040.0683.250701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2001 թվականի N 683
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և կատալոգի ստեղծմամբ անհատական կառուցապատման գործընթացի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և կատալոգի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 19,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
i
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մինչև օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և կատալոգի մշակման ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նշված նախագծերի ու կատալոգի ներդրման և կիրառման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 25-ից: