Սեղմել Esc փակելու համար:
ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ Փ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

25 դեկտեմբերի 2020 թվականի N 112

 

ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձը ընդունվել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի ամբիոն, որպես մագիստրոս առկա ուսուցման հիմքով:

Արդյո՞ք վարձու աշխատողը կարող է մագիստրատուրայի ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարները վերադարձնել և ին՞չ փաստաթղթեր են հարկավոր, և ու՞ր պետք է ներկայացնել դրանք:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 159-րդ հոդվածի 3.1-ին մասի համաձայն` ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող (ուսանող) վարձու աշխատողի ուսման վարձը փոխհատուցվում է ուսումնական տարվա ավարտից հետո` նույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված կարգով,

i

- 160.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների` կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:

i

ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված են ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է, որի 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում ներառված է 051101.00.7 դասիչով «Կենսաբանություն» մասնագիտությունը:

i

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշմամբ սահմանված է վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, որի`

i

- 5-րդ և 6-րդ կետերով սահմանված են վճարված ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողի կողմից հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի և դրանց լուսապատճենների ցանկը,

i

- 7-րդ կետի համաձայն` նույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո` երեք ամսվա ընթացքում: Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում նույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո` 6 ամսվա ընթացքում:

Միաժամանակ, հայտնում ենք, որ 2020 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-138-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
25.12.2020
N 112
Իրազեկման թերթիկ