Սեղմել Esc փակելու համար:
ԳԻՆԵՆՅՈՒԹԻ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԻՆԵՆՅՈՒԹԻ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

17 նոյեմբերի 2020 թվականի N 103

 

ԳԻՆԵՆՅՈՒԹԻ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

i

Կազմակերպությունը զբաղվում է գինիների արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև գինենյութի պատրաստմամբ և վաճառքով: Կազմակերպության կողմից վաճառվող գինենյութը իրենից ներկայացնում է գինի ստանալու համար կիսապատրաստուկ` հումք: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 87-րդ հոդվածի գինենյութը որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք նշված չէ: Օրենսգրքի 389-րդ հոդվածով 2204 ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող բնական խաղողի գինիներ, ներառյալ` թնդեցված գինիները, խաղողի քաղցրահյութ` բացի 2009 ապրանքային դիրքում նշվածից համարվում են ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքներ: Հաշվի առնելով վերոգրյալը, արդյո՞ք գինենյութը հանդիսանում է ակցիզային հարկով հարկվող ապրանք և արդյո՞ք դասվում է ԱՏԳ ԱԱ 2204 ապրանքային դիրքին: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է կատարվի դրոշմավորումը այն դեպքում, երբ պատրաստված գինենյութը չի համարվում վերջնական արտադրանք և օտարվում է առանց որևէ տարայավորման ու շշալցման:

 

Պատասխան

Հարց

ՀՀ հարկային օրենսգրքի`

i

- 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ակցիզային հարկ վճարողներ են համարվում օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված` հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,

i

- 84-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ակցիզային հարկով հարկման օբյեկտ է համարվում արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը,

- 87-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները, մասնավորապես` ակցիզային հարկով հարկման ենթակա է գինին,

- 88-րդ հոդվածով սահմանված են ակցիզային հարկի դրույքաչափերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի: Ընդ որում, ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանված են ԱՏԳ ԱԱ 2204 ծածկագրի համար` խաղողի գինի, ԱՏԳ ԱԱ 2205 ծածկագրի համար` վերմուտ և խաղողի այլ գինիներ, ԱՏԳ ԱԱ 2206 (բացառությամբ 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890) ծածկագրի համար` խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի, ԱՏԳ ԱԱ 2206 00 390, 2206 00 590, 2206 00 890 ծածկագրերի համար` պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ,

- 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքները,

i

- 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում ԵՏԱ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵՏԱ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ

1) գինենյութը որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք օրենսգրքի 87-րդ հոդվածով սահմանված չէ, իսկ եթե Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2206 00 390, 2206 00 590 և 2206 00 890 ծածկագրերին, ապա այդ արտադրանքի օտարումը ենթակա է ակցիզային հարկով հարկման` օրենսգրքի 5-րդ բաժնով սահմանված կարգավորումներին համապատասխան,

2) եթե գրությամբ նշված ապրանքատեսակը ըստ ԱՏԳ ԱԱ ապրանքային դիրքի, ներառված է օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների ցանկում, ապա այն ենթակա է ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման:

i

Լրացուցիչ տեղեկացնում ենք, որ ապրանքներն ըստ ԵՏԱ ԱՏԳ ԱԱ դասակարգչի համապատասխան ծածկագրերի դասակարգումը կատարվում է հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 16.07.2012 թ. «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագինը և Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը հաստատելու մասին» N 54 որոշմամբ սահմանված դասակարգման կանոնները: «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապատասխան անձանց դիմումով մաքսային մարմինները կարող են իրականացնել ապրանքների դասակարգում նախքան դրանց մաքսային հայտարարագրումը` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համաձայն ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներ ընդունելու միջոցով: ՀՀ ֆինանսների նախարարի 14.04.2015 թ. N 220-Ն հրամանով հաստատված է ԱՏԳ ԱԱ-ի ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումների ընդունման կարգը և կոնկրետ ապրանքատեսակների դասակարգման համար հարկ վճարողները կարող են առաջնորդվել նշված հրամանով սահմանված ընթացակարգով:

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
17.11.2020
N 103
Իրազեկման թերթիկ