցման (հաշվետու) | | | |
| |տարի, ամիս, ապրանքի | | | |
| |ծածկագիր, անվանում | | | |
| |(ԱՏԳԱԱ) ըստ խմբի | | | |
| |(2-նիշ ծածկագիր), | | | |
| |դիրքերի (4-նիշ | | | |
| |ծածկագիր), | | | |
| |արտահանման/նշանակման | | | |
| |երկրի, ծագման երկրի, | | | |
| |առևտուր անող երկրի, | | | |
| |ընթացակարգ, գործարքի | | | |
| |բնույթ, | | | |
| |արտոնություններ | | | |
| |(մաքսավճար (պետական | | | |
| |տուրք), մաքսատուրք, | | | |
| |ակցիզային հարկ, ԱԱՀ, | | | |
| |բնապահպանական հարկ), | | | |
| |չափի միավոր, քանակ | | | |
| |(ըստ լրացուցիչ չափի | | | |
| |միավորի), քաշ նետտո | | | |
| |(կգ), մաքսային | | | |
| |(վիճակագրական) արժեք | | | |
| |(դրամ, ԱՄՆ-ի դոլար), | | | |
| |գանձումներն ըստ | | | |
| |հարկատեսակների | | | |
| |(ակցիզային հարկ, | | | |
| |բնապահպանական հարկ, | | | |
| |ԱԱՀ, մաքսատուրք), | | | |
| |մաքսատուրքի | | | |
| |դրույքաչափ, | | | |
| |մաքսատուրքի | | | |
| |բացառության | | | |
| |դրույքաչափ, հատուկ | | | |
| |պաշտպանական | | | |
| |միջոցներ | | | |
| |(հատուկ տուրք, | | | |
| |հակագնագցում, | | | |
| |փոխհատուցում), | | | |
| |ֆիզիկական/ | | | |
| |իրավաբանական անձ | | | |
|___|_____________________|______________|_______________|________________|
|2. |Գրանցված վարձու |յուրաքանչյուր |էլեկտրոնային |ամսվա ավարտից |
| |աշխատողների, |ամիս | |30 օրվա |
| |քաղաքացիաիրավական | | |ընթացքում |
| |պայմանագրերի | | | |
| |շրջանակներում | | | |
| |աշխատողների թվաքանակ,| | | |
| |աշխատավարձի չափ, | | | |
| |եկամտային հարկ, | | | |
| |սոցիալական վճար | | | |
._________________________________________________________________________.
«:
Պաշտոնական հրապարակման օրը` 22 հուլիսի 2021 թվական: