Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

28 հուլիսի 2020 թվականի N 35

 

ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ստորև նկարագրված իրավիճակներում արդյո՞ք հարկ վճարողը խախտում է ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված որևէ պահանջ.

1. Կազմակերպությունը զբաղվում է ապրանքանյութական արժեքների ՀՀ տարածք ներմուծմամբ և ՀՀ տարածքում դրանց մանրամեծածախ վաճառքով: Կազմակերպության աշխատակից հանդիսացող անձը ՀՀ տարածքից դուրս (3-րդ երկիր) իր սեփական միջոցների հաշվին ձեռք է բերում 5000 ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքանյութական արժեքներ, որոնց դիմաց կատարած վճարումը հետագայում կազմակերպության դրամարկղից կանխիկ եղանակով փոխհատուցվում է նրան ՀՀ տարածքում` համարժեք ՀՀ դրամով:

2. Կազմակերպությունը զբաղվում է ապրանքանյութական արժեքների ՀՀ տարածք ներմուծմամբ և ՀՀ տարածքում դրանց մանրամեծածախ վաճառքով: Կազմակերպության աշխատակից հանդիսացող անձը ՀՀ տարածքում կազմակերպության դրամարկղից նախօրոք կանխիկ տրամադրված առհաշիվ միջոցների հաշվին ՀՀ տարածքում կատարում է արտարժույթի փոխանակում, ձեռք է բերում կազմակերպության դրամարկղից իրեն տրամադրված ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար և դրանով ՀՀ տարածքից դուրս (3-րդ երկիր) ձեռք է բերում համարժեք ապրանքանյութական արժեքներ:

3. Կազմակերպությունը զբաղվում է ապրանքանյութական արժեքների ՀՀ տարածք ներմուծմամբ և ՀՀ տարածքում դրանց մանրամեծածախ վաճառքով: Կազմակերպության հիմնադիրը փոխառության պայմանագրի հիման վրա ՀՀ տարածքից դուրս (3-րդ երկիր) իր միջոցների հաշվին ձեռք է բերում 50.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ապրանքանյութական արժեքներ և փոխառության պայմանագրի առարկա հանդիսացող 50.000 ԱՄՆ դոլարը հետագայում կազմակերպության կողմից հետ է վերադարձվում հիմնադրին կանխիկ եղանակով` համարժեք ՀՀ դրամով:

 

Պատասխան

i

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմակերպությունները և ՄԱՀ վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը պարտավոր են պահպանել կանխիկ դրամով վճարումների կատարման և ընդունման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները,

- 386-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը),

2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ նույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի,

3) մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում,

- 386-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների կիրառության իմաստով կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը,

- 419-րդ հոդվածով սահմանված են կանխիկ դրամով գումարի վճարման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները չպահպանելու համար պատասխանատվության տեսակները:

Հաշվի առնելով վերոգրյալը` գրությամբ բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնում ենք, որ օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները կիրառվում են ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կատարվող կանխիկ դրամով գումարների վճարման կամ կանխիկ դրամով գումարների ընդունման նկատմամբ: Ընդ որում, ապրանքների մատակարարում, ծառայությունների մատուցում և (կամ) աշխատանքների կատարում չհամարվող գործարքների, գրությամբ նշված դեպքերում` հաշվետու անձին կանխիկ կատարված փոխհատուցման գումարի, ինչպես նաև փոխառության գումարների ընդունման նկատմամբ օրենսգրքի 386-րդ հոդվածի սահմանափակումները կիրառելի չեն: Միաժամանակ, հարկ է նշել, որ կազմակերպությունների կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների սահմանափակումների վերաբերյալ կարգավորումները սահմանված են օրենսգրքի 387-րդ հոդվածով, իսկ առհաշիվ տրված կանխիկ գումարների ժամկետային սահմանափակումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1260-Ն որոշման N 2 հավելվածով:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
28.07.2020
N 35
Իրազեկման թերթիկ