ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
21 հունվարի 2021 թվականի N 123
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի, արդյո՞ք պետական գրանցում ունեցող, աշխատող ուսանողների կողմից վճարվող եկամտային հարկի գումարը կարող է փոխանցվել որպես ուսանողի ուսման վարձ: Եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգ է գործում:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 159-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն` ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` նույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով,
i
- 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով
օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան «-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:
i
«կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված են «-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով» հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է:
i
«կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ սահմանված է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, որի`
- 5-րդ և 6-րդ կետերով սահմանված են վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի և դրանց լուսապատճենների ցանկը,
i
- 7-րդ կետի համաձայն` նույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում: Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում նույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում:
ՀՀ ՊԵԿ նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «ՈՒսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատողներին եկամտային հարկի գումարների վերադարձի համար նախատեսված դիմումի և եզրակացության ձևերը հաստատելու մասին» N 1240-Լ հրամանի 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածով սահմանված է ուսման վարձի փոխհատուցման նպատակով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողներին եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումի ձևը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊԵԿ նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 1240-Լ հրամանը տեղադրված է «պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (https://www.petekamutner.am/Shared/Documents/_ts/_tl/Other/Departmental_Acts/hr_hhpekn_2020_1240L.pdf):
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ