Սեղմել Esc փակելու համար:
ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 փետրվարի 2021 թվականի N 156-Ն

 

ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, ձվի, մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` «Մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին»:

3. Ուժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ձկան և ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2319-Ն որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Կաթի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 2305-Ն որոշումը.

i

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի «Ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1391-Ն որոշումը.

i

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Մեղրի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 1416-Ն որոշումը.

i

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման 1-ին մասի «ա» կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2021 թ. փետրվարի 12

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի փետրվարի 11-ի

N 156-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՒ ՁԿՆԱՄԹԵՐՔԻ, ՄՍԻ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔԻ, ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ, ՁՎԻ, ՄԵՂՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են չվերամշակված ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի, մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի, կաթի և կաթնամթերքի, մեղրի, ձվի անասնաբուժասանիտարական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) անցկացման կարգն ու պայմանները, փորձաքննական գործընթացի մասնակից սուբյեկտների իրավունքների ու պարտականությունների հետ կապված հարաբերությունները:

2. Փորձաքննությունը կարող է իրականացվել փորձաքննության օբյեկտների մթերման, պահպանման, վաճառքի կամ իրացման ցանկացած փուլում:

3. Վերամշակման ենթարկված փորձաքննության օբյեկտները և դրանցից ստացված արտադրանքը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա չեն:

 

II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) միս և կենդանիների սպանդից գոյացած մթերք` սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, փաթեթավորված և մակնշված մսեղիք, կիսամսեղիք, քառորդ մսեղիք, տեսակավորված ոսկրոտ և անոսկր միս, աղացած և ծեծած միս, պոչ և դմակ, վերջույթներ` նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգաններ (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպ, ուղեղ, լեզու, ամորձիներ, գլուխ.

2) ձուկ, ջրային կենդանիներ ու ձկնամթերք` պաղեցված, սառեցված, աղադրված, հում, ապխտած, չվերամշակված, այդ թվում` կենդանի ջրային կենսապաշարները, ակվակուլտուրայի օբյեկտները` բացառությամբ ջրային բույսերի.

3) կաթ` գյուղատնտեսական կենդանիների կաթնագեղձերի բնականոն ֆիզիոլոգիական սեկրեցիայի մթերք, որն ստացվել է մեկ կամ մի քանի կենդանիներից` կաթնարտադրության շրջանում մեկ կամ մի քանի անգամ կթելու արդյունքում` այդ մթերքում որևէ բան չավելացնելով կամ որևէ նյութ չհեռացնելով դրանից.

4) կաթնամթերք` կաթի վերամշակումից ստացված մթերք, որը ներառում է կաթնային մթերքը, կաթնային բաղադրյալ մթերքը, կաթ պարունակող մթերքը, կաթնային ճարպի փոխարինիչով կաթ պարունակող մթերքը, կաթի վերամշակումից ստացվող կողմնակի մթերքը, մանկական սննդի համար նախատեսված արտադրանքը` կաթնային հիմքով, ադապտացված կամ մասամբ ադապտացված ելակետային կամ հետագա օգտագործման կաթնային խառնուրդները (այդ թվում` չոր), չոր թթվակաթնային խառնուրդները, կաթնային ըմպելիքները (այդ թվում` չոր)` վաղ տարիքի երեխաների սննդի համար նախատեսված, կաթնային շիլաները` օգտագործման համար պատրաստի և չոր կաթնային շիլաները (որոնք տնային պայմաններում խմելու ջրի օգնությամբ հասցվում են պատրաստի վիճակի)` վաղ տարիքի երեխաների սննդի համար նախատեսված.

5) ձու` կճեպով ձու, չջարդած, հում, որը պիտանի է մարդու կողմից անմիջական սպառման և ձվամթերքի կամ այլ սննդամթերքի արտադրությունում օգտագործման համար.

6) մեղր` մեղրատու մեղուների կողմից բույսերի ծաղիկների նեկտարից կամ բույսերի կենդանի մասերի քաղցր արտազատուկներից արտադրված մթերք.

7) փորձաքննություն` փորձաքննության օբյեկտների անասնաբուժասանիտարական գնահատման նպատակով կատարվող հետազոտություն կամ հետազոտությունների լրակազմ.

8) փորձաքննություն իրականացնող` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.

9) փորձաքննության պատվիրատու` փորձաքննության օբյեկտները մթերող, պահպանող և իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի աշխատակից.

10) մթերող, պահպանող և իրացնող` փորձաքննության օբյեկտները մթերող, պահպանող և իրացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր.

11) խմբաքանակ` համասեռ ապրանքի քանակություն` արտադրված մեկ արտադրողի կողմից` համանման պայմաններում, ձևակերպված մեկ ուղեկցող փաստաթղթով և առաքված միևնույն ժամանակ.

12) նմուշառում` փորձաքննության օբյեկտից նմուշներ վերցնելը` սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու համար.

13) կետային նմուշ` փորձաքննության օբյեկտի ոչ մեծ քանակություն, որը խմբաքանակից վերցվում է մեկ գործողության ընթացքում.

14) միացյալ նմուշ` մի քանի կետային նմուշներից կազմված նմուշ.

15) միջին նմուշ` միացյալ նմուշի մաս` լաբորատոր փորձաքննության համար.

16) պահեստային նմուշ` իրացնողի ցանկությամբ միացյալ նմուշից առանձնացված նմուշ, որը ծածկագրված, կապարակնքված կամ դրոշմակնքված հանձնվում է իրացնողին.

17) փորձաքննության օբյեկտ` չվերամշակված միս և կենդանիների սպանդից գոյացած մթերք, ձուկ, ջրային կենդանիներ ու ձկնամթերք, կաթ և կաթնամթերք, մեղր, ձու.

18) լիազոր մարմին` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին:

 

III. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Փորձաքննության հիմնական սկզբունքներն են`

1) փորձագիտական գնահատման անաչառությունը.

2) փորձագիտական եզրակացության հիմնավորվածության, ամբողջականության և հավաստիության համար պատասխանատվությունը.

3) փորձաքննություն իրականացնողի անկախությունը.

4) փորձագիտական գործունեության կազմակերպվածությունն ու մեթոդաբանական ապահովվածությունը.

5) համաշխարհային գիտական և գիտատեխնիկական առաջընթացի արդի մակարդակը, տեխնիկական և բնապահպանական անվտանգության նորմերն ու կանոնները հաշվի առնելը.

6) փորձաքննություն իրականացնողի իրավական պաշտպանությունը, այդ թվում` փորձագետի պարտականությունների կատարման հետ կապված հետապնդումներից:

 

IV. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԽՄԲԱՔԱՆԱԿԻՑ ՆՄՈՒՇԱՌՈՒՄԸ

 

6. Փորձաքննության օբյեկտների նմուշառումը իրականացնում է փորձաքննություն իրականացնողը կամ փորձաքննություն իրականացնողի կողմից լիազորված անձը: Եթե փորձաքննության պատվիրատուն լիազոր մարմինն է, և վերջինիս աշխատակիցը ի պաշտոնե տիրապետում է համապատասխան գիտելիքների, ապա անհրաժեշտության դեպքում փորձաքննության օբյեկտների նմուշառում կարող է իրականացնել նաև այդ աշխատակիցը:

7. Նմուշառումը պետք է իրականացվի ընտրանքային կարգով` խմբաքանակի տարբեր մասերից:

8. Փորձաքննության օբյեկտների խմբաքանակից կետային նմուշները վերցվում են հետևյալ չափաքանակներով`

 

._____________________________________________________________________.

|NN  |Խմբաքանակի միավորի քանակ               |Կետային նմուշառման քանակ|

|ը/կ |                                       |                        |

|____|________________________________________________________________|

|1.  |Միս և  կենդանական սպանդից գոյացած մթերք                         |

|____|________________________________________________________________|

|1.1.|խոշոր և  մանր եղջերավոր կենդանիների,   |մինչև  250 գրամ`        |

|    |խոզի, ձիու, հնդկահավի 1 մսեղիք մսեղիքի |յուրաքանչյուր           |

|    |համար                                  |                        |

|____|_______________________________________|________________________|

|1.2.|հասակավոր հավի, ճագարի, կուղթի, սագի,  |100 գրամ                |

|    |բադի յուրաքանչյուր 5-րդ մսեղիք մինչև   |                        |

|____|_______________________________________|________________________|

|1.3.|մանր բուծվող կենդանիների, հավի, բադի,  |1 մսեղիք                |

|    |սագի ճտերի, լորի յուրաքանչյուր տեսակի  |                        |

|    |10 գլխից                               |                        |

|____|________________________________________________________________|

|2.  |Ձուկ, ջրային կենդանիներ ու ձկնամթերք                            |

|____|________________________________________________________________|

|2.1.|մինչև  100 գրամ                        |3-5-ական հատ            |

|____|_______________________________________|________________________|

|2.2.|մեկ 1 կգ                               |3-ական հատ              |

|____|_______________________________________|________________________|

|2.3.|մինչև  3 կգ                            |2-ական հատ (մինչև  5 սմ |

|    |                                       |լայնությամբ, 50-100-ական|

|    |                                       |գրամ զանգվածով կտորներ` |

|    |                                       |գլխի, մեջքի, պոչի       |

|    |                                       |հատվածներից)            |

|____|_______________________________________|________________________|

|2.4.|3 կգ և  ավելի                          |մինչև  200 գրամ (մինչև  |

|    |                                       |10 սմ լայնությամբ       |

|    |                                       |կտորներ` գլխի, մեջքի,   |

|    |                                       |պոչի հատվածներից)       |

|____|________________________________________________________________|

|3.  |Կաթ և  կաթնամթերք                                               |

|____|________________________________________________________________|

|3.1.|մինչև  20 միավոր (50-100-ական մմ/գրամ  |3 նմուշ                 |

|    |չափով ապրանքախումբ)                    |                        |

|____|_______________________________________|________________________|

|3.2.|21-50 միավոր                           |6 նմուշ                 |

|____|_______________________________________|________________________|

|3.3.|51 միավոր                              |10 նմուշ                |

|____|________________________________________________________________|

|4.  |Մեղր                                                            |

|____|________________________________________________________________|

|4.1.|մինչև  3 կգ (յուրաքանչյուր միավորից կամ|մինչև  100 գր           |

|    |տարայից)                               |                        |

|____|_______________________________________|________________________|

|4.2.|3 կգ ավելի (յուրաքանչյուր միավորից կամ |մինչև  150 գր           |

|    |տարայից)                               |                        |

|____|_______________________________________|________________________|

|4.3.|մեղրամոմի յուրաքանչյուր երրորդ         |3 մեղրամոմ              |

|    |ամբողջական միավորից                    |(յուրաքանչյուրից` 5x5   |

|    |                                       |սմ չափով կտորներ)       |

|____|________________________________________________________________|

|5.  |Ձու                                                             |

|____|________________________________________________________________|

|5.1.|մինչև  360 հատ                         |3 հատ                   |

|____|_______________________________________|________________________|

|5.2.|յուրաքանչյուր 360 հատ ձու              |3 հատ                   |

._____________________________________________________________________.

 

9. Փորձաքննության համար նմուշները ծածկագրվում են և կապարակնքվում:

10. Նմուշառման ակտը ձևակերպվում է փորձաքննություն իրականացնողի կամ փորձաքննություն իրականացնողի կողմից լիազորված անձի կողմից, կամ լիազոր մարմնի կողմից, եթե նմուշառումն իրականացնում է լիազոր մարմնի աշխատակիցը` մթերողի, պահպանողի կամ իրացնողի, փորձաքննության պատվիրատուի կամ նրանց լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ:

11. Նմուշառման ընթացքում նմուշառուի կողմից կազմվում է նմուշառման մասին ակտ` համաձայն սույն կարգով սահմանված ձևի, որում ներառվում են`

1) նմուշառման ակտի համարը.

2) նմուշառման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, վայրը.

3) նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը.

4) փորձաքննության պատվիրատուի կամ իրացնողի, կամ նրանց կողմից լիազորված անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ում ներկայությամբ իրականացվել է նմուշառումը.

5) փորձաքննության օբյեկտի անվանումը, չափի միավորը, խմբաքանակի միավորը, արտադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, միացյալ նմուշի քանակը, պահեստային նմուշի քանակը (առկայության դեպքում).

6) տեխնիկական կանոնակարգի անվանումը, իսկ դրա բացակայության դեպքում` այն ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը, որի համապատասխան իրականացվել է փորձաքննություն.

7) կենդանական ծագում ունեցող մթերքի անասնաբուժական վկայականի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

8) նմուշի նույնականացումն ապահովող ծածկագիրը.

9) նմուշառուի և փորձաքննության պատվիրատուի ստորագրությունները:

12. Նմուշառման ակտը կազմվում է 2 օրինակից, որը ստորագրվում է փորձաքննություն իրականացնողի և փորձաքննության պատվիրատուի կամ նրանց կողմից լիազորված անձի կողմից: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է նմուշառման ակտի մեկական օրինակ: Եթե փորձաքննության պատվիրատուն պետական վերահսկողություն իրականացնող մարմին է, նմուշառման ակտը կազմվում է 3 օրինակից, որից մեկը հանձնվում է լիազոր մարմնի ներկայացուցչին:

13. Նմուշառումը կատարվում է մանրէազերծ գործիքներով, տեղադրվում արտաքին միջավայրի հետ շփումը բացառող, նմուշի ամբողջականությունը, մեկուսացումը ապահովող մաքուր տարայում և տեղափոխվում է մանրէների աճը բացառող +40 Մը չգերազանցող ջերմաստիճանը ապահովող պայմանների պահպանմամբ:

14. Նմուշառման տարաները և դրանց կափարիչները, ինչպես նաև կապարակնքման նպատակով օգտագործվող փաթեթավորող նյութերը պետք է պատրաստված լինեն պահման ու փոխադրման ժամանակ նմուշները փոփոխություններից պաշտպանող նյութերից:

15. Մսի և կենդանական սպանդից գոյացած մթերքի փորձաքննության համար յուրաքանչյուր մսեղիքից վերցվում են նմուշներ, որոնք ներառում են 8x6x6 սանտիմետրից ոչ պակաս փակեղով պատված մկանի կտոր, խողովակավոր ոսկոր, ավշային հանգույցներ, ընդ որում` խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ձիու մսեղիքից` պարանոցի մակերեսային կամ ենթաթիակային, արտաքին զստային, իսկ խոզի մսեղիքից` պարանոցային մակերեսային վերին և ենթաթիակային, առաջին կողային և ենթածնկային ավշային հանգույցները, փայծաղի, երիկամների կտորներ, լյարդի բիլթը` լյարդային ավշահանգույցներով, ինչպես նաև կազմափոխված և ախտահարված հյուսվածքների փոփոխված մասեր` առկայության դեպքում: Սիբիրախտի նկատմամբ կասկածի դեպքում հետազոտության համար պարտադիր վերցվում են նաև փայծաղը, ականջը, կաշին, իսկ խոզերի դեպքում` նաև ենթածնոտային ավշային հանգույցները:

16. Փորձաքննության համար նույն խմբաքանակում միևնույն տեսակի երկու և ավելի փորձաքննության օբյեկտներ նմուշառելիս համարակալվում է միևնույն թվով նույնականացումը և պատկանելիությունը ապահովելու նպատակով (օրինակ` միևնույն թվով կենդանիների յուրաքանչյուր մսեղիքն իրեն պատկանող գլխով, վերջույթներով, պոչով, դմակով, ներքին պարենքիմատոզ օրգաններով, ենթամաշկային և որովայնային ճարպով, ամորձիներով համարակալվում է միևնույն թվով):

 

V. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Փորձաքննություն իրականացնողը կամ փորձաքննություն իրականացնողի կողմից լիազորված անձը խմբաքանակից վերցրած կետային նմուշներից կազմում է միացյալ նմուշ, որից վերցվում է միջին նմուշ: Փորձաքննություն իրականացնողը կամ նրա ներկայացուցիչը կատարում է նմուշների համապատասխան ծածկագրում և կապարակնքումից կամ դրոշմակնքումից հետո, փորձաքննության ներկայացնելու նպատակով, հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագում ունեցող մթերքի անասնաբուժական վկայականով` դրանք ներկայացնում է փորձաքննության:

18. Փորձաքննության ներկայացնելու նպատակով` հանրապետության տարածքով փոխադրվող կենդանական ծագում ունեցող մթերքի անասնաբուժական վկայականը ներկայացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշման N 2 հավելվածի N 2 ձևի:

19. Փորձաքննությունն սկսելուց առաջ, ինչպես նաև նմուշներն ընդունելիս ստուգվում են`

1) փաթեթավորման պահպանվածությունը.

2) ծածկագրի և կապարակնիքի առկայությունը:

20. Եթե փորձաքննություն իրականացնողը հայտնաբերում է, որ նմուշը ներկայացվել է սույն կարգի 7-17 կետերի պահանջների խախտմամբ, ապա նմուշը չի ընդունվում` տրամադրելով գրավոր հիմնավորում:

21. Փորձաքննության ներկայացված նմուշները հաշվառվում են գրանցամատյաններում` համաձայն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի:

22. Փորձաքննությունն իրականացվում է` համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 880 որոշմամբ հաստատված` Մաքսային միության սննդամթերքի անվտանգության մասին ՄՄ ՏԿ 021/2011 տեխնիկական կանոնակարգով սահմանված ստանդարտների (ԳՕՍՏ-երի)`

1) կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (մմ տկ 021/2011) պահանջների պահպանումը ապահովող ստանդարտների ցանկ.

2) «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (մմ տկ 021/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում` նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկ:

23. Փորձաքննության օբյեկտների և դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է զգայորոշման, մանրադիտակային և մակաբուծաբանական, մանրէաբանական, շճաբանական, հյուսվածքաբանական, քիմիական և մոլեկուլյար-գենետիկ (ՊՇՌ) հետազոտությունները:

24. Զգայորոշման հետազոտությամբ ուսումնասիրվում են`

1) մսի և կենդանական սպանդից գոյացած մթերքի համար` արտաքին տեսքը, խտաստիճանը, գույնը, հոտը, մսի արգանակի պարզությունը, ճարպի վիճակը և բնորոշ հոտը, ոչ թարմ լինելը, մսեղիքի անբավարար կամ վատ արնաքամվածությունը, ավշային հանգույցների բնախոսական գունավորմանը չհամապատասխանելը, կենդանիների վարակիչ հիվանդությանը բնորոշ ախտաբանական փոփոխությունները.

2) ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի համար` արտաքին տեսքը, կազմությունը, գույնը, հոտը, արգանակի պարզությունը.

3) կաթի և կաթնամթերքի համար` արտաքին տեսքը, կազմությունը, գույնը, հոտը.

4) մեղրի համար` համը, հոտը, գույնը, արտաքին տեսքը և խմորման նշանները.

5) ձվի համար` աղտոտվածությունը, երեսանց կտրվածքը (փոքր ճեղք), տրորված կողքը (կճեպի վնասվածք` ենթակճեպային թաղանթների ամբողջականության դեպքում), հոսքը (ենթակճեպային թաղանթի և կճեպի վնասվածքով ձու), մաքուր, ամբողջական, առանց կողմնակի հոտի լինելու, բնական գույն (սպիտակ, դարչնագույն, բաց դեղնավուն, խայտահավերինը` խայտաբղետ և այլն) ունենալու հանգամանքը:

25. Մանրադիտակային և մակաբուծաբանական հետազոտությամբ ուսումնասիրվում են`

1) մսի և կենդանական սպանդից գոյացած մթերքի համար` մանրէային աղտոտվածությունը, կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հարուցիչներին նմանվող մանրէները, մակաբույծները և վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտաբանական փոփոխությունները.

2) ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի համար` մաշկային ծածկույթը, լողակները և խռիկները, մկանային հյուսվածքը, ներքին օրգանները, մանրէային աղտոտվածությունը, կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հարուցիչներին նմանվող մանրէները, մակաբույծները և վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտաբանական փոփոխությունները.

3) կաթի և կաթնամթերքի համար` մանրէային աղտոտվածությունը, ախտածին մանրէներ, կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչները, հարուցիչներին նմանվող մանրէները, մակաբույծները և վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտաբանական փոփոխությունները.

4) մեղրի համար` սախարոզայի զանգվածային մասի հաշվում և ծաղկափոշում հատիկների հաշվում.

5) ձվի համար` օվոսկոպիայի միջոցով ձվի պարունակության որակի, անզեն աչքով անտեսանելի մանր ճեղքվածքների, ցամաքեցման, սպիտակուցի ու դեղնուցի վիճակի, ներքին կառուցվածքի ու փոփոխությունների, մինչև 9 միլիմետր օդային խցիկի առկայության լուսադիտման եղանակով ստուգում, ինչպես նաև ձվի պարունակության հետազոտում:

26. Սույն կարգի 24-րդ և 25-րդ կետերով սահմանված հետազոտությունների արդյունքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների հիմնավոր կասկածի դեպքում իրականացվում են նաև մանրէաբանական, շճաբանական, հյուսվածքաբանական, քիմիական, մոլեկուլյար-գենետիկ (ՊՇՌ) հետազոտություններ:

27. Փորձաքննության օբյեկտներից յուրաքանչյուրի փորձաքննությունը իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.

1) մսի և կենդանական սպանդից գոյացած մթերքի համար`

ա. գյուղատնտեսական կենդանիները իրացման նպատակով սպանդից առաջ ենթակա են անասնաբուժական զննման,

բ. փորձաքննությունն իրականացվում է յուրաքանչյուր մսեղիքի և այդ մսեղիքին պատկանող ներքին պարենքիմատոզ օրգանների (փայծաղ, լյարդ, թոքեր, սիրտ, երիկամներ), գլխի, վերջույթների, պոչի, դմակի ենթամաշկային և որովայնային ճարպի, ամորձիների առկայությամբ,

գ. մսեղիքով պատկանելիություն չունեցող` առանց մսեղիքի պարենքիմատոզ օրգանները (փայծաղ, լյարդ, թոքեր, սիրտ, երիկամներ), գլուխը, վերջույթները, պոչը, դմակը ենթամաշկային և որովայնային ճարպը, ամորձիները անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա չեն,

դ. միասմբակավոր կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացվում է անասնաբուժական ուղեկցող փաստաթղթում կենդանու մորթելուց առնվազն 3 օր առաջ կատարված մալեինիզացիայի արդյունքների մասին նշման առկայությամբ, որոնց բացակայության դեպքում մսեղիքը փորձաքննության ենթակա չէ,

ե. մորթատու կենդանիների (օրինակ` նապաստակի, ճագարի, ճահճակուղբի, կզաքիսի և այլն) սպանդից գոյացած մթերքը անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկվում է կենդանու հետին վերջույթներից մեկի և ցատկիչ հոդից ցածր թողնված առնվազն 5 սանտիմետր մորթապատ մաշկի առկայությամբ,

զ. խոզերի (բացառությամբ մինչև 3 շաբաթական խոճկորներից), վարազների, արջերի, կուղբերի, փորսուղների և այլ ամենակեր կամ մսակեր վայրի կենդանիների սպանդից գոյացած մթերքը պարտադիր ենթակա է տրիխինելոզի նկատմամբ հետազոտության.

2) ձկան, ջրային կենդանիների ու ձկնամթերքի համար`

ա. կարմրախտով, նեկրոզով, ծաղկով, լողապարկի բորբոքմամբ, ինֆեկցիոն սակավարյունությամբ, ֆուրունկուլոզով, բրանխիոմիկոզով, վիբրիոզով, կոստիոզով, խիլոդոնելոզով, տրիխոդինիոզով, իխթիոֆթիրիոզով, հիրոդակտիլոզով, դակտիլոգիրոզով, կավիոզով, կարիոֆիլոզով, բոտրիոցեֆալոզով, ֆիլոմետրոզով, լիգուլոզով, դիգրամմոզով, արգուլոզով, կոկցիդիոզով, սանգվինիկոլոզով, դիպլոստոմատոզով, պոստոդիպլոստոմատռզով, սապրոլեգնիոզով, տրիէնոֆորոզով, օպիստորխոզով, մետագոնիմոզով և լեպտոսպիրոզով վարակված, կանխարգելիչ մշակումների ենթարկվելուց հետո սահմանված ժամկետներից շուտ արդյունահանված ձուկը, ջրային կենդանիներն ու ձկնամթերքը և դրանցից ստացված արտադրանքը` կախված ախտահարման աստիճանից, անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի են.

3) կաթի և կաթնամթերքի համար`

ա. սիբիրախտով, խշխշան պալարով, կատաղությամբ, ժանտախտով, տուբերկուլոզով, բրուցելոզով, պարատուբերկուլոզով, ծաղկով, չարորակ հարբխային տենդով, լեպտոսպիրոզով, սալմոնելոզով, դաբաղով, Քյու-տենդով, կրծի նեկրոբակտերիոզով և ակտինոմիկոզով, կրծի, մարսողական և վերարտադրողական օրգանների բորբոքումներով, լեյկոզով հիվանդ, կանխարգելիչ պատվաստումների և մշակումների ենթարկված կենդանիներից սահմանված ժամկետներից շուտ ստացված, անվտանգությունը չերաշխավորող պայմաններում ստացված, պահված կաթը և կաթնամթերքը անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի են.

4) մեղրի համար`

ա. մեղրը փորձաքննության ենթակա է հեղուկ կամ բյուրեղացված վիճակում կամ ամբողջական մեղրախորսխով, եթե սերեկված է (մեղրախորսխի բջիջների` մեղրով լցվածությունը և փակվածությունը) մեղրախորսխի առնվազն 2/3-ը,

բ. իրացման ենթակա մեղրը լինում է ըստ ծագման` բույսերի առողջ մասերի կամ բույսերով սնվող միջատների արտազատուկներից ստացված (ծաղկային, նեկտարային, մեղրացողային), ըստ արտադրության տեսակի` մեղրամոմային (թարմ կառուցված, չձվադրված մեղրախորսխի բջիջներում մեղուների կողմից պաշարված մեղր, որն իրացվում է փակ ամբողջական մեղրահացի կամ դրա կտորների տեսքով), չորացրած (մեղրով լցված, չձվադրած, չծածկված, չորացված մեղրամոմը), ճնշված (450 oC-ից ոչ բարձր ջերմաստիճանում չձվադրած մեղրամոմի սեղմումից ստացված մեղր), մաքրված կամ զտված (օտար անօրգանական և օրգանական նյութերից մաքրման միջոցով ստացված մեղր) և արդյունաբերական (կեղծված կամ արհեստական. բնական մեղրին ոչ բնորոշ կամ անծանոթ համ և հոտ ունեցող կամ մակարդված կամ տաքացված կամ շաքար և կեղծման միջոց հանդիսացող այլ նյութեր պարունակող մեղր),

գ. ամերիկյան և եվրոպական փտախտով, պարկավոր մեղվաորդով, պարալիչով, սեպտիցեմիայով, հաֆնիոզով, ասպերգիլոզով, ասկոսֆերոզով, ակարոզով, վարոատոզով, տրոպիլելապս ինֆեստացիայով հիվանդ փեթակներից ստացված, խմորման կամ մակարդման նշաններով, կեղծված, տաքացման արդյունքում ֆերմենտային ակտիվությունը կորցրած, մեխանիկական խառնուրդներ, հակաբիոտիկներ պարունակող, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1133-Ն որոշմամբ սահմանված պահանջներով կամ միջազգային չափորոշիչներով սահմանված ջրի, դիաստազայի, ընդհանուր թթվայնության, ինվերտ շաքարների, սախարոզայի, ծաղկափոշու, հանքային աղերի, ռադիոակտիվության թույլատրելի մակարդակը գերազանցող, հիդրոօքսիլմեթիլֆուրֆուրոլի նկատմամբ հակազդած մեղրն անասնաբուժասանիտարական տեսակետից ոչ պիտանի է և ենթակա է ոչնչացման.

5) ձվի համար`

ա. ձվի պարունակության հետազոտման արդյունքում որակյալ է համարվում մաքուր, մածուցիկ, լավ արտահայտված խիտ շերտով (թույլատրվում է թուլացված), առանց պղտորության, սպիտակ կամ թեթևակի կանաչավուն երանգով, մաքուր դեղնուցով, հավասարաչափ դեղին կամ նարնջագույն ներկված, առանց կողմնակի հոտերի, առանց զարգացման նշանների սաղմ ունեցող ձուն,

բ. ձվերը` կախված որակից, դասվում են սննդային լիարժեք, սննդային ոչ լիարժեք և տեխնիկական խոտան ունեցող խմբերի,

գ. սննդային լիարժեք է համարվում թարմ, որակյալ, մաքուր, ամբողջական կճեպով, մինչև 9 միլիմետր օդային խցիկի բարձրությամբ, թանձր, լուսանցվող սպիտակուցով (թույլատրելի է թուլացված լուսանցում), ամուր, քիչ տեսանելի, կենտրոնական դիրք (թույլատրելի է տեղաշարժում) զբաղեցնող դեղնուցով ձուն,

դ. սննդային ոչ լիարժեք է համարվում չորացուկով (առանց բորբոսի` կճեպին չորանալով կպչող դեղնուցով), խառնված (դեղնուցի և սպիտակուցի մասնակի խառնակազմ), փոքր բծով` կճեպի ընդհանուր մակերևույթի 1/5-ից ոչ ավելի կճեպի տակ մեկ կամ մի քանի անշարժ բծերի առկայությամբ, կողմնակի, արագ անհետացող հոտով ձուն,

ե. տեխնիկական խոտան ունեցող է համարվում մեծ բծով` կճեպի ամբողջ մակերեսի 1/5 ընդհանուր չափից ավելի կճեպի տակ մեկ կամ մի քանի անշարժ բծերի առկայությամբ, պղտոր (տամուկ)` անթափանց, նեխած պարունակությամբ, սպիտակուցի և դեղնուցի ամբողջական միախառնմամբ (կրասյուկ), արյունաբիծ, բորբոսի հոտ կլանած կամ բորբոսնած մակերես ունեցող կճեպով, միրաժային` ինկուբատորից հանված, չբեղմնավորված ձուն,

զ. շուկաներում իրացման համար թույլատրվում է սննդային լիարժեք ձուն, իսկ սննդային ոչ լիարժեք ձուն վաճառքի չի թույլատրվում, սակայն կարող է օգտագործվել հացաբուլկեղենի, հրուշակեղենի և այլ արտադրություններում, բարձր ջերմային մշակմամբ արտադրանքի պատրաստման համար:

28. Փորձաքննության արդյունքում տրվում են փորձաքննության եզրակացություն և պիտակ:

29. Խմբաքանակը իրացվում է փորձաքննության եզրակացության և պիտակի առկայության դեպքում:

30. Փորձաքննության եզրակացությունն առձեռն փորձաքննության պատվիրատուին կամ իրացնողին է տրամադրվում նմուշները լաբորատորիա ներկայացնելուց հետո հետևյալ ժամկետներում`

1) սույն կարգի 24-րդ կետով սահմանված փորձաքննության դեպքում` 1 ժամվա ընթացքում.

2) սույն կարգի 25-րդ կետով սահմանված փորձաքննության դեպքում` մինչև 5 նմուշի համար` 1 ժամվա, 6 և ավելի նմուշների համար` 2 ժամվա ընթացքում.

3) սույն կարգի 26-րդ կետով սահմանված փորձաքննության դեպքում` մինչև 7 օրացուցային օրվա ընթացքում` բացառությամբ կաթի և կաթնամթերքի, որի համար սահմանվում է 2 օր:

31. Փորձաքննության արդյունքները լրացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված գրանցամատյաններում:

32. Փորձաքննության եզրակացությամբ փորձաքննության օբյեկտները համարվում են`

1) պիտանի` թույլատրվում են օգտագործման առանց սահմանափակումների.

2) ոչ պիտանի` ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

33. Սույն կարգի համաձայն ոչ պիտանի փորձաքննության օբյեկտները ոչնչացվում են` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշմամբ սահմանած կարգի:

34. Փորձաքննության ավարտից հետո պիտանի ճանաչված փորձաքննության օբյեկտների նմուշները պատշաճ կապարակնքվում և պահվում են փորձաքննություն իրականացնողի մոտ` փորձաքննության յուրաքանչյուր օբյեկտի համար անհրաժեշտ հատուկ հատկացված սառնարանային պայմաններում` ապահովելով դրա հասանելիությունը և փչացումը բացառող պայմանները` մինչև յուրաքանչյուր օբյեկտի պիտանելիության ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան 20 օր:

35. Իրացնողի պատճառաբանված գրավոր պահանջի դեպքում` պիտանի ճանաչված փորձաքննության օբյեկտների նմուշները ենթակա են վերադարձման` պահանջը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում:

36. Փորձաքննության արդյունքում վարակիչ հիվանդության հարուցիչ, ինչպես նաև ոչ պիտանի ճանաչված արտադրանք հայտնաբերելուց հետո 1 ժամվա ընթացքում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնողը գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է փորձաքննության պատվիրատուին և վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին (եթե վերջինս փորձաքննության պատվիրատուն չէ)` կցելով նմուշառման ակտի, անասնաբուժական վկայականի և փորձաքննության եզրակացության պատճենները` միաժամանակ տեղեկացնելով նաև վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի «Թեժ գիծ» ծառայությանը:

 

ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱԿՏ N _____

___ ___________ _____ թ

 

Ես` __________________________________________________________________

(նմուշառուի պաշտոնը, անունը, ազգանունը)

_________________________________________________________________ - ում

(ակտը կազմելու վայրը)

______________________________________________________________________

(փորձաքննության պատվիրատուի կամ նրանց ներկայացուցչի պաշտոնը, անունը,

ազգանունը)

______________________________________________________ -ի ներկայությամբ

 

անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով ընտրել եմ նմուշներ`

 

._____________________________________________________________________.

|NN|Փորձաքննու- |Չափի   |Խմբաքա-|Արտադրման |Միացյալ |Պահեստային նմուշի|

|  |թյան օբյեկտի|միավորը|քանակի |տարեթիվը, |նմուշի  |քանակը (առկայու- |

|  |անվանումը   |       |չափը   |ամիսը,    |քանակը  |թյան դեպքում)    |

|  |            |       |       |ամսաթիվը  |        |                 |

|__|____________|_______|_______|__________|________|_________________|

|1 |     2      |   3   |   5   |    6     |   8    |      9          |

|__|____________|_______|_______|__________|________|_________________|

|__|____________|_______|_______|__________|________|_________________|

._____________________________________________________________________.

 

______________________________________________________________________

________________ տեխնիկական կանոնակարգին կամ ստանդարտացման փաստաթղթին

համապատասխան (նորմատիվ իրավական ակտի համարը և տարեթիվը, կամ

ստանդարտացման փաստաթղթի անվանումը, նշագիրը)

 

Փորձաքննության օբյեկտն ստացված է ըստ _________________________________

(կենդանական ծագում ունեցող մթերքի

անասնաբուժական վկայականի համարը,

տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Նմուշի նույնականացումն ապահովող ծածկագիրը ____________________________

 

    Նմուշառուի      ____________________  _____________________

                     (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Փորձաքննության

պատվիրատուի

(ներկայացուցիչ) ____________________ _____________________

                     (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 փետրվարի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.02.2021
N 156-Ն
Որոշում