(ուժը կորցրել է 08.08.02 թիվ 1315-Ն որոշում)
i
040.0746.140801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«14» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 օգոստոսի 2001 թվականի N 746
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 670 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 338 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» N 670 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
i
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կանոնադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության հաստատման մասին» N 545 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի N 338 և 1999 թվականի մարտի 27-ի N 183 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օրինադրության 17-րդ կետը «անդամներ են`» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության վարչապետը,» բառերով:
3. Հաստատել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը (կցվում է):
i
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի N 670, Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 2-ի N 545 որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 338 որոշման 3-րդ կետը:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
օգոստոսի 14-ի N 746 որոշմամբ
ԿԱԶՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ (խորհրդի նախագահ)
Երևանի քաղաքապետ
ՀՀ Սյունիքի մարզպետ
ՀՀ Շիրակի մարզպետ
ՀՀ Լոռու մարզպետ
Հայկական պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր
Խորհրդի` 5 տարով նշանակվող անդամներ`
Շ. Քոչարյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության և
մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ա. Մանուկյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գ. Մարտիրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի նախագահ
Ս. Ազատյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի
գլխավոր տնօրեն
Ռ. Աթոյան - Երևանի ավտոմատ կառավարման համակարգի ԳՀԻ-ի
տնօրեն, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Յու. Աղաբալյան - ՀՀ բնական պաշարների պետական հանձնաժողովի
նախագահ, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Կ. Կոստանյան - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Լ. Ղուլոյան - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Վ. Մուրադյան - «Leda Systems» INC պրեզիդենտ (ԱՄՆ)
Շ. Նազարյան - Հայ կրթական հիմնարկություն (ԱՄՆ)
Խաժակ արքեպիսկոպոս - Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի արևելյան թեմի
Պարսամյան առաջնորդ, Հայ օգնության հիմնադրամի նախագահ
(ԱՄՆ)
Հ. Պարսամյան - Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի
շրջանավարտների Լոս Անջելեսի միության պատվավոր
նախագահ (ԱՄՆ)
Է. Սանդոյան - ՀՀ ֆոնդային բորսայի դիտորդ խորհրդի նախագահ
Հ. Վարդանյան - «Գրանդ տոբակո» հայ-կանադական համատեղ ՍՊԸ-ի
նախագահ
Ի. Տեր-Ազարև - ՀՊՃՀ-ի պրոֆեսոր
Ն. Ուզունօղլու - Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի
պրոֆեսոր, ՀՊՃՀ-ի պատվավոր պրոֆեսոր
(Հունաստան)
Վ. Ավետիսյան - ՀՊՃՀ-ի ասպիրանտ (նշանակման ժամկետը` 4 տարի)