ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
29 հոկտեմբերի 2020 թվականի N 42-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի` 2020 թվականի օգոստոսի 31-ի «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» N 25-Ն հրամանի`
i
1) հավելված 1-ի և 2-ի համապատասխանաբար 4-րդ կետերում և հավելված 3-ի 10-րդ կետում «հունիսի 4-ին» բառերից հետո լրացնել «12-րդ դասարանների համար և հունիսի 18-ին 1-11-րդ դասարանների համար» բառերով:
i
2) հավելված 1-ի և 2-ի համապատասխանաբար 13-րդ կետերում և հավելված 3-ի 21-րդ կետում «3-12-րդ» թվերը փոխարինել «3-11-րդ» թվերով:
i
3) հավելված 1-ի 13-րդ, 14-րդ, 15-րդ և 41-րդ կետերում, հավելված 2-ի 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերում, հավելված 3-ի 21-րդ, 22-րդ և 23-րդ կետերում «29-ը» թիվը փոխարինել «նոյեմբերի 12-ը» բառով և թվով:
i
4) հավելված 1-ի և 2-ի համապատասխանաբար 13-րդ կետերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետերով.
«13.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:».
i
5) հավելված 1-ի 41-րդ կետում «10-12-րդ» թվերը փոխարինել «10-11-րդ» թվերով:
i
6) հավելված 1-ի 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1-ին կետով.
«41.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:».
i
7) հավելված 3-ի 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով.
«21.1 Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային` 2020թ. հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ, ձմեռային` 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
Նախարար Ա. Հարությունյան
Պաշտոնական հրապարակման օրը` 2 նոյեմբերի 2020 թվական: