«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
27 փետրվարի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 1996 թվականի թիվ 63
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ԹԻՎ 211 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 2Օ-ի թիվ 61 որոշման կատարման ընթացքի մասին» թիվ 211 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «Արգելել այլ օբյեկտների սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` առանց օպերատիվ կառավարման հանրապետական շտաբի թույլտվության» բառերը փոխարինել «Թույլատրել այլ սպառողների` ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, անհատ ձեռներեցների և բնակչության սնուցումը կենսաապահովման օբյեկտների էլեկտրամատակարարման ցանցից` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կողմից սահմանված կարգի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 27-ից: