(ուժը կորցրել է 29.12.2022 թիվ 2066-Ն որոշում)
i
040.1795.211102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1795-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
i
2. «Սոցիալական ծառայության Գորիսի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Մեղրու տարածքային կենտրոն», «Սոցիալական ծառայության Սիսիանի տարածքային կենտրոն» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Կապանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության, Մեղրու սոցիալական աջակցության տարածքային գործակալության և Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանումների կարգավիճակով:
(2-րդ կետը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)
3. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 29.12.05 թիվ 2337-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1795-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետը (այսուհետ` մարզպետ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի (այսուհետ` մարզպետարան) միջոցով մարզում իրականացնում է պետական կառավարում, իրագործում Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը:
2. Մարզպետարանն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Մարզպետարանը կազմված է մարզպետից և մարզպետարանի աշխատակազմից: Մարզպետարանի համակարգում ընդգրկվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններ, հիմնարկներ և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ:
2. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
4. Մարզպետարանի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
5. Մարզպետարանի աշխատակազմի նպատակն ու խնդիրը մարզպետին Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին մարզպետի մասնակցության ապահովումն է:
6. Մարզպետարանի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
7. Մարզպետարանի աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
8. Մարզպետարանի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
9. Մարզպետարանի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
10. Մարզպետարանի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Մարզպետարանի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
11. Մարզպետարանի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Մարզպետարանի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև մարզպետի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի իրականացման շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Մարզպետարանի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
13. Մարզպետարանի աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի աշխատակազմ:
14. Մարզպետարանի աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Կապան, Գարեգին ՆԺդեհի 1:
3. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Մարզպետարանի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու մարզպետը` օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:
16. Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
i
17. Մարզպետն ունի երեք խորհրդական, երկու օգնական և 1 մամլո քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է մարզպետը: Մարզպետի խորհրդականներին և օգնականներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է մարզպետը:
(17-րդ կետը փոփ. 01.06.06 թիվ 742-Ն, 29.12.16 թիվ 1397-Ն որոշումներ)
i
17.1. Մարզպետարանի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացմանը քաղաքացիական հասարակության մասնակցությունն ապահովելու նպատակով մարզպետի կողմից կարող են կազմավորվել մարզպետին կից հանրային ներկայացուցչական խորհրդակցական մարմիններ:
(17.1-ին կետը լրաց. 29.12.16 թիվ 1397-Ն որոշում)
18. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում է մարզպետարանի աշխատակազմն ու դադարեցնում նրա գործունեությունը.
բ) հաստատում է մարզպետարանի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է մարզպետարանի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, մարզպետի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ընթացիկ գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և մարզպետի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
21. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի և մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները և կարգադրությունները:
22. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ օրենքով նախատեսված դեպքերում` այլ պաշտոնատար անձ` մարզպետի որոշմամբ:
23. Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը`
i
ա) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորությունների սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրություններով սահմանված կարգով տնօրինում է մարզպետարանի աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
գ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
ե.1) մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստն է.
զ) մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզպետարանի աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է մարզպետարանի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպես նաև` մարզպետարանի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
է) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ մարզպետարանի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
ը) կազմակերպում է մարզպետարանի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) կազմակերպում է մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժ) վերահսկում է մարզպետարանի աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժա) մարզպետի ստորագրությանն է ներկայացնում մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
ժբ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժգ) կազմակերպում է մարզպետարանում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(23-րդ կետը փոփ. 07.12.06 թիվ 1751-Ն, 10.12.09 թիվ 1424-Ն որոշումներ)
24. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է մարզպետի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(24-րդ կետը փոփ. 10.12.09 թիվ 1424-Ն որոշում)
25. Մարզպետարանի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մասին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
4. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Մարզպետարանի աշխատակազմի գույքը ձևավորվում է օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից մարզպետարանի աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մարզպետարանի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
27. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու մարզպետարանի աշխատակազմի գույքը:
28. Մարզպետարանի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակների ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:
5. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
i
29. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն):
(29-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
30. Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատվում են մարզպետի կողմից:
(30-րդ կետը փոփ. 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
6. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
31. Մարզպետարանի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
32. Մարզպետարանի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
7. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶԱՄԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
33. Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հավելված N 2
i
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1795-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Վարչություններ
Միջազգային համագործակցության և զարգացման ծրագրերի վարչություն
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչություն
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչություն
Կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
Ֆինանսական և գնումների գործընթացների վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
2. Քարտուղարություն
3. Բաժիններ
Իրավաբանական բաժին
Անձնակազմի կառավարման բաժին Զորահավաքային նախապատրաստության բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
(II բաժինն ուժը կորցրել է 25.02.2021 թիվ 251-Ն որոշում)
(2-րդ հավելվածը փոփ. 27.10.05 թիվ 1833-Ն, 07.12.06 թիվ 1751-Ն, 20.09.07 թիվ 1083-Ն, 02.04.09 թիվ 329-Ն, 10.06.10 թիվ 718-Ն, 29.03.12 թիվ 365-Ն, 06.02.14 թիվ 105-Ն, 04.06.15 թիվ 582-Ն, 29.12.16 թիվ 1397-Ն, 13.02.2020 թիվ 146-Ն, 25.02.2021 թիվ 251-Ն որոշումներ)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1795-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
._________________________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Քանակը| Գումարը |
|ը/կ | | | (դրամ) |
|_____|________________________________|______|___________|
|1 |2 |3 | 4 |
|_____|________________________________|______|___________|
|1. |Էլ. պահարան (ջեռ.) |1 | 14833|
|2. |Էլ. սալօջախ |1 | 4000|
|3. |Էլ. սալօջախ |1 | 9386|
|4. |Էլ. սալօջախ |1 | 10098|
|5. |Էլ. սալօջախ |2 | 24000|
|6. |Էլ. սալօջախ |1 | 17784|
|7. |Էլ. լար |1 | 292|
|8. |Էլ. տաքացուցիչ |1 | 12000|
|9. |Էլ. մսաղաց |1 | 5770|
|10. |Էլ. ջեռուցիչ |1 | 12000|
|11. |Էմալապատ կաթսա |4 | 32|
|12. |Եռակցող ապարատ |1 | 300000|
|13. |Եռոց |1 | 342|
|14. |Երկաթյա պահարան |4 | 136,8|
|15. |Փոշեծծիչ |1 | 42500|
|16. |Փոշեծծիչ «Ցիկլոն» |1 | 217|
|17. |Բազկաթոռ |2 | 139|
|18. |Բազկաթոռ |5 | 690|
|19. |Բազկաթոռ |1 | 138,6|
|20. |Բազկաթոռ |4 | 1136|
|21. |Բազկաթոռ |1 | 289|
|22. |Բազկաթոռ |1 | 370|
|23. |Բազկաթոռ |1 | 8000|
|24. |Բազկաթոռ |1 | 13600|
|25. |Բազմոց |1 | 8650|
|26. |Բազմոց |1 | 11502|
|27. |Բաք (էմալապատ) |1 | 23|
|28. |Բարձ |31 | 9641|
|29. |Բարձի երես |15 | 1694|
|30. |Բաշխիչ-սալօջախ |1 | 5773|
|31. |Փափկաթոռ (բանկետկա) |3 | 288|
|32. |Բժշկական կշեռք |2 | 308|
|33. |Բիլիարդ |1 | 70780|
|34. |Որմնալամպ (բրա) |2 | 308|
|35. |Որմնալամպ (բրա) |4 | 1464|
|36. |Որմնալամպ (բրա) |12 | 384|
|37. |Գդալ` ճաշի |7 | 14|
|38. |Գդալ` թեյի |3 | 3|
|39. |Գազի սալօջախ |1 | 8925|
|40. |Գազի սյունակաթսա (կոլոնկա) |1 | 377|
|41. |Զգեստապահարան |4 | 1448|
|42. |Գորգ |1 | 3,35|
|43. |Գորգ |1 | 107|
|44. |Գորգ |2 | 335|
|45. |Գորգ |4 | 31160|
|46. |Գորգ (ուղեգորգ) |6.4մ | 5363,2|
|47. |Գործիքների լրակազմ |1 | 12000|
|48. |Գրապահարան |1 | 338|
|49. |Գրապահարան |1 | 354|
|50. |Գրապահարան |1 | 1054|
|51. |Գրապահարան |2 | 6936|
|52. |Գրապահարան |2 | 7368|
|53. |Գրապահարան |1 | 4500|
|54. |Գրապահարան |1 | 8828|
|55. |Գրապահարան |1 | 9218|
|56. |Գրապահարան |1 | 10310|
|57. |Գրապահարան |2 | 48010|
|58. |Գրասեղան` 2 պահարանիկով |3 | 331,8|
|59. |Գրասեղան` 2 պահարանիկով |1 | 1200,25|
|60. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 1211|
|61. |Գրասեղան` 2 պահարանիկով |2 | 3120|
|62. |Գրասեղան |4 | 8240|
|63. |Գրասեղան` 2 պահարանիկով |2 | 5356|
|64. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 2820|
|65. |Գրասեղան |4 | 12000|
|66. |Գրասեղան |8 | 24728|
|67. |Գրասեղան` 2 պահարանիկով |2 | 6384|
|68. |Գրասեղան` 2 պահարանիկով |1 | 3996|
|69. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 4000|
|70. |Գրասեղան` 2 պահարանիկով |3 | 13051|
|71. |Գրասեղան` 2 պահարանիկով |1 | 4512|
|72. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 5530|
|73. |Գրասեղան` 1 պահարանիկով |3 | 18372,0|
|74. |Գրասեղան` 2 պահարանիկով |2 | 13006,7|
|75. |Գրասեղան` 2 պահարանիկով |4 | 32000|
|76. |Գրասեղան` 2 պահարանիկով |2 | 17656|
|77. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 9045|
|78. |Գրասեղան |1 | 9212|
|79. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 11002|
|80. |Գրասեղան` 1 պահարանիկով |5 | 55300|
|81. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 11205|
|82. |Գրասեղան` 2 պահարանիկով |22 | 264044|
|83. |Գրասեղան` 1 պահարանիկով |1 | 12820|
|84. |Գրասեղան` 2 պահարանիկով |2 | 27042|
|85. |Գրասեղան` 2 պահարանիկով |1 | 16569|
|86. |Գրասեղան |4 | 91404|
|87. |Գրասեղան` 2 պահարանիկով |6 | 144030|
|88. |Գրասեղանի լրակազմ |1 | 58735|
|89. |Գրասեղանի լրակազմ |1 | 104160|
|90. |Գրասենյակային կահույք |1 | 909000|
|91. |Գրամեքենա |1 | 6034|
|92. |Գրամեքենա |3 | 28704|
|93. |Դակիչ |1 | 500|
|94. |Դակիչ |5 | 12500|
|95. |Դակիչ |1 | 3000|
|96. |Դակիչ |1 | 3537|
|97. |Դակիչ |10 | 58330|
|98. |Դարակաշար |1 | 585|
|99. |Դաշտային մահճակալ |2 | 108|
|100. |Դաշնամուր «Սևան» |1 | 46390|
|101. |Դանակ` աղանդերային |10 | 30|
|102. |Դրոշ |1 | 6000|
|103. |Ափսե |6 | 6000|
|104. |Ափսե` փոքր |85 | 21250|
|105. |Ափսե` խոր |50 | 23500|
|106. |Ափսե` մեծ |85 | 29750|
|107. |Ափսե` միջին |85 | 25500|
|108. |Ափսեներ |26 | 104|
|109. |Ծածկոց |30 | 23700|
|110. |Աթոռ |4 | 123|
|111. |Աթոռ |3 | 108|
|112. |Աթոռ |25 | 962,5|
|113. |Աթոռ |34 | 1443|
|114. |Աթոռ |60 | 2820|
|115. |Աթոռ |36 | 1944|
|116. |Աթոռ |3 | 184|
|117. |Աթոռ |30 | 1950|
|118. |Աթոռ |7 | 539|
|119. |Աթոռ |81 | 21384|
|120. |Աթոռ |3 | 1626|
|121. |Աթոռ |13 | 26000|
|122. |Աթոռ |4 | 24000|
|123. |Աթոռ |9 | 108000|
|124. |Աստիճան |1 | 65|
|125. |Արձան («Առյուծ») |2 | 5386|
|126. |Արձան («Աղջիկ») |1 | 500|
|127. |Աղբարկղ |2 | 16|
|128. |Ամբիոն |1 | 8000|
|129. |Լրագրասեղան |1 | 123|
|130. |Լրագրասեղան |1 | 177,1|
|131. |Լրագրասեղան |1 | 1269|
|132. |Անտենա (դրսի) |1 | 58|
|133. |Թեյնիկ (էմալապատ) |1 | 15|
|134. |Փալաս |36 | 11196|
|135. |Թատերական աթոռ |2 | 107,8|
|136. |Թատերական աթոռ |36 | 5580|
|137. |Պատճենահանման սարք |1 | 189917|
|138. |Պատճենահանման սարք |1 | 424000|
|139. |Պատճենահանման սարք |1 | 468125|
|140. |Պատճենահանման սարք-5009 |1 | 594500|
|141. |Պատճենահանման սարք-5201 |1 | 303800|
|142. |Պատճենահանման սարք |1 | 303400|
|143. |Պատառաքաղ |8 | 16|
|144. |Պահարան |5 | 1690|
|145. |Պահարան |1 | 347|
|146. |Պահարան |1 | 352|
|147. |Պահարան |1 | 354|
|148. |Պահարան |1 | 368|
|149. |Պահարան |2 | 1092|
|150. |Պահարան |1 | 693|
|151. |Պահարան |1 | 1290|
|152. |Պահարան |1 | 1352|
|153. |Պահարան |1 | 3128|
|154. |Պահարան |1 | 3948|
|155. |Պահարան |1 | 5043|
|156. |Պահարան |2 | 10704|
|157. |Պահարան |1 | 6989|
|158. |Պահարան |1 | 9001|
|159. |Պահարան |1 | 9212|
|160. |Պահարան |1 | 10086,9|
|161. |Պահարան (ապակյա) |2 | 12310|
|162. |Ծրար |19 | 7885|
|163. |Չհրկիզվող պահարան |1 | 117|
|164. |Չհրկիզվող պահարան |1 | 172|
|165. |Չհրկիզվող պահարան |1 | 192,2|
|166. |Չհրկիզվող պահարան |3 | 600|
|167. |Չհրկիզվող պահարան |1 | 231|
|168. |Չհրկիզվող պահարան |1 | 246|
|169. |Չհրկիզվող պահարան |2 | 522|
|170. |Չհրկիզվող պահարան |1 | 284|
|171. |Չհրկիզվող պահարան |1 | 384|
|172. |Չհրկիզվող պահարան |1 | 541|
|173. |Չհրկիզվող պահարան |2 | 1386|
|174. |Չհրկիզվող պահարան |2 | 2570|
|175. |Չհրկիզվող պահարան |7 | 12117|
|176. |Չհրկիզվող պահարան |1 | 7342|
|177. |Չհրկիզվող պահարան |1 | 8651|
|178. |Չհրկիզվող պահարան |2 | 17312|
|179. |Չհրկիզվող պահարան |1 | 9400|
|180. |Չհրկիզվող պահարան |3 | 51396|
|181. |Չհրկիզվող պահարան |3 | 51936|
|182. |Շերտավարագույր |7 | 540918|
|183. |Autoswritchres 2PC-1prn |1 | 9540|
|184. |Ջեռուցիչ |1 | 5833|
|185. |Ջեռուցիչ |1 | 7800|
|186. |Ջեռուցիչ |1 | 12000|
|187. |Ջրաման |1 | 6300|
|188. |Ջրի բաք |1 | 117|
|189. |Ջրմուղ-կոյուղի |1 | 17400|
|190. |Սպասքապահարան |2 | 27698|
|191. |Սեղան |2 | 214|
|192. |Սեղան |14 | 1666|
|193. |Սեղան |1 | 207|
|194. |Սեղան |16 | 4304,0|
|195. |Սեղան |1 | 385|
|196. |Սեղան |1 | 391|
|197. |Սեղան |1 | 538|
|198. |Սեղան |1 | 546|
|199. |Սեղան |1 | 880|
|200. |Սեղան |2 | 4120|
|201. |Սեղան |2 | 7022|
|202. |Սեղան |3 | 27003|
|203. |Սեղան |1 | 11502|
|204. |Սեղան` խորհրդակցությունների |1 | 269|
|205. |Սեղան` խորհրդակցությունների |3 | 1413,6|
|206. |Սեղան` խորհրդակցությունների |3 | 18565,5|
|207. |Սեղան` խորհրդակցությունների |3 | 24021|
|208. |Սեղան` խորհրդակցությունների |1 | 13007|
|209. |Սեղան` խորհրդակցությունների |1 | 312258|
|210. |Սեղան` մեծ |1 | 880|
|211. |Սեղան` փոքր |1 | 1502|
|212. |Սեղան` հեռախոսի |2 | 546|
|213. |Սեղանի հավաքածու |1 | 13000|
|214. |Ռադիոընդունիչ |2 | 34|
|215. |Ռադիոընդունիչ |3 | 57|
|216. |Ռադիոընդունիչ |1 | 20|
|217. |Ռադիոընդունիչ |1 | 34|
|218. |Ռադիոընդունիչ |2 | 76|
|219. |Ռադիոընդունիչ |1 | 135|
|220. |Ռադիոընդունիչ |1 | 211|
|221. |Ռադիոընդունիչ |1 | 355|
|222. |Ռադիոընդունիչ |6 | 21000|
|223. |Խալաթ |12 | 42000|
|224. |Սառնարան |1 | 7250|
|225. |Սառնարան |1 | 15984|
|226. |Սառնարան «Չինար» |1 | 33620|
|227. |Սառնարան «Սնեժինկա» |1 | 27390|
|228. |Սառնարան-պահարան |1 | 38931|
|229. |Սառնարան «Օրսկ» |1 | 22543|
|230. |Սառնարան պահարան |1 | 26140|
|231. |Սավան |14 | 2898|
|232. |Լամպ (սոլյուքսի) |1 | 162|
|233. |Նախասրահի կահույք |1 | 2308|
|234. |Նախասրահի կահույք (3 կտորից) |1 | 83864|
|235. |Խոհանոցի կահույք (6 կտորից) |1 | 32776|
|236. |Լուսամփոփ |6 | 510|
|237. |Լուսամփոփ «Բերդ» |4 | 20312|
|238. |Կայունարար (ստաբիլիզատոր) |1 | 96|
|239. |Սկուտեղ |2 | 10040|
|240. |Սրբիչ` փափուկ |22 | 1980|
|241. |Ջահ |51 | 255000,0|
|242. |Ջահ (3 տեղանոց) |3 | 576|
|243. |Տեսախցիկ («Պանասոնիկ») |1 | 766630|
|244. |Աթոռակ |9 | 279|
|245. |Կաթսա` մեծ |4 | 59|
|246. |Կախովի կողպեք |2 | 45|
|247. |Կախիչ |10 | 50|
|248. |Կախիչ |1 | 36|
|249. |Կախիչ |1 | 54|
|250. |Կախիչ |2 | 223|
|251. |Կախիչ |1 | 115|
|252. |Կախիչ |6 | 810|
|253. |Կախիչ |1 | 215|
|254. |Կախիչ |3 | 669|
|255. |Կախիչ |1 | 231|
|256. |Կախիչ |1 | 8500|
|257. |Կախիչ |1 | 12000|
|258. |Վարագույր |14 | 2,38|
|259. |Վարագույր |142 | 843480,0|
|260. |Վարագույր (ձևավորված) |4 | 95480|
|261. |Վարագույրի կապիչ |4 | 8800|
|262. |Կարիչ |1 | 135|
|263. |Կարիչ |11 | 33000|
|264. |Կարիչ |1 | 4166|
|265. |Կարտոֆիլ մաքրելու գործիք |1 | 370|
|266. |Տաքացուցիչ |1 | 12000|
|267. |Տպագրական սարք |1 | 76352|
|268. |Տպագրական սարք |1 | 97167|
|269. |Տպագրական սարք |1 | 116667|
|270. |Տպագրական սարք |1 | 133750|
|271. |Տպագրական սարք |1 | 218750|
|272. |Տպագրական սարք |1 | 416050|
|273. |Պահարանիկ |22 | 3476|
|274. |Պահարանիկ |1 | 24005|
|275. |Տոներ |2 | 19620|
|276. |Կոնդիցիոներ |1 | 12875|
|277. |Կոնդիցիոներ |1 | 15200|
|278. |Կոնդիցիոներ |1 | 28275|
|279. |Կոնդիցիոներ |3 | 86355|
|280. |Զարդասեղանի պահարանիկ |1 | 13618|
|281. |Հեռախոսի ապարատ |1 | 12000|
|282. |Հեռախոսի ապարատ |3 | 34560|
|283. |Հեռախոսի ապարատ` սկավառակով |15 | 145335|
|284. |Հեռախոսի ապարատ` առանց |2 | 19200|
| |սկավառակի | | |
|285. |Հեռախոսի ապարատ |10 | 90000|
|286. |Հեռախոսի ապարատ |20 | 165100|
|287. |Հեռախոսի ապարատ` սկավառակով |4 | 25000|
|288. |Հեռախոսի ապարատ` առանց |3 | 16000|
| |սկավառակի | | |
|289. |Հեռախոսի ապարատ |2 | 9216|
|290. |Հեռախոսի ապարատ` առանց |2 | 8400|
| |սկավառակի | | |
|291. |Հեռախոսի ապարատ |2 | 7600|
|292. |Հեռախոսի ապարատ` սկավառակով |3 | 11100|
|293. |Հեռախոսի ապարատ` առանց |2 | 5000|
| |սկավառակի | | |
|294. |Հեռախոսի ապարատ |4 | 1472|
|295. |Հեռախոսի ապարատ` սկավառակով |1 | 284|
|296. |Հեռախոսի ապարատ |6 | 1608|
|297. |Հեռախոսի ապարատ |6 | 1470|
|298. |Հեռախոսի ապարատ |3 | 405|
|299. |Հեռախոսի ապարատ |14 | 1610|
|300. |Հեռախոսի ապարատ` առանց |2 | 115|
| |սկավառակի | | |
|301. |Հեռախոսի ապարատ |3 | 86,625|
|302. |Հեռախոսի պայտ |1 | 11520|
|303. |Հեռախոսի պայտ |1 | 12129|
|304. |Հեռախոսի պայտ |1 | 25948|
|305. |Հեռախոսի պայտ |1 | 56377|
|306. |Հեռախոսի սեղան |1 | 84|
|307. |Հեռախոսի սեղան |2 | 284|
|308. |Հեռախոսի սեղան |1 | 201,5|
|309. |Հեռախոսի սեղան |2 | 416|
|310. |Հեռախոսի սեղան |1 | 308|
|311. |Հեռախոսի սեղան |1 | 339|
|312. |Հեռախոսի սեղան |1 | 394|
|313. |Հեռախոսի սեղան |3 | 1903,5|
|314. |Հեռախոսի սեղան |1 | 1070|
|315. |Հեռախոսի սեղան |1 | 1185|
|316. |Հեռախոսի սեղան |2 | 6182|
|317. |Հեռուստացույց |1 | 17311|
|318. |Հեռուստացույց |1 | 17426|
|319. |Հեռուստացույց |1 | 50000|
|320. |Հեռուստացույց «Բերյոզկա» |1 | 26359|
|321. |Զգեստապահարան |1 | 9078|
|322. |Հաշվիչ |2 | 2700|
|323. |Հաշվիչ |2 | 5300|
|324. |Հաշվիչ |2 | 5400|
|325. |Հաշվիչ |1 | 3500|
|326. |Հաշվիչ |1 | 3800|
|327. |Հաշվիչ |1 | 6500|
|328. |Հաշվիչ |1 | 11000|
|329. |Հաշվիչ |6 | 67998|
|330. |Հայելի |2 | 562|
|331. |Հայելի` փոքր |1 | 123|
|332. |Հայելի` բաղնիքի |3 | 336|
|333. |Հայելի` զուգարանի |1 | 23|
|334. |Համակարգիչ |1 | 358333|
|335. |Համակարգիչ |1 | 375000|
|336. |Համակարգիչ |1 | 474595|
|337. |Համակարգիչ |2 | 983680|
|338. |Համակարգիչ |1 | 515867|
|339. |Համակարգիչ |1 | 1135000|
|340. |Համրիչ |1 | 15|
|341. |Ձեռքի չորացման հարմարանք |2 | 200|
|342. |Ցանկապատված բակ և տարածք |4.5հա | 57060|
|343. |Office-97 |1 | 214650|
|344. |Շերեփ |3 | 12|
|345. |Մեխանիկական սնուցման սարք |1 | 66250|
|346. |Մագնիտոֆոն (մեքենայի) |1 | 113000|
|347. |Մատուցարան |4 | 82|
|348. |Ներքնակ |34 | 78846|
|349. |Ներքնակի ծածկոց |25 | 6225|
|350. |Մահճակալ |20 | 4160|
|351. |Մոխրաման` մետաղյա |3 | 300|
|352. |Մոնիտոր |1 | 119250|
|353. |Քիվ |2 | 38|
|354. |Քիվ |2 | 3800|
|355. |Քիվ |5 | 14000|
|356. |Քիվ |36 | 136800|
|357. |Քիվ |22 | 88000,0|
|358. |Մսաղաց |1 | 12406|
|359. |UPS-600 |2 | 96460|
|360. |Win-98 |1 | 60950|
|361. |Նավակի շարժիչ |1 | 23158|
|362. |Ֆաքսի ապարատ |1 | 140450|
|363. |Ֆաքսի ապարատ |7 | 1880781|
|364. |Նկար |1 | 30000|
|365. |Նկար |1 | 50000|
|366. |Նկար |3 | 240000|
|367. |Նկար |1 | 82000|
|368. |Նկար |1 | 90000|
|369. |Նկար |3 | 300000|
|370. |ZP Privz zokrvalent encernal |1 | 60950|
|371. |Տեսամիկշեր WJ-AVE 5 |1 | 2971718|
|372. |Տեսամիկշեր-գեներատոր WJ-AVE 3 |1 | 2463600|
|373. |Տեսախցիկ M-3000 |2 | 862260|
|374. |Հեռուստացույց 14L-3R |2 | 289473|
|375. |Հեռուստացույց 21L-3R |2 | 314109|
|376. |Հեռուստացույց 21E-1R |2 | 314109|
|377. |Ֆաքս KXF-170 |1 | 338745|
|378. |Երաժշտական սելեկտոր |1 | 158594|
|379. |Երաժշտական կենտրոն MCK-350 |1 | 107783|
|380. |Տեսամագնիտոֆոն NV-SD3 |4 | 529676|
|381. |Տեսամագնիտոֆոն PO-4 |3 | 351063|
|382. |Ուղիղ հեռարձակման կայան |1 | 1250000|
|383. |Կահույք (բազմոց` 1, բազկաթոռ` 2)|1 | 238000|
|384. |Ներմարզային ճանապարհներ | | 256669000|
|385. |Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |1 | 88500|
|386. |Ավտոմեքենա «ՈՒԱԶ-31512-01» |1 | 264000|
|387. |Ավտոմեքենա «ԳԱԶ 2410» |1 | 997100|
|388. |Ավտոմեքենա «ՎԱԶ-2121» |1 | 597300|
|389. |Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |1 | 4430300|
|390. |Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |1 | 4950000|
|391. |Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |1 | 500000|
|392. |Ավտոմեքենա «ՎԱԶ-21213» |1 | 370000|
|393. |Ավտոմեքենա «ԳԱԶ-31029» |1 | 4480300|
|394. |Ավտոմեքենա «ՎԱԶ-21 06» |1 | 1500000|
|395. |Շենք (1) |1 | 11313800|
|396. |Շենք (2) |1 | 3390500|
|397. |Շենք (3) |1 | 3671200|
|398. |Ավտոտնակ |1 | 474437|
|399. |Ավտոտնակ |1 | 520726|
|400. |Ավտոտնակ |1 | 178048|
|401. |Գորիսի սոցիալական աջակցության | 3405000|
| |տարածքային գործակալության գույք | | |
|402. |Կապանի սոցիալական աջակցության | 2157600|
| |տարածքային գործակալության գույք | | |
|403. |Մեղրու սոցիալական աջակցության | 2430000|
| |տարածքային գործակալության գույք | | |
|404. |Սիսիանի սոցիալական աջակցության | 2498100|
| |տարածքային գործակալության գույք | | |
| | Ընդամենը | |334256738,3|
._________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 04.06.15 թիվ 582-Ն որոշում)