Սեղմել Esc փակելու համար:
ՀԵՏԱՁԳՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԵՏԱՁԳՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

18 դեկտեմբերի 2020 թվականի N 110

 

ՀԵՏԱՁԳՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Կազմակերպությունը 2017 թվականին ՀՀ է ներմուծել սարքավորում և ավելացված արժեքի հարկի վճարման համար սահմանվել է արտոնություն երեք տարի ժամկետով, որը լրացել է 01.11.2020 թվականին: Հետագայում կատարվել են օրենսդրական փոփոխություններ, և արտադրական սարքավորումների ներմուծման համար արտադրողները ազատվել են ավելացված արժեքի հարկ վճարելուց:

Հետագայում կազմակերպության կողմից տվյալ սարքավորման տեղադրման և գործարկման ժամանակ պարզ է դարձել, որ այն պիտանի չէ շահագործման, արտադրողի կողմից հայտարարված գինը չի համապատասխանում այդ սարքավորման որակին:

Արդյո՞ք հնարավոր է ընկերությանը ազատել այդ սարքավորման համար նախատեսված ավելացված արժեքի հարկի վճարումից:

 

Պատասխան

i

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի (մինչև 01.01.2018թ. գործող խմբագրությամբ) 6.1-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, նույն հոդվածում նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Օրենքի 6.1-րդ հոդվածի նույն մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև ժամկետը լրանալու օրը:

i

Ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգման համանման կարգավորումներ սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածով: Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև հետաձգման ժամկետը լրանալու օրը ներառյալ:

i

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հարկային արտոնություն է համարվում հարկից ազատումը և նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ կառավարության որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված ապրանքների մասով հետաձգված ԱԱՀ գումարները ենթակա են վճարման մինչև հետաձգման ժամկետը` երեք տարին լրանալու օրը ներառյալ և նշված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` օրենսգրքի 401-րդ հոդվածին համապատասխան:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
18.12.2020
N 110
Իրազեկման թերթիկ