Սեղմել Esc փակելու համար:
{01.07.2021 - } ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{01.07.2021 - } ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2021  -ից մինչեւ     -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

01/07/2021- / /

 

040.0496.260412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 ապրիլի 2012 թվականի N 496-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրանց վճարումն իրականացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած կազմակերպությունների միջոցով:

1.1. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների (այսուհետ` վճարներ) իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրանց վճարումն իրականացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգով:

(1.1-ին կետը լրաց. 27.05.2021 թիվ 869-Ն որոշում)

2. Բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ վճարների վճարման անդորրագրի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարումը հավաստող որևէ փաստաթղթի ներկայացման պահանջ, ապա այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից համարվում է կատարված, եթե ներկայացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:

(2-րդ կետը փոփ. 27.05.2021 թիվ 869-Ն որոշում)

3. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված տեղեկությունները (գեներացված անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը) անձը կարող է նշել անկախ դիմումի կամ հայտի ձևում դրանց նախատեսման պահանջի կամ հնարավորության առկայության: Այդ դեպքում տեղեկությունները լրացվում են ազատ շարադրմամբ, հայտի կամ դիմումի համար սահմանված ձևի` հայտատուի կամ դիմումատուի նախընտրած մասում: Եթե անձը սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկությունները դիմումում կամ հայտում չի նշում, ապա դիմումը կամ հայտն ստացած կամ ընդունած մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմումատուին կամ հայտատուին հայտնել առկա թերության մասին և առաջարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել նշված տեղեկությունները: Հայտատուի կամ դիմումատուի կողմից վարչական մարմնի այս պահանջը չկատարելը հանգեցնում է դիմումի կամ հայտի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մերժման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չներկայացնելու հիմքով:

4. Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների համապատասխան աշխատողները սույն որոշմամբ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրն ստանալու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգում են տվյալ անդորրագրով իրականացված վճարման փաստի առկայությունը, վճարված գումարի չափի համապատասխանությունը տվյալ ծառայության կամ գործողության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի կամ տեղական տուրքի և (կամ) ծառայության համար գանձվող ծառայության վճարի դրույքաչափին կամ վարչական տուգանքի չափին և էլեկտրոնային համակարգի միջոցով մարում են այն:

5. Պետական վճարումների էլեկտրոնային համակարգը կարող են օգտագործել`

1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան աշխատողը կամ բաժինը, որն իրականացնելու է համակարգի կառավարչի գործառույթները` ունենալով համակարգում փոփոխություններ կատարելու (նոր ծառայություններ կամ գործառույթներ ավելացնելու, մուտքի անուն և գաղտնաբառ տրամադրելու հնարավորություն և այլն), համակարգով կատարված վճարումներն ստուգելու, հաշվետվություններ ստանալու հնարավորություն.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանը, որն ունենալու է հնարավորություն համակարգի միջոցով իրականացված վճարումներն ստուգելու և հաշվետվություններ ստանալու հնարավորություն.

3) սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմինների համապատասխան աշխատողները, որոնք ունենալու են հնարավորություն միայն իրենց մարմին համակարգի միջոցով կատարված վճարման փաստի առկայությունը, վճարված գումարի չափի համապատասխանությունը տվյալ ծառայության կամ գործողության համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի կամ տեղական տուրքի և (կամ) ծառայության համար գանձվող ծառայության վճարի դրույքաչափին կամ վարչական տուգանքի չափին ստուգելու և էլեկտրոնային համակարգի միջոցով այն մարելու հնարավորություն.

4) սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված մարմինների հաշվապահական գործառույթներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանումները, որոնք ունենալու են միայն իրենց մարմին համակարգի միջոցով կատարված վճարումներն ստուգելու և հաշվետվություններ ստանալու հնարավորություն.

5) ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք ունենալու են համակարգի միջոցով համապատասխան վճարումներ կատարելու հնարավորություն:

6. Հանրապետական գործադիր և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ և ստանալ համապատասխան մուտքի անուն և գաղտնաբառ:

7. Առաջարկել Երևանի, Գյումրու, Վանաձորի քաղաքային համայնքների ղեկավարներին, օրենքով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների և մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին իրենց կողմից գանձվող պետական տուրքերի կամ տեղական տուրքի և (կամ) ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարման համար կիրառել սույն կարգը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կիրառման համար տեղեկատվություն տրամադրել համապատասխան մարմիններին և անհրաժեշտության դեպքում կազմակերպել դասընթացներ:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հետ համատեղ քննարկել պետական վճարումների էլեկտրոնային համակարգի ներդրումն ու գործարկումը բոլոր համայնքներում փուլ առ փուլ կիրառելու հնարավորության ստեղծման հարցը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություն:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.04.2012
N 496-Ն
Որոշում