Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿ ...

 

 

040.1437.171117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2017 թվականի N 1437-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) վերակազմավորման ձևով վերակազմակերպել 100 տոկոս պետական մասնակցությամբ «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն):

2. Սահմանել, որ`

1) կազմակերպության իրավահաջորդն ընկերությունն է, և վերջինիս են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) ընկերության ընդհանուր կապիտալը` 14841.645 հազ. դրամ է, որից կանոնադրական կապիտալը` 14000.0 հազ. դրամ, որը համապատասխանում է 1400 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 10000 դրամ անվանական արժեքով և ընկերության գլխավոր պահուստ և (կամ) երաշխիքային հիմնադրամ` 841.645 հազ. դրամ.

3) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

3. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ` լիազոր մարմին):

(3-րդ կետը փոփ. 13.08.2020 թիվ 1357-Ն որոշում)

4. Լիազորել լիազոր մարմնին հիմնադրի անունից`

1) հաստատել ընկերության կանոնադրությունը.

2) ձևավորել ընկերության խորհուրդը և դրանում կատարել փոփոխություններ ու նշանակել գործադիր մարմնի ղեկավարին և դրա անդամներին.

3) իրականացնել ընկերության հիմնադրի և հետագայում նաև ընդհանուր ժողովի բոլոր իրավասությունները:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել`

ա. փոխանցման ակտը,

բ. ընկերության կանոնադրությունը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել`

ա. ընկերության կանոնադրության պետական գրանցումը,

բ. կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցումը.

3) ապահովել սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.2017
N 1437-Ն
Որոշում