040.0653.190701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«19» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 հուլիսի 2001 թվականի N 653
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 180 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 27-ի
i
«Զինապարտների բուժհետազոտում անցկացնող բժշկական հիմնարկների ցանկը հաստատելու մասին» N 180 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 12-ի N 235 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ցանկի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|«8.|Ակնաբուժական |Երևանի Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, |Երևանի N 8 |
| |հիվանդու- |Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա |կլինիկական |
| |թյուններ |թաղային համայնքները |բուժմիավորում |
| | |__________________________________|____________________|
| | |ՀՀ մարզերը, Երևանի Կենտրոն, |Ս. Մալայանի անվան |
| | |Նորք-Մարաշ, Աջափնյակ, Դավթաշեն, |ակնաբուժական կենտրոն|
| | |Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն | |
| | |թաղային համայնքները | |
._________________________________________________________________________.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 19-ից: