Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑ ...

19.02.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.06.2001  -ից մինչեւ   19.02.2002  -ը:
 

(ուժը կորցրել 19.02.02 թիվ 49 որոշում)

050.0173.270601

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2001 թվականի թիվ 173

 

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ, ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ (ԿԵՏԵՐԻ) ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 1-ՈՒՄ (ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

 

1. «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումը և լիցենզավորումը, մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը» կանոնակարգ 1-ում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

 

1.1. կանոն 7-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Կանոն 7. Լիցենզիա ստանալու նախնական հավանությունը

1. Սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը նախնական հավանություն տալու համար քննում է դրանք և օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում կայացնում նախնական հավանություն տալու կամ միջնորդագիրը մերժելու մասին որոշում:

2. Սույն կանոնակարգի 3 կանոնով նախատեսված փաստաթղթերը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի, եռօրյա (աշխատանքային) ժամկետում` իրավաբանական վարչության կողմից, ու տրվում են եզրակացություններ ստեղծվող բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի գործունեությունն օրենքներին ու այլ իրավական ակտերին, տնտեսական ծրագիրը սահմանված ձևին համապատասխանելու վերաբերյալ:

Տնտեսական ծրագիրը, ինչպես նաև բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները քննարկվում են Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստում: Նախաձեռնող անձինք (նրանց լիազոր ներկայացուցիչը (ներկայացուցիչները)) կամ օտարերկրյա բանկի ներկայացուցիչը նիստին մասնակցելու համար հրավիրվում են գրավոր ձևով:

Հանձնաժողովի եզրակացությունը ոչ ուշ, քան միջնորդագիրն ստանալու 25-րդ (օրացուցային) օրը, ներկայացվում է Կենտրոնական բանկի խորհրդի քննարկմանը:

3. Կենտրոնական բանկի խորհուրդը միջնորդագիրը մերժում է, եթե առկա է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը»:

 

i

1.2. կանոն 12-ի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Բանկի, բանկի մասնաճյուղի, գործառնական գրասենյակի (կետի), ներկայացուցչության, օտարերկրյա բանկի մասնաճյուղի ղեկավարները, բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորները պետք է բավարարեն մասնագիտական համապատասխանության հետևյալ նվազագույն չափանիշներին».

 

1.3. միավորել կանոն 12-ի 1-ին և 2-րդ կետերը ներքոհիշյալ խմբագրությամբ և այդ կապակցությամբ վերահամարակալել նույն կանոնի մնացած կետերը`

«1. Բանկի գործադիր տնօրենը, վարչության նախագահը, վարչության անդամները, մասնաճյուղի կառավարիչը և ներկայացուցչության ղեկավարը`

- Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային

քաղաքականության, բանկային և հարկային, միջազգային պրակտիկայում

ընդունված բանկային գործառնությունների իմացություն».

 

1.4. կանոն 14-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Կանոն 14. Բանկի մասնաճյուղերի գրանցման համար ներկայացվող փաստաթղթերը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով: Այլ պետությունների տարածքներում բանկերի մասնաճյուղերը հիմնադրվում են տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերը գրանցվում են Կենտրոնական բանկի խորհրդի կողմից` մասնաճյուղի ստեղծման մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը, կամ արձանագրությունից քաղվածք` մասնաճյուղ բացելու մասին,

գ) բանկի փոփոխված կանոնադրությունը,

դ) մասնաճյուղի հաստատված կանոնադրությունը` սույն կանոնի 3 մասով նախատեսված դրույթներով,

ե) բանկի մասնաճյուղի ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7), ինչպես նաև մասնագիտական համապատասխանության և որակավորման վկայականի պատճենը,

զ) ստեղծվող մասնաճյուղի գործունեության տնտեսական ծրագիրը,

է) մասնաճյուղին տարածք տրամադրելու, ինչպես նաև մասնաճյուղի տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին փաստաթուղթ, բացառությամբ գլխամասի հետ միացված գործող համակարգչային ցանցի, որը միացվում է մասնաճյուղի գրանցվելուց հետո` Կենտրոնական բանկի խորհրդի` մասնաճյուղի գրանցման մասին որոշմամբ սահմանված ժամկետում,

ը) մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը:

3. Բանկի մասնաճյուղի կանոնադրությունում նշվում են`

ա) հիմնադիր բանկի անվանումը,

բ) մասնաճյուղի լրիվ և կրճատ անվանումը,

գ) մասնաճյուղի գտնվելու վայրը,

դ) մասնաճյուղի ղեկավարների լիազորությունները,

ե) մասնաճյուղի նկատմամբ հիմնադիր բանկի կողմից հսկողություն իրականացնելու կարգը,

զ) բանկի կողմից մասնաճյուղին տրված լիազորությունները,

է) մասնաճյուղի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունները,

ը) մասնաճյուղի լուծարման կարգը:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և մասնաճյուղի ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց հետո հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով գրանցման փաստը վկայող փաստաթղթեր».

 

1.5. կանոն 19-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Կանոն 19. Բանկի գործառնական գրասենյակի (կետի) գրանցումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում բանկի գործառնական գրասենյակները (կետերը) ստեղծվում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ այլ պետությունների տարածքներում` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող գործառնական գրասենյակները (կետերը) գրանցվում են Կենտրոնական բանկի նախագահի հրամանով` բանկի կողմից գործառնական գրասենյակ ստեղծելու մասին որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ կառավարման իրավասու այլ մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` գործառնական գրասենյակ (կետ) բացելու մասին,

գ) գործառնական գրասենյակի (կետի) գրանցման պետական տուրքի վճարման անդորրագիրը,

դ) գործառնական գրասենյակի (կետի) կանոնակարգը,

ե) բանկի գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարների աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

զ) գործառնական գրասենյակի (կետի) ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, որը ներառում է հիմնադրի կողմից նրան տրված լիազորությունները, սպասվելիք եկամուտը և գործառնությունների ծավալը գործունեության առաջին տարում,

է) գործառնական գրասենյակին (կետին) տարածք տրամադրելու, ինչպես նաև գործառնական գրասենյակի (կետի) տեխնիկական հագեցվածությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին տեղեկանք,

ը) հիմնադիր բանկից տեղեկանք գործառնական գրասենյակի (կետի) ղեկավարի որակավորման վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործառնական գրասենյակներ (կետեր) ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը` ներկայացնելով հիմնադիր բանկի միջնորդագիրը և գործառնական գրասենյակների (կետերի) ստեղծման համառոտ տնտեսագիտական հիմնավորումը, իսկ համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում գրանցվելուց հետո հաշվառվում նրա կողմից` ներկայացնելով գրանցման փաստը վկայող փաստաթղթեր:

4. Միջնորդագիրը ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկի նախագահի հրամանով գրանցվում է գործառնական գրասենյակը (կետը), և նրան տրվում է գրանցման վկայական (հավելված 15), իսկ գրանցումը մերժելու դեպքում մերժման հիմքերի մասին մեկշաբաթյա (օրացուցային) ժամկետում տեղեկացվում է բանկին:

5. Կենտրոնական բանկի նախագահը մերժում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող գործառնական գրասենյակը (կետը) գրանցելու մասին միջնորդագիրը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) գործառնական գրասենյակի (կետի) տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 18 կանոնով սահմանված պահանջներին,

դ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գործառնական գրասենյակի (կետի) բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը:

6. Կենտրոնական բանկի նախագահը կարող է համաձայնություն չտալ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող գործառնական գրասենյակի ստեղծմանը, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

բ) փաստաթղթերը ներկայացվել են թերի,

գ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գործառնական գրասենյակի (կետի) բացումը կհանգեցնի բանկի ֆինանսական վիճակի վատթարացմանը».

 

i

1.6. կանոն 20-ի 3-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Բանկի ժամանակավոր գործառնական գրասենյակների գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը,

բ) բանկի իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունից քաղվածք` ժամանակավոր գործառնական գրասենյակ հիմնելու մասին,

գ) ժամանակավոր գործառնական գրասենյակ գրանցելու անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկանք,

դ) ժամանակավոր գործառնական գրասենյակի տեխնիկական հագեցվածության մասին տեղեկանք, որն ընդգրկում է հեռախոսային կապի, թղթադրամի իսկությունը ստուգող սարքի, չհրկիզվող պահարանի, ցուցանակի վերաբերյալ տեղեկություններ,

ե) ժամանակավոր գործառնական գրասենյակի գրանցման պետական տուրքի անդորրագիրը».

 

1.7. կանոն 23-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Կանոն 23. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների ստեղծման և լուծարման վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար Կենտրոնական բանկ ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը, դրանց գրանցումը կամ գրանցման մերժումը

1. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների գրանցումը կատարվում է սույն կանոնակարգի գլուխ 5-ով նախատեսված կարգով:

2. Բանկի տարածքային ստորաբաժանումների` մասնաճյուղերի, գործառնական գրասենյակների (կետերի) և ներկայացուցչությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունների գրանցման համար բանկը տարածքային ստորաբաժանման լուծարման մասին իրավասու մարմնի կողմից կայացրած որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում գրավոր ծանուցմանը կից Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

- կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր` բանկի

կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված

բանկի կնիքով,

- իրավասու մարմնի որոշումը փոփոխությունների վերաբերյալ,

- բանկի փոփոխված կանոնադրությունը (մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների համար),

- բանկի տարածքային ստորաբաժանման փոխանցման ակտը և լուծարային

հաշվեկշիռը (մասնաճյուղերի համար):

3. Սույն կանոնով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը քննարկվում են սույն կանոնակարգի 22 կանոնով նախատեսված կարգով».

 

i

1.8. կանոն 25-ի 5-րդ կետի առաջին պարբերությունը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5. Սույն կանոնով նախատեսված փոփոխությունների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը 7 աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում են Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտում և եռօրյա (աշխատանքային) ժամկետում` իրավաբանական վարչությունում: Բանկային վերահսկողության դեպարտամենտի և իրավաբանական վարչության եզրակացությունները ոչ ուշ, քան փաստաթղթերը ստանալուց (Կենտրոնական բանկ մուտք լինելուց) հետո 15-րդ օրը, ներկայացվում են Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը».

 

1.9. կանոն 27-ի 2-րդ կետը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Բանկի ղեկավարների (բացառությամբ խորհրդի նախագահի և անդամների, բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների) կազմում փոփոխություններ կատարելու դեպքում բանկը պարտավոր է նոր նշանակվող կամ ընտրվող ղեկավարների թեկնածուներին նախապես ներկայացնել Կենտրոնական բանկ` նրանց որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը պարզելու նպատակով քննություն անցնելու համար:

Նշված պաշտոններում առանց որակավորման վկայականի, որպես ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս, ընդ որում`

- նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող

բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն` միևնույն պաշտոնի

նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը եռամսյա ժամկետի ընդհատում

և վերսկսում չի նշանակում, և

- նշված եռամսյա ժամկետում բանկի կողմից նշանակված բանկի ղեկավարի

ժամանակավոր պաշտոնակատարը պետք է սույն կանոնակարգով սահմանված կարգով

Կենտրոնական բանկում անցնի որակավորման և մասնագիտական

համապատասխանության քննություն, և բանկը համապատասխան փոփոխությունը

ներկայացնի Կենտրոնական բանկում գրանցման».

 

1.10. ավելացնել նոր 27.1 կանոն` հետևյալ բովանդակությամբ`

 

i

«Կանոն 27.1. Բանկի մասնակցի կազմում կատարված փոփոխությունների մասին տեղեկացումը

ՀՀ տարածքում գործող բանկերը և օտարերկրյա բանկի մասնաճյուղերը պարտավոր են մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկին գրավոր տեղեկացնել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բաժնետերերի կանոնադրական հիմնադրամում նշանակալից, հիսուն տոկոսից ավելի մասնակցություն ունեցող, ինչպես նաև գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող (որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող) անձանց (բաժնետերերի, մասնակիցների, փայատերերի) կազմում կատարված փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկություններ նրանց մասին».

 

1.11. կանոն 29-ը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Կանոն 29. Բանկի ղեկավարների թեկնածուների, բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման ու վկայականի տրամադրման կարգ

1. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի նախագահի, բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնող աուդիտորների (այսուհետև` թեկնածուներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից կամ Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի որոշմամբ` այլ կազմակերպության կողմից:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից իրականացվում է նաև առանձին քաղաքացիների (այսուհետև` հավակնորդներ) որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում:

2. ՀՀ տարածքում գործող բանկի ղեկավար պաշտոններում կարող են աշխատել այն անձինք, որոնց վերաբերյալ բացակայում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 22 հոդվածով նախատեսված հիմքերը: Անձը բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավար (բացառությամբ բանկի խորհրդի անդամ) կարող է աշխատել, եթե նա համապատասխանում է տվյալ պաշտոնում աշխատելու համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին (հավելված 20):

Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունն անցկացվում է բոլոր հավակնորդների համար, և որակավորման վկայականը կարող է տրվել որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությունն անցած բոլոր դիմորդներին` նշելով դատվածության փաստը:

3. Բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնելու համար Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ունեն`

- բարձրագույն տնտեսագիտական կրթություն և աուդիտորի վկայական

ստանալու համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին հինգ տարվա

ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի,

հաշվապահի կամ աուդիտորական կազմակերպությունում որպես մասնագետի,

այդպիսի կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց

տեղակալ)), վերստուգիչի, հարկային տեսուչի, տնտեսագիտական

մասնագիտությամբ գիտական աշխատողի կամ դասախոսի աշխատանքի փորձ, կամ

- բարձրագույն կրթություն և աուդիտորի որակավորման վկայական ստանալու

համար հայտ ներկայացնելու օրվան նախորդող վերջին յոթ տարվա ընթացքում

առնվազն հինգ տարվա մասնագիտական (տնտեսագետի, ֆինանսիստի, հաշվապահի

կամ աուդիտորական կազմակերպությունում որպես մասնագետի, այդպիսի

կազմակերպության ղեկավարի (տնօրեն, նախագահ կամ նրանց տեղակալ)),

վերստուգիչի, հարկային տեսուչի, տնտեսագիտական մասնագիտությամբ գիտական

աշխատողի կամ դասախոսի աշխատանքի փորձ:

Բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնելու համար Կենտրոնական բանկում որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը չեն կարող մասնակցել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից դատարանի վճռով զրկված անձինք:

4. Բանկերի գործառնական գրասենյակների (կետերի) ղեկավարների որակավորումը կատարվում է բանկի կողմից` սույն կանոնակարգի 12 կանոնով սահմանված չափանիշներին համապատասխան:

5. Օտարերկրյա բանկի դուստր բանկի խորհրդի նախագահը և անդամները, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը և անդամները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ),

բ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

դ) դիպլոմի պատճենը (առկայության դեպքում):

6. Բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը և համապատասխան որակավորման վկայականի տրամադրումն իրականացվում է սույն կանոնով սահմանված կարգով: Ընդ որում, հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարման դեպքում:

7. Քննությունն անցկացվում և որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (այսուհետև` վկայական) տրվում է հետևյալ պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար.

ա) բանկի գործադիր տնօրեն (վարչության նախագահ),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ,

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ,

դ) բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

ե) բանկի վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ,

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ,

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ,

ընդ որում`

- բանկի գործադիր տնօրենի վկայական ստացած անձը կարող է աշխատել բանկի

վարչության անդամ, մասնաճյուղի կառավարիչ.

- բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի վկայական ստացած անձը կարող

է աշխատել բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ.

- բանկի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահի վկայական

ստացած անձը կարող է աշխատել բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ:

Բանկերում աուդիտորական ստուգումներ իրականացնելու համար Կենտրոնական բանկ դիմած դիմորդներին, ովքեր սույն կանոնով սահմանված կարգով անցնում են որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությունը, տրվում է բանկային աուդիտորի վկայական:

8. Բանկի խորհրդի նախագահի որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստում` հարցազրույցի ձևով:

Հարցազրույցի արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկի խորհուրդը արձանագրում է բանկի խորհրդի նախագահի համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

9. Բանկի խորհրդի անդամների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստում` հարցազրույցի ձևով:

10. Սույն կանոնակարգին կից 3-րդ և 7-րդ հավելվածներով բանկի ղեկավարների համար սահմանված փաստաթղթերի տվյալների և հարցազրույցի արդյունքների հիման վրա Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովն արձանագրում է բանկի խորհրդի անդամների համապատասխանությունը կամ անհամապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից սահմանված մասնագիտական համապատասխանության չափանիշներին:

11. Սույն կանոնի 7-րդ կետով սահմանված բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուների, ինչպես նաև հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումն անցկացվում է 2 փուլով`

- գրավոր (տեստային) քննություն. ընդ որում, տեստի յուրաքանչյուր

հարցին պատասխանելու համար ղեկավարի թեկնածուին (հավակնորդին)

հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե.

- բանավոր (հարցազրույցի ձևով) քննություն, որն անցկացվում է

հանձնաժողովի նիստում:

12. Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից և ենթակա չեն հրապարակման:

Տեստում պարունակվող հարցերի ցանկը կազմվում է` ելնելով բանկային և հարկային օրենսդրությունից (օրենքներ և այլ իրավական ակտեր), ինչպես նաև բանկային գործի տեսությունից:

Տեստերը վերանայվում են ոչ պակաս, քան տարին 1 անգամ:

Տեստերը կարող են վերանայվել նաև անհրաժեշտության դեպքում` Կենտրոնական բանկի նախագահի հանձնարարությամբ:

13. Տեստերը և դրանցում պարունակվող հարցերի թիվը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների և հավակնորդների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի`

ա) բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ (100 հարց),

բ) բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (80 հարց),

գ) օտարերկրյա բանկի մասնաճյուղի կառավարիչ (100 հարց),

դ) բանկի գլխավոր հաշվապահ, օտարերկրյա բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (100 հարց),

ե) բանկի մասնաճյուղի կառավարիչ, վարչության անդամներ (80 հարց),

զ) բանկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահ (80 հարց),

է) բանկի վերստուգիչ հանձնաժողովի անդամ (80 հարց),

ը) բանկային աուդիտոր (100 հարց):

14. Սույն կանոնով սահմանված գրավոր (տեստային) քննությանը չեն մասնակցում բանկի ղեկավարների և բանկային աուդիտորների այն թեկնածուները (հավակնորդները), ովքեր ունեն ճանաչում ունեցող առաջնակարգ վերապատրաստման կենտրոնների (ինստիտուտների, դպրոցների) վերապատրաստման մասնագիտական վկայականներ: Սույն կետով սահմանված առաջնակարգ վերապատրաստման կենտրոնների ցանկը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

15. Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը` զրո միավոր:

16. Բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուների և հավակնորդների տեստային քննությունն անցկացվում է Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ:

17. Բանկի ղեկավարների, բանկային աուդիտորների թեկնածուներին և հավակնորդներին թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Գրավոր քննության ժամանակ թեկնածուներին (հավակնորդին) արգելվում է օգտվել օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերից և այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուսների հետ:

18. Գրավոր քննությանը հատկացված ժամանակի ավարտից հետո թեկնածուն (հավակնորդը) պարտավոր է տեստը պատասխաններով հանձնել Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի պատասխանատու անձին:

Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում հավակնորդը զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

19. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի անդամներն ամփոփում են մինչև Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի նիստը և ներկայացնում թեկնածուներին (հավակնորդներին):

20. Տեստերի հարցերի գնահատումը և ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ`

- եթե սույն կանոնի 7-րդ կետով սահմանված բանկի ղեկավարի, բանկային

աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն

թվի մինչև 61 տոկոսը, ապա նա չի մասնակցում հանձնաժողովի բանավոր

քննությանը, և հանձնաժողովն արձանագրում է, որ առաջադրված թեկնածուն

իր որակավորմամբ և մասնագիտորեն չի համապատասխանում Կենտրոնական բանկի

կողմից սահմանված չափանիշներին.

- եթե սույն կանոնի 7-րդ կետով նախատեսված բանկի ղեկավարի, բանկային

աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է միավորների առավելագույն

թվի 61 և ավելի տոկոսը, ապա նա մասնակցում է հանձնաժողովի նիստին`

բանավոր (հարցազրույց) ստուգում անցնելու համար:

Տեստային քննության արդյունքները գնահատվում են հինգ բալանոց սանդղակով: Ընդ որում, 61-68% ճիշտ պատասխանները գնահատվում են 1 բալ, 69-76%-ը` 2 բալ, 77-84% -ը` 3 բալ, 85-92%-ը` 4 բալ, 93-100 %-ը` 5 բալ:

21. Բանավոր քննության արդյունքները գնահատվում են հինգ բալանոց համակարգով, և գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահին է ներկայացնում տվյալ պաշտոնում աշխատելու համար տվյալ անձի համապատասխանելիության վերաբերյալ եզրակացություն: Բացասական եզրակացության դեպքում հանձնաժողովը պարտավոր է մանրամասն ներկայացնել նաև այն փաստերը, որոնց ուսումնասիրության արդյունքում վերջինս հանգել է տվյալ եզրակացության:

22. Գրավոր քննության արդյունքում հավաքած բալերին գումարվում է` ֆինանսաբանկային համակարգում 2 տարուց ավելի մասնագիտական աշխատանքային փորձի առկայության դեպքում` 1 բալ:

23. Տեստային և բանավոր քննության արդյունքներով Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը տվյալ անձի որակավորման և մասնագիտական համապատասխանության վերաբերյալ տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) դրական եզրակացություն, եթե բանկի ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 8 և ավելի բալ և հանձնաժողովի հիմնավոր կարծիքով համապատասխանում է տվյալ պաշտոնում աշխատելու համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին (հավելված 20),

բ) բացասական եզրակացություն, եթե բանկի ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուն (հավակնորդը) հավաքել է 8-ից քիչ բալ, կամ հավաքել է 8 և ավելի բալ, բայց հանձնաժողովի հիմնավոր կարծիքով չի համապատասխանում տվյալ պաշտոնում աշխատելու համար Կենտրոնական բանկի կողմից սահմանված որակավորման չափանիշներին (հավելված 20):

24. Բանկը կարող է ներկայացնել անձին քննության միայն այն դեպքում, եթե վերջինս նշանակված է տվյալ պաշտոնին որպես ժամանակավոր պաշտոնակատար: Սույն պահանջը չի տարածվում նոր հիմնադրվող բանկերի, դրանց և գործող բանկերի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների թեկնածուների վրա:

Որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած անձի թեկնածությունը բանկը կարող է կրկին առաջադրել ոչ շուտ, քան 6 ամիս հետո` ներկայացնելով գրավոր միջնորդագիր: Ընդ որում, գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա, Կենտրոնական բանկի նախագահի հրամանով, որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած թեկնածուին կարող է թույլատրվել 6 ամսվա ընթացքում հանձնել կրկնակի քննություն:

25. Թեկնածուի կամ հավակնորդի վերաբերյալ գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի նախագահին` հանձնաժողովի նիստի օրվանից ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում: Կենտրոնական բանկի նախագահի հրամանի հիման վրա լրացվում և ղեկավարի թեկնածուին (հավակնորդին) տրվում է որակավորման ու մասնագիտական համապատասխանության վկայական (հավելված 16 և 17):

Բանկի ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուի (հավակնորդի) կողմից 10 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի հիմնավոր կարծիքով անհարգելի պատճառով վկայականը չստանալու դեպքում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի հրամանով քննության արդյունքները չեղյալ են համարվում:

26. Սույն կանոնով նախատեսված բանկի ղեկավարների վկայականները տրվում են դրանց տրամադրման պահից հաշված 3 տարի, իսկ բանկային աուդիտորների որակավորման վկայականները` 2 տարի 6 ամիս ժամկետով:

Որակավորման վկայականի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո Կենտրոնական բանկը գրանցումից հանում է բանկի ղեկավարին (բանկային աուդիտորին), եթե վերջինս չի ստացել որակավորման նոր վկայական կամ բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից չի նշանակվել բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար (բանկի ղեկավարի համար):

Կենտրոնական բանկի նախագահը, հաշվի առնելով ՀՀ կառավարության լիազորած մարմնի աուդիտորների հաշվետվությունների քննարկման արդյունքների հիման վրա ներկայացված առաջարկությունները, կարող է աուդիտորի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով:

Կենտրոնական բանկի նախագահը, հաշվի առնելով բանկի գործադիր տնօրենի, վարչության անդամների, խորհրդի նախագահի և անդամների, բանկի գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ընթացքում բանկի կողմից բանկային օրենսդրության խախտումների, ինչպես նաև նշված ղեկավարների նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը, կարող է խորհրդի նախագահի և անդամների, բանկի գործադիր տնօրենի, վարչության անդամների, բանկի գլխավոր հաշվապահի որակավորման վկայականի գործողության ժամկետը երկարաձգել երեք տարով` առանց որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման:

27. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի անդամների, ինչպես նաև հավակնորդների որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից ուժը կորցրած է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում`

ա) որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերում կեղծ և անարժանահավատ տեղեկություններ ներկայացնելու միջոցով որակավորման վկայական ստանալու փաստի հաստատումը,

բ) ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը,

գ) Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից այն փաստի հաստատումը, որ թեկնածուն (հավակնորդը) որակավորման վկայականի ստացման օրվանից մեկ տարվա ընթացքում չի իրականացրել համապատասխան գործունեություն,

դ) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի ղեկավարն իրականացնում է չհիմնավորված ռիսկային գործունեություն, որի արդյունքում բանկի ֆինանսական վիճակն ակնհայտ խորացող վատթարացման միտումներ է դրսևորում,

ե) որակավորման վկայականի ժամկետի լրանալը:

28. Բանկային աուդիտորի որակավորման վկայականը Կենտրոնական բանկի կողմից ուժը կորցրած է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում`

ա) աուդիտորների որակավորման քննություններին մասնակցելու թույլտվության համար պահանջվող փաստաթղթերը կեղծելու միջոցով աուդիտորի որակավորման վկայական ստանալու փաստի հաստատումը,

բ) ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում որոշակի պաշտոններ զբաղեցնելու և որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը,

գ) Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովի կողմից այն փաստի հաստատումը, որ աուդիտորը բանկային աուդիտորի որակավորման վկայականի ստացման օրվանից երկու տարվա ընթացքում չի իրականացրել աուդիտորական գործունեություն,

դ) բանկային աուդիտորի որակավորման վկայականի ժամկետի լրանալը:

29. Բանկի, բանկի մասնաճյուղի, օտարերկրյա բանկի մասնաճյուղի նշանակվող կամ ընտրվող ղեկավարների, բացառությամբ խորհրդի անդամների, ինչպես նաև հավակնորդների ու բանկային աուդիտորի որակավորման վկայականը կորցնելու դեպքում նրանք պարտավոր են 10-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովին: Կորցրած վկայականը Կենտրոնական բանկի կողմից համարվում է անվավեր, իսկ դրա փոխարեն տրվում է որակավորման նոր վկայական` «Կրկնօրինակ» նշագրումով:

30. Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը վարում է դիմումների և տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ:

Դիմումների հաշվառման մատյանում գրանցվում են ղեկավարի, բանկային աուդիտորի թեկնածուի (հավակնորդի) անունը, ազգանունը, հասցեն, անձնագրային տվյալները, և կատարվում է նշում դրական կամ բացասական եզրակացություն տալու մասին:

Տրված որակավորման վկայականների հաշվառման մատյանում գրառվում են վկայական ստացած անձանց անունը, ազգանունը, հասցեն, դիմումի գրանցման համարը, հանձնաժողովի համապատասխան արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

Վկայական ստանալու համար ներկայացված փաստաթղթերում անարժանահավատ կամ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում տրված վկայականը համարվում է անվավեր և վերադարձվում է հանձնաժողովին:

31. Թեկնածուների և հավակնորդների հարցը քննարկվում է հետևյալ փաստաթղթերի առկայության դեպքում.

ա) բանկի միջնորդագիրը (բանկի ղեկավարի թեկնածուի համար) կամ դիմում (հավակնորդի համար)` սահմանված ձևով (հավելված 18, 19),

բ) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի), գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենները (առկայության դեպքում),

գ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

դ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7),

ե) բանկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ բանկի կառավարման իրավասու մարմնի որոշման կամ հրամանի պատճենը (բանկի ղեկավարի թեկնածուի համար),

զ) Կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարումը հավաստող փաստաթուղթ (հավակնորդների համար):

Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի, բանկային աուդիտորի որակավորման վկայական ստանալու հավակնորդները ներկայացնում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

Ընդ որում, հավակնորդը կարող է դիմել Կենտրոնական բանկ` նաև մեկից ավելի ղեկավարների համար նախատեսված քննությունների մասնակցելու և համապատասխան վկայականներ ստանալու համար:

Կենտրոնական բանկի գրանցման և լիցենզավորման հանձնաժողովը քննություններն անցկացնում է փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

32. Բանկի խորհրդի նախագահը և անդամները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը`

ա) բանկի միջնորդագիրը (թեկնածուի վերաբերյալ),

բ) կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

գ) աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկանք (հավելված 7):

 

1.12. հաստատել հավելված 3-ի ձև 1-ը` հետևյալ խմբագրությամբ.

 

i

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

Ձև 1

 

Բանկի առաջարկվող ղեկավարների, նշանակալից մասնակցություն

ունեցող անձի, բանկային աուդիտորի կենսագրական տվյալներ

 

1. ____________________________________________________________ (առաջադրվող պաշտոնը)

 

2. Ընդհանուր տեղեկատվություն

 

    Անունը, ազգանունը, հայրանունը              _______________________

 

    Սեռը                                       _______________________

 

    Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը          _______________________

 

    Ծննդավայրը                                 _______________________

 

    Քաղաքացիությունը                           _______________________

 

    Ընտանեկան դրությունը տվյալ պահին           _______________________

 

Անձնագրի սերիան և համարը

(օտարերկրյա անձանց համար, օրինակ,

    սոցիալական պաշտպանվածության համարը)        _______________________

 

Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին) _______________________

 

    Հեռախոսահամարներ                           _______________________

 

3. Նշեք այժմ և նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ինչպես նաև դրանք կրելու ժամանակաշրջանը

 

Անունը, ազգանունը ______________ Կրելու ժամանակը ________________

 

4. Կրթություն, որակավորում

.__________________________________________________________________.

| ՈՒսումնական հաստատության| Գտնվելու| Հաճախումների    | Գիտական    |

| (այդ թվում` դպրոցի)     | վայրը   | ժամանակաշրջանը  | աստիճանները|

| անվանումը               |         | (-----թ-ից      |            |

|                         |         | մինչև  ------թ.)|            |

|_________________________|_________|_________________|____________|

|_________________________|_________|_________________|____________|

|_________________________|_________|_________________|____________|

|_________________________|_________|_________________|____________|

.__________________________________________________________________.

 

5. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում

6. Աշխատանքային փորձը վերջին 5 տարիներին (համաձայն հավելված 7-ում բերված աղյուսակի)

7. Տեղեկություններ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 18 և 22 հոդվածների 2-րդ մասերով նշված հիմքերի բացակայության մասին

 

8. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր դերը և պատասխանատվության ոլորտը որպես ղեկավար կամ մասնակից

 

9. Նշեք այն բանկը (բանկերը), այլ ֆինանսական հաստատությունները, որոնց կանոնադրական հիմնադրամում ունեցել եք կամ ունեք նշանակալից մասնակցություն, հանդիսացել եք կամ հանդիսանում եք ղեկավար

 

10. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատած կամ աշխատող անձանց վերաբերյալ տվյալները, եթե այդպիսիք կան

 

.____________________________________________________.

|    |                 | Աշխատանքի |       |         |

|  N | Անուն, ազգանուն | բնույթը   | Հասցե | Հեռախոս |

|    |                 | կամ       |       |         |

|    |                 | զբաղեցրած |       |         |

|    |                 | պաշտոնը   |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  1.|                 |           |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  2.|                 |           |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  3.|                 |           |       |         |

|____|_________________|___________|_______|_________|

|  4.|                 |           |       |         |

.____________________________________________________.

 

11. Բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ոչ ռեզիդենտ անձի գործունեության համառոտ նկարագիրը, սեփական միջոցների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումների մասին հայտարարագիրը, ակնկալիքները

 

12. Հայտարարություն օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից` քրեական հանցանքներ և կարգապահական պատժամիջոցներ չունենալու վերաբերյալ

 

13. Այլ տեղեկություններ

 

14. Հավաստիացնում եմ, որ սույն կենսագրական տվյալներում պարունակվող տեղեկատվությունը ստույգ է և լիակատար: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` Կենտրոնական բանկին տեղեկացնել անձնական, կենսագրական և ֆինանսական տեղեկատվության մեջ տեղի ունեցող կամ ակնկալվող որևէ էական փոփոխության փաստի մասին:

 

/ստորագրություն/ /ամսաթիվը

 

1.13. հաստատել հավելված 7-ը` հետևյալ խմբագրությամբ.

 

i

ՀԱՎԵԼՎԱԾ 7

 

ԲԱՆԿԻ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԲԱՆԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԲԱՆԿԱՅԻՆ ԱՈՒԴԻՏՈՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

__________________________________________________

           (բանկի կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղի անվանումը)

 

բանկի __________________________________________________________

ղեկավարի պաշտոնը, ղեկավարի անունը, ազգանունը

 

աշխատանքային գործունեության վերաբերյալ

 

Աշխատանքային գործունեությունը

.____________________________________________________________________.

| N | Կազմակերպության | Գտնվելու | Աշխատանքի |Պաշտոնը|Ծանոթագրություն|

|   | (ձեռնարկության) | վայրը    | ընդունման |       |               |

|   | անվանումը       |          | և  ազատման|       |               |

|   |                 |          | ժամկետները|       |               |

|___|_________________|__________|___________|_______|_______________|

| 1.|                 |          |           |       |               |

|___|_________________|__________|___________|_______|_______________|

| 2.|                 |          |           |       |               |

|___|_________________|__________|___________|_______|_______________|

| 3.|                 |          |           |       |               |

.____________________________________________________________________.

 

1.14. հաստատել հավելված 18-ը` հետևյալ խմբագրությամբ.

 

i

ՀԱՎԵԼՎԱԾ 18

 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն __________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու բանկի __________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ`

բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (եթե ունեք),

գիտական աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե ունեք),

կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1),

ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված գումարի վճարումը հավաստող փաստաթուղթ:

 

    Դիմող`    _____________________        __________________

                  անուն, ազգանուն            ստորագրություն

 

1.15. հաստատել հավելված 19-ը` հետևյալ խմբագրությամբ.

 

ՀԱՎԵԼՎԱԾ 19

 

ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎ

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն __________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու բանկային աուդիտորի որակավորման քննությանը:

 

Կից ներկայացնում եմ`

բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը (եթե ունեք),

կենսագրական տվյալներ` սահմանված ձևով (հավելված 3, ձև 1)

 

    Դիմող`    _____________________        __________________

                  անուն, ազգանուն            ստորագրություն

 

1.16. հաստատել նոր` հավելված 20` հետևյալ բովանդակությամբ.

 

i

ՀԱՎԵԼՎԱԾ 20

 

Բանկի ղեկավարների որակավորման չափանիշներ

 

Բանկի ղեկավարները պետք է բավարարեն որակավորման հետևյալ չափանիշներին.

ա) բանկի ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների բացակայությունը,

բ) բարեխղճությունը, ազնվությունը և անկաշառությունը,

գ) որպես ղեկավար աշխատելու գործնական ունակությունները,

դ) բանկային և գործարար շրջանակներում ունեցած հեղինակությունը և բարի համբավը,

ե) կոնկրետ իրավիճակներում կառավարչական որոշումներ կայացնելու ունակությունը,

զ) ղեկավարելու (կառավարելու) կարողությունները, ինչպես նաև հաղորդակցման ունակությունները:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտին, վերստուգիչ խմբին և իրավաբանական վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հաստատմանը ներկայացնել բանկի ղեկավար պաշտոնում աշխատելու համար Կենտրոնական բանկ դիմած հավակնորդների քննման համար վճարվող գումարի վերաբերյալ հրամանի նախագիծ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.06.2001
N 173
Որոշում