Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍ ...

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

24 հունիսի 2020 թվականի N 14

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱԱՀ-Ի Օ-ԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ինչպիսի՞ ընթացակարգով է ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման գործարքների մասով ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կիրառվում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների և նրանց հետ ապրող ընտանիքի անդամների անձնական օգտագործման ապրանքների ձեռք բերման մասով, և որքանո՞վ է օրինական դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ապրանքների ձեռքբերման մասով 300.000 դրամի չափով կանխիկի վճարման սահմանափակման կիրառումը:

 

Պատասխան

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և աշխատանքների կատարման գործարքների մասով ԱԱՀ-ի Օ-ական դրույքաչափ կիրառելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումների վերաբերյալ հայտնել ենք.

i

1. ՀՀ հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվում են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպություններին (դիվանագիտական ներկայացուցչություններ) ապրանքների մատակարարումը, նրանց համար աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը:

Նույն կետով սահմանված դեպքերում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի ա. կիրառությունը հիմնավորվում է ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ԱԱՀ վճարողի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան հաշիվ վավերագրերի դուրսգրմամբ,

բ. կիրառությունը և դիվանագիտական ներկայացուցչություններին իրենց կողմից ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գներում ներառված ԱԱՀ-ի գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության սահմանած կարգով, եթե նույն կետում նշված գործարքների մասով հաշիվ վավերագրերի դուրս գրման փոխարեն դուրս են գրվել հարկային հաշիվներ կամ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ:

i

ՀՀ հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետը կիրառությունն ապահովելու նպատակով դիվանագիտական ներկայացուցչությունների (դեսպանություններ, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, հյուպատոսական հիմնարկներ) ցանկը` ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառման վերաբերյալ նշմամբ, տեղադրված է ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIDiplomaticReps): Դիվանագիտական ներկայացուցչությունների (դեսպանություններ, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, հյուպատոսական հիմնարկներ) ցանկը տրամադրում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` ՀՀ կառավարության 01.06.2017թ. N 586-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Հաշվի առնելով վերոգրյալ կարգավորումները` հայտնում ենք, որ.

1) ՀՀ հարկային օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետի համաձայն ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կիրառվում է ապրանքների մատակարարման գործարքների այն պայմանագրերի շրջանակներում, որոնցում որպես ապրանք ստացող կողմ համարվում է դիվանագիտական ներկայացուցչությունը,

2) ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու համար ապրանք մատակարարող ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը դիվանագիտական ներկայացուցչության անունով դուրս է գրում հաշիվ վավերագիր ՀՀ հարկային օրենսգրքի 56-րդ հոդվածով սահմանված կարգով,

i

3) այն դեպքերում, երբ դիվանագիտական ներկայացուցչության համար ապրանքների ձեռքբերումների մասով դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնատար անձի կողմից գնումները կատարվել են կանխիկ դրամով և ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը հաշիվ վավերագրի փոխարեն տրամադրել է ՀԴՄ կտրոն, տվյալ դեպքում ապրանքների գներում ներառված ԱԱՀ-ի գումարները ենթակա են փոխհատուցման ՀՀ կառավարության 01.06.2017թ. N 588-Ն որոշմամբ սահմանած կարգով:

i

2. ՀՀ հարկային օրենսգրքի 386-րդ հոդվածով սահմանված են ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները: Մասնավորապես, օրենսգրքի 386- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով վճարումների նկատմամբ կիրառվում են հետևյալ սահմանափակումները.

1) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի վճարման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը).

2) ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 300 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ մեկ ամսվա ընթացքում այդպիսի գործարքների հանրագումարի մասով` 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), բացառությամբ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքերի.

3) մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձից կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը սահմանվում է 3 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ի գումարը), իսկ եթե մանրածախ առևտրում ապրանքների մատակարարման համար սահմանված կարգով դուրս է գրվում ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվ, ապա այդ գործարքների դիմաց ՀՀ տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.06.2020
N 14
Իրազեկման թերթիկ