040.0585.110613
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2013 թվականի N 585-Ա
i
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 505-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
i
1) մաքսային մարմնի հանրային ծառայողի համազգեստի ձևը` համաձայն N 1 հավելվածի:
2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 09.07.2020 թիվ 1165-Ա որոշում)
(1-ին կետը փոփ. 09.07.2020 թիվ 1165-Ա որոշում)
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 09.07.2020 թիվ 1165-Ա որոշում)
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Մաքսային ծառայողի համազգեստի և մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանների ձևերը սահմանելու մասին» N 505-Ա որոշումը:
(վերնագիրը փոփ. 09.07.2020 թիվ 1165-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - որոշման վերնագրում «2003» թիվը պետք է փոխարինվի «2005» թվով,
ինչպես դա նշված է որոշման 3-րդ կետում
------------------------------------------------------------------
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 585-Ա որոշման
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՁԵՎԸ
I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԵՎ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
1. Գլխարկ` ականջակալներով, կարակուլե
1) մահուդից` բաղկացած թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար). ականջակալները և հովարը մշակված են մոխրագույն բնական կարակուլից, թասակը չորստապականի է, հովարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
2. Գլխարկ` բրդյա, ամենօրյա
1) մուգ կապույտ կտորից` գլխարկաբոլորքով. կազմված է սև, լաքապատ գլխար-կահովարից և գլխարկաբոլորքից, որի վրա 2 ոսկեգույն կոճակով ամրացվում է ոսկեզօծ զարդապարան (գոտի), գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կարմիր մահուդից եզրաքուղ, գագաթնամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, գլխարկաբոլորքի վրա` առջևի կենտրոնական մասում, ամրացվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներ և փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:
3. Գլխարկ` բրդյա, տոնական
1) կառուցվածքով և ձևով նման է սույն հավելվածի 2-րդ կետում նկարագրված ամենօրյա բրդյա գլխարկին, կարվում է տոնական տարազաբաճկոնի կտորից, գլխարկահովարի արտաքին մակերեսի վրա` առջևի մասում, 2 կողմից ոսկեզօծ թելերով ասեղնագործվում են դափնու տերևներ:
4. Վերարկու` ձմեռային, բրդյա, կարակուլե օձիքով, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից` հանվող բնական կարակուլե օձիքով. ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով, օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով, մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի, թևքերը` երկկարանի, ներկարված, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
5. Տարազաբաճկոն` բրդյա, տոնական, ուսադիրներով
1) երկփեշ, 6 կոճակները տեղադրվում են երկշարք. հետծալված, կարմիր եզրակարված օձիքի անկյունները եզրազարդարվում են ոսկեզօծ թելերով ասեղնագործված դափնու տերևներով, թևքածալերը` կարմիր եզրակարով, 2 թևքաբերանին ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ, կարմիր եզրաքուղերին զուգահեռ ասեղնագործված են ոսկեզօծ մակաշերտեր. տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, հետևամասում` բացվածք, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով. ուսադիրները` կարվող, ոսկեզօծ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
6. Տարազաբաճկոն` բրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից` միափեշ. 4 կոճակները տեղադրված են միաշարք, հետծալված օձիքի վրա ոսկեզօծ թելերով ասեղնագործված են դափնու տերևներ. տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ, հետևամասում` բացվածք, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
7. Բաճկոն` բրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից` միակողմ, շղթայով կոճկվող. կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող ձևավոր կափույրով վրադիր 2 գրպաններ, մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը` միակար թեզանիքներով և կտրվածքով, ներքնամասում` 2 թեք ներկարված գրպաններ, թեզանիքները կոճկվում են 2 կոճակով, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսերին` գոտեմակօղեր, ուսադիրները` հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
8. Տաբատ` բրդյա, կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից` ուղիղ ուրվագծով. գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 2 կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, կողագծերը` կարմիր եզրաքուղով և 2 սմ լայնությամբ 2 գունաժապավենով, արտաքին գրպանները` ուղիղ, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան:
9. Վերնաշապիկ` կարճաթև, ուսադիրներով
1) սպիտակ կտորից` ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
10. Վերնաշապիկ` երկարաթև, ուսադիրներով
1) սպիտակ կտորից, օձիքը` կանգուն կտրվածքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
11. Փողկապ` մուգ կապույտ
1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով, ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով, երկարությունը` 55-57 սմ:
12. Կաշվե գոտի` սև, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկեր ունեցող ճարմանդով
1) 50 մմ լայնությամբ, երկանցք մետաղյա ճարմանդը` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով:
13. Գոտի` տաբատի, սինթետիկ
1) 35 մմ լայնությամբ` մետաղյա ճարմանդով:
14. Վզպատ թաշկինակ` սպիտակ
1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:
15. Կիսաճտքավոր կոշիկ
1) սև գույնի կաշվից. երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ներբանների եզրերը վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով:
16. Կոշիկ
1) սև գույնի կաշվից. երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին` առաձգական ժապավենով, հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից, ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով:
17. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով
1) մուգ կապույտ` անջրանցիկ կտորից. ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով, լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով, օձիքը` ծալովի, մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով:
18. Ձեռնոց
1) բրդյա, սև, հինգմատնյա.
2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
19. Գլխարկ` ականջակալներով, մորթուց
1) բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար), թասակը չորստապականի է, հովարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշանով:
20. Գլխարկ` բրդյա (կիսաբրդյա)
1) մուգ կապույտ կտորից` գլխարկաբոլորքով. բաղկացած է սև լաքապատ գլխարկահովարից, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի), գլխարկաբոլորքը` մուգ կապույտ, գլխարկաբոլորքի վերևի և գագաթի միացման տեղով անցնում է 2 մմ լայնքով կապույտ մահուդից եզրակար, առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից փոքր գլխարկանշան` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:
21. Կեպի` կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից` գլխարկաբոլորքով և հովարով. գլխարկաբոլորքի կենտրոնում ամրացված է պլաստմասսայից ամրակ, հետևամասում` պլաստմասսայից կարգավորիչ, գլխարկաբոլորքի առջևի կենտրոնական մասում ամրացվում կամ ասեղնագործվում են հայերենով «Մաքսային ծառայություն» բառերը, իսկ հետևամասում` անգլերեն` «customs» բառը:
22. Վերարկու` ձմեռային, բրդյա, ուսադիրներով (գնդապետների համար)
1) մուգ կապույտ կտորից` հանվող մորթե օձիքով. ձևվածքն ունի կիպ նստած ուրվագիծ, 2 լանջափեշերը կոճկվում են 3 զույգ կոճակով, 2 գրպանը` ներկարովի, կափույրներով, օձիքը ծալովի է, ծայրերը` կարմիր եզրակարերով, մեջքամասը` մեջտեղի կարով, հետևամասում` 2 կոճակով իրանաձիգ գոտի, թևքերը` երկկարանի, ներկարված, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
23. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից` հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, գոտկատեղում` թաքնված գոտկապարան, թիկունքը` վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասում` մեծ վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում` ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ, թևքերը` գաղտնակարված թեզանիքներով, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, ուսադիրները` հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով.
2) մուգ կապույտ կտորից` հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող, գոտիով և տաք ներդիրով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, թիկունքը` վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասում` թեք ներկարված գրպաններ, իսկ վերևի մասում` վրադիր ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ, թևքերը գաղտնակարված թեզանիքներով, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի վերևամասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը, ուսադիրները` հանվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
24. Տարազաբաճկոն` կիսաբրդյա
1) մուգ կապույտ կտորից` հետծալված օձիքով, միափեշ. 4 կոճակները տեղադրված են միաշարք, տարազաբաճկոնի 2 փեշի ներքևի մասերում` ձևավոր կափույրով ներկարված գրպաններ, կրծքամասի 2 կողմում տեղադրված են կոճակով կոճկվող կափույրով վրադիր 2 գրպաններ, օձիքի ձախ և աջ կողմերում ամրացվում են ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշաններ, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, հետևամասում` բացվածք, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
25. Բաճկոն` կիսաբրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից` հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ, մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա` կարգավորիչ երիզ` կոճգամով, գոտկատեղում` գոտի բաց կամրջակներով (5 հատ), որոնք փակվում են կոճգամով, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված «Customs service» բառերը, ուսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
26. Տաբատ` կիսաբրդյա
1) մուգ կապույտ կտորից` ուղիղ ուրվագծով. մետաքսյա աստառով, գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, տեղադրված` եզրաքուղից առաջ, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
27. Տաբատ` կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից` ուղիղ ուրվագծով. գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է 1 կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են` տեղադրված եզրաքուղից առաջ, հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան:
28. Սվիտեր
1) մուգ կապույտ բրդյա գործվածքից` կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում` երկտակ. թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքածալով, ուսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր, ուսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:
29. Վերնաշապիկ` կարճաթև (ամառային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար, կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:
30. Վերնաշապիկ` երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. օձիքը` կանգուն կտրվածքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը, սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փողկապ:
31. Փողկապ` մուգ կապույտ
1) ունի լայնացած ուրվագծով ձևվածք, պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` սուր անկյունով, վերևում` մշտական հանգույցով, վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով, երկարությունը` 55-57 սմ:
32. Վզպատ թաշկինակ` սպիտակ
1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:
33. Շապիկ` տրիկոտաժե
1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար.
2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար:
34. Գոտի` տաբատի, սինթետիկ
1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով, իսկ մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` հատուկ միջոցներ և զենք կրելու համար նախատեսված պատյանով:
35. Կոշիկ` կիսաճտքավոր
1) սև գույնի կաշվից. երեսամասը` ամբողջական առաջամասով, ճտքերի հետևամասերն ունեն երկարացված գոտի, լեզվակը միացված է առաջամասին և ճտքերի ստորին մասին, ճտքերի ստորին մասը` սև բրեզենտե անջրանցիկ կտորից, ներբանների եզրերը` վրաքաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով:
36. Կոշիկ
1) սև գույնի կաշվից. երեսամասը` ամբողջական առաջամասով, կտրված հետևամասերով, ամրացված գոտիով, հետևամասերի միացումն առաջամասերին` առաձգական ժապավենով, հիմնական և միջնաստառները` կտորից, կոշտ քթամասերը և հետևամասերը` արհեստական կաշվից, ներբանը ձևավորվում է պոլիուրէթանից` սոսնձով:
37. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով
1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով, լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով, օձիքը` ծալովի, մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով:
38. Ձեռնոց
1) բրդյա, սև, հինգմատնյա կամ սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա.
2) սև բնական կաշվից, հինգմատնյա ամբողջական կամ կտրվածքով:
39. Կապույտ վերնաշապիկ (մաքսային զննում անցկացնողի)
1) Վերնաշապիկը մուգ կապույտ կտորից է (270 գր. քառ. մետր խտությամբ, 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով, անգլիական ծալովի օձիքով: Վերնաշապիկի առաջամասը կոճկվում է գաղտնի շերտակարով պլաստմասսայե հինգ կոճակների օգնությամբ: Կրծքամասում շերտիկավոր վրադիր գրպաններ են, որոնք ուղիղ կափույրով կոճկվում են երկու գաղտնի կոճակներով: Հետևամասը վերին կտրվածքով է, որից իջնում են երկու ուրվագծային կարեր: ՈՒսագլխին մշակվում են 14 սմ երկարությամբ գլխիկավոր կոճակով ամրացվող ուսադիրներ, որոնց վրա հագցված է լայն մակօղակ` ոսկեզօծ թելերով ասեղնագործված, 10 մմ լայնքով հյուսքաձև գործվածքի շերտով: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում, մշակվում է 2 հատ փոլադով ախլակ: Վերնաշապիկի թևքերի բազկային մասը կարգավորվում է ախլակով` մեկ օղակ` երկու կոճակներով: Թևերի վերևի հատվածում ներսի կողմից մշակվում է 2 սմ լայնքով ժապավեն, որպես թևերի երկարության կարգավորիչ, կոճկվում է 1 հատ 14 մմ գլխիկավոր կոճակով: Վերնաշապիկի ձախ թևի վրա` ուսագլխից 80 մմ ցած, ամրացվում է 80 մմ x 1 00 մմ չափսով ասեղնագործված` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը: Աջ կողմի գրպանի վերևում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված` «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:
40. Մաքսային տաբատ (մաքսային զննում անցկացնողի դաշտային համազգեստ)
1) Մաքսային տաբատը մուգ կապույտ է (270 գր. քառ. մետր կտորից, բաղադրությունը` 50 տոկոս բամբակ, 50 տոկոս Պ/Է): Առաջամասը բաղկացած է կողքից ներկարված թեք գրպաններից և երկու վրադիր գրպաններից: Տաբատի հետևամասում ներկարված երկու գրպանների և առաջամասի վրադիր գրպանների մուտքը մշակվում է պլաստմասսայե շղթայով: Տաբատի առաջամասը մշակվում է մետաքսե աստառով: Տաբատի կողագիծը զարդակարվում է: Տաբատի տոտաբերանը փակվում է ռեզինով (ձգվող ժապավեն), որը մշակվում է 3 սմ չափի կտորի երիզով: Գոտին ներսից մշակվում է պնդացնող կտորով և զարդակարվում է 3 շերտով: Տաբատի կամրջակները կարգավորվող են, մշակվում են 2 կոճգամներով, կոճկվում է կոճգամով և շղթայով: Առաջամասի վրադիր գրպանների վրա մշակվում են գրիչի կամ մատիտի համար նախատեսված փոքրիկ` 4 սմ լայնքով գրպանիկներ, որոնք կոճկվում են կպչուն ժապավենով:
41. Տրիկոտաժե շապիկ «Պոլո»
1) Շապիկը բաց երկնագույն գործվածքից է (100 տոկոս բամբակյա, 180 գր. քառ. մետր տրիկոտաժե «Պիկե»), օձիքը` ծալովի, կրծքամասում` 3 կոճակ, կարճաթև (եզրամասը` թեզանիքով): Կրծքամասում տպագրվում է մաքսային ծառայության տարբերանշանը և հայերենով ու անգլերենով տպագրված են «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ թիկունքին` «Customs service» լուսարձակող բառերը:
42. Վերնաշապիկ` կարճաթև, ամառային, գրասենյակային, ուսադիրներով
1) Վերնաշապիկը բաց երկնագույն կտորից է (65 տոկոս վիսկոզ, 35 տոկոս Պ/Է, 170 գր. քառ. մետր խտությամբ), ծալովի անգլիական օձիքով, կրծքամասում կոճակով կոճկվող` ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ են: Տաբատի տակը դնովի: Հետևամասը` վերին կտրվածքով, հետևամասի երկայնքով` 3 զարդակարով: Կոճկվում է 8 կոճակով, ձախ կտրվածքը` շերտակարով: Թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, ձախ թևին` 80 մմ x 100 մմ չափսով Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշան: Առաջամասի ձախ հատվածում` գրպանի վերևի մասում մշակվում է 2 հատ 15 մմ x 40 մմ փոլադով ախլակ: ՈՒսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
43. Տաբատ` կիսաբրդյա, ամառային, գրասենյակային աշխատողների համար
1) Տաբատը մուգ կապույտ գործվածքից է (240 գր. քառ. մետր խտությամբ, 70 տոկոս բուրդ, 30 տոկոս Պ/Է), արտիկուլը` C 2453, մետաքսյա աստառով է: Գոտին գոտեմակօղերով է, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով: Արտաքին գրպանները թեք են` տեղադրված եզրաքուղից առաջ: Հետևամասի աջ և ձախ կողմերում կոճակով կոճկվող կափույրով ներկարված գրպան է: Փողքերը` ազատ ծալովի, ազատթողկ:
44. Սպայական կաշվե կոշիկ (տղամարդու)
1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ, քթամասը` կոշտ: Կոշիկի ներսի ներդիրը բնական կաշվից է, տակացուն և միջատակը` կաշվից:
45. Գոտի` տաբատի, սինթետիկ
1) Գոտին 35 մմ լայնությամբ է, մետաղյա ճարմանդով, սինթետիկ գործվածքից:
46. Գարնանային-աշնանային անձրևանոց (տղամարդու)
1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է` 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակ-օղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է, անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը` մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ՎՇ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ` բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
47. Մետաղական տարբերանշան
1) Տարբերանշանը մետաղից է` 80 մմ x 55 մմ չափսի, գունավոր, մաքսային ծառայության խորհրդանշանն է, ներքևում դաջվում է մաքսային մարմնի հանրային ծառայողների վկայականի համարը: Ամրացվում է փակվող ասեղով:
48. Վերարկու` ձմեռային, բրդյա (տղամարդու)
1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է), ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակ-օղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում` թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:
49. Գլխարկ` բրդյա
1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է (317 գր. քառ. մետր խտությամբ, 67 տոկոս բուրդ, 33 տոկոս Պ/Է) ` գլխարկաբոլորքով: Գլխարկաբոլորքն արհեստական սև կաշվից է, ցանցատիպ նախշով, ունի 4 սմ լայնություն, որի վրա 2 փոքր մետաղյա կոճակով ամրացված է ոսկեզօծ զարդապարան (գոտի)` գլխարկահովարով. հովարը հավաքովի է, սև գույնի, արտաքինից լաքապատ, իսկ ներսամասը` թավշյա կտորից: Գլխարկը էլեկտրաստվարաթղթե ներդիրով և 3,5 սմ լայնքով արհեստական կաշվե շրջանակով է: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է ոսկեգույն մետաղից մեծ գլխարկանշան` 8 սմ երկարությամբ, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով:
50. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (տղամարդու)
1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը հավաքովի և ականջակալներով` ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ ամինապլաստե` 14-17 մմ տրամագծով մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ և 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ:
Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց` 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ (մառլյա): Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ` հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ:
Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա: 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա: 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում` ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:
51. Կրծքի մակագրություն
Վերնազգեստի կրծքամասի վրա ամրացվող կտոր` 13 x 4 սմ չափսով, որի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված են «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը:
52. Թևքանշան
Վերնազգեստի թևքանշանը 80 x 100 մմ չափսով է: Կտորի վրա ասեղնագործված է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
53. Ձեռնոց` սև, հնգմատնյա
1) Ձեռնոցը բնական սև կաշվից է` ամբողջական հնգմատնյա կամ կտրվածքով:
III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ԼԵՅՏԵՆԱՆՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏԻ` ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ
54. Գլխարկ` ականջակալներով
1) մորթուց. բաղկացած է թասակից, ականջակալներից և ճակատային մասից (հովար). թասակը չորստապականի է, հովարի առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
55. Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի
1) մուգ կապույտ կտորից. կազմված է երկարացված հատակի 2 մասից, 2 պատից և 2 փեշիկից, առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
56. Կիսավերարկու` ձմեռային, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով և տաք ներդիրով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, թիկունքը` վերին կտրվածքով, լանջափեշերի ներքևի մասերում` մեծ, վրադիր գրպաններ, իսկ վերևի մասում` ներկարված ձևավոր կափույրով կոճկվող փոքր գրպաններ, աստառը` սինթետիկ, ձախ կողմում ունի ծոցագրպան, ուսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
57. Տարազաբաճկոն` կիսաբրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հետծալված օձիքով, միափեշ, միակող 3 ոսկեգույն կոճակով. կրծքամասը` սեղմոններով, փեշերի ներքևի մասերում` ներկարվող, կափույրով գրպաններ, օձիքի ձախ և աջ կողմերում ամրացվում են ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշաններ, թիկունքի մասում երկու կողմից` թևատակից մինչև փեշ կորագիծ կարով, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով, կոճակները` ոսկեգույն, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով, ուսադիրները` կարվող, Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններով:
58. Բաճկոն` կիսաբրդյա, ուսադիրներով
1) մուգ կապույտ կտորից, հանվող մորթե օձիքով, ուղիղ ուրվագծով. կոճկվում է կափույրով ծածկվող շղթայով, կրծքամասի 2 կողմերում տեղադրված են վրադիր գրպաններ` կափույրներով, լանջափեշի ներքևում վրադիր կպչուն ժապավենով փակվող կափույրով թեք գրպաններ, մեջքամասը` վերին կտրվածքով, թևքերը ներկարված են, ավարտվում են էլաստիկ ժապավեններով մշակված թևքածալերով, որոնց վրա` կարգավորիչ երիզ կոճգամով, գոտկատեղում գոտի` բաց կամրջակներով (5 հատ), որոնք փակվում են կոճգամով, աստառը` մետաքսյա, ծոցագրպաններով. բաճկոնն ունի տաք ներդիր, որն անջատվում և միացվում է շղթայով և կոճգամներով, կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված` «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, մեջքամասի վերին կտրվածքից ներքև ամրացվում են կտորի վրա անգլերենով ասեղնագործված` «Customs service» բառերը, ուսադիրները կտորից` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշանով:
59. Կիսաշրջազգեստ` կիսաբրդյա, կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից, ուղիղ կարվածքով, երկկողմանի սեղմոններով, աստառով, գոտին` գոտեմակօղերով, հետևամասում` բաց ծալվածքով, կոճկվում է մեկ կոճակով և շղթայով:
60. Տաբատ` կիսաբրդյա, կիսաբամբակյա
1) մուգ կապույտ կտորից. առաջամասը` մշակված սեղմոններով, գոտին` գոտեմակօղերով, կոճկվում է ձախ կողմից` մեկ կոճակով և շղթայով, մետաքսյա աստառով, արտաքին գրպանները` թեք, փողքերի ծայրերը` թեզանիքներով:
61. Սվիտեր
1) մուգ կապույտ բրդյա գործվածքից, կլոր վզով, ուրվագիծը` ուղիղ, ներքևում` երկտակ, թևքերը ներկարված են և ավարտված երկտակ թևքածալով, ուսերին և թևերի արմունկատեղերին կարված է մուգ կապույտ կտոր, ուսերին կտորից կարված ուսադիրներն ամրացվում են կոճգամով:
62. Վերնաշապիկ` կարճաթև (ամառային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. ծալովի օձիքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, աջ կտրվածքը` շերտակարով, թևքերը` կարճ, ուղիղ թևքածալերով, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար, կրծքամասի` աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը:
63. Վերնաշապիկ` երկարաթև (ամառային կամ ձմեռային), ուսադիրներով
1) մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` սպիտակ կտորից, մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար` մուգ կապույտ կտորից. օձիքը` կանգուն կտրվածքով, կրծքամասում` կոճակով կոճկվող ձևավոր կափույրով և շերտակարով վրադիր գրպաններ, ուղիղ գոտիով, կարագծերին` առաձգական ժապավեններ, հետևամասը` վերին կտրվածքով, կոճկվում է 8 կոճակով, աջ կտրվածքը` շերտակարով, թևքերը` երկար, 2 կոճակով կոճկվող թեզանիքներով, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար, կրծքամասի աջ կողմի գրպանի վերևամասում ամրացվում են կտորի վրա հայերենով և անգլերենով ասեղնագործված «Մաքսային ծառայություն» և «Customs service» բառերը, իսկ ձախ կողմի գրպանի կափույրի վրա` Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մետաղյա տարբերանշանը. սպիտակ կտորից երկարաթև վերնաշապիկի հետ պարտադիր կրում են մուգ կապույտ փողկապ:
64. Փողկապ` մուգ կապույտ
1) ունի 2 շերտ ուղղանկյուն ուրվագծով ձևվածք. պատրաստի տեսքն ավարտվում է ներքևում` ուղղանկյունով, վերևում` մշտական հանգույցով, վերնաշապիկի օձիքի տակ ամրանում է առաձգական ժապավենով և ամրակով, երկարությունը` 17-19 սմ:
65. Վզպատ թաշկինակ` սպիտակ, մոխրագույն
1) տրիկոտաժե վզպատ թաշկինակ, լայնքը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:
66. Շապիկ` տրիկոտաժե
1) ուղիղ ձևվածքով, սպիտակ կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային ձևակերպումներ և փաստաթղթային գործառնություններ իրականացնող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար.
2) ուղիղ ձևվածքով, մուգ կապույտ, կարճաթև կամ երկարաթև, կլոր օձիքով` մաքսային զննում և հատուկ հանձնարարություններ կատարող մաքսային մարմնի հանրային ծառայողների համար:
67. Գոտի` տաբատի, սինթետիկ
1) 35 մմ լայնությամբ, մետաղյա ճարմանդով:
68. Կիսաճտքավոր կոշիկ
1) սև գույնի կաշվից, երեսամասը` ամբողջական կամ կտրված քթամասով, երկարացված ձևավոր հետևամասերով, կրունկը` մինչև 55 մմ բարձրության, ճտքերի վերնամասերը ծալված աստառի հետ միացված են փափուկ միջադիրով, լեզվակը միացված է առաջամասին:
69. Կոշիկ
1) սև գույնի կաշվից, երեսամասը` ամբողջական, հետևամասի և առաջամասի հետ ծալված եզրերով, ներբանը ձևավորված է պոլիուրէթանից` սոսնձով միացման մեթոդով, կրունկը` մինչև 5 սմ բարձրության` փաթաթված երեսամասի նյութով:
70. Թիկնոց-ուսնոց` կրելու գոտիով
1) մուգ կապույտ, անջրանցիկ կտորից, ուղիղ ուրվագծով, օձիքը` կենտրոնական 5 կոճակով կոճկվող գաղտնի հանգույցով, լանջափեշերի վրա` թեք ներկարված միջանցիկ բացվածքներ, հանվող գլխանոցով, օձիքը` ծալովի, մեջքամասը` դեպի դուրս բացվող վերին կարով:
71. Ձեռնոց
1) բրդյա, սև, հինգմատնյա.
2) սինթետիկ, սպիտակ, հինգմատնյա:
72. Սպայական կաշվե կոշիկ (կանացի)
1) Արտադրվում է խրոմե սև կաշվից, բաղկացած է վերնամասից, միջատակից, արտաքին ներբանից (ներբանից և կրունկից): Կրնկամասը` կոճերից ցածր, որը պետք է ծածկի ոտնաթաթի հետևի ամբողջ մակերևույթը, պետք է ունենա կողերից ձգվող էլաստիկ ժապավեն (շտիբլետ): Կրունկը` փաթաթված երեսամասի նյութով, բարձրությունը` 5 սմ: Քթամասը կոշտ է: Կոշիկի ներսի ներդիրը` բնական կաշվից: Տակացուն և միջատակը` կաշվից:
73. Կիսաճտքավոր կոշիկ (Կոմանդո)
1) Ճտքամասը կոմբինացված` խրոմե սև կաշի և հատուկ ջրակայուն մշակմամբ կոշկեղենի գործվածք` «Կոռդուռա 1500» կամ համարժեք: Կոշիկի տակացուն ձևավորված է հատուկ ջերմակայուն համաձուլված ռետինից: Տակացուն ամրացվում է սոսնձով և ամրակարվում է: Ճտքերի բարձրությունը 25 սմ +- 0.5 սմ, կոշկաքուղերի օղակները` D-ձևի (արագ): Ճտքերը միանում են պլաստմասսայե շղթայով: Լեզվակը` բարձր, ամրակարված ամբողջ երկարությամբ: Երեսամասը` ամբողջական առաջամասով, երկարացված հետևամասերով, կրունկը` մինչև 55 մմ բարձրությամբ: Ներբանների եզրերը` վրա քաշվող մասերի հետ` կարերով, միացման մեթոդը` սոսնձով և գամերով:
74. Գարնանային-աշնանային անձրևանոց (կանացի)
1) Անձրևանոցն ունի երկկարանի ներկարված թևքեր, ծալովի օձիք և դարձածալ, օձիքի միացման կարում մշակված է կախիչ: Հետևամասին և առաջամասին մշակված են վրակարված կոկետկաներ: Առաջամասում մշակված են շերտիկով կողքի գրպաններ: Հետևամասն ունի միջնակար, որը նույնպես վերին կտրվածքով է` 2 կտորից, և ունի երկասեղանի զարդակար` ամբողջ եզրագծով: Անձրևանոցի օձիքը կտրված կանգունակով է: Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան, որը կոճկվում է օդային օղակով և կոճակով: Անձրևանոցը կապվում է 4-4,5 սմ լայնությամբ գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով և գոտու վրա մշակված կամրջակով: Անձրևանոցը կոճկվում է մաքսային ծառայության խորհրդանիշ 5 կոճակօղակներով` գաղտնի կոճկվածքով: Լանջափեշի, օձիքի, գոտու, գրպանի, կոկետկաների եզրերը մշակված են 0.1-0.7 սմ լայնությամբ զուգահեռ զարդակարերով: Գաղտնի կոճկվածքը մշակվում է 6 սմ լայնությամբ լայն զարդակարերով: Անձրևանոցի երեսացուն մուգ կապույտ գույնի գործվածքից է` անջրանցիկ` անձրևանոցային (210 գր. քառ. մետր խտությամբ, 100 տոկոս Պ/Է): Աստառը` մետաքսյա, ԳՕՍՏ-2272-96 8-C5-ՎՇ արտիկուլի կամ համարժեք մուգ կապույտ գույնի կտորից: Ներդիրը մշակված է և ունի կոճակներով կոճկվող հանովի միջուկ` բրդյա գործվածքից: Ներքևի մասում ունի 20 սմ բացվածք: Ձախ թևին կարվում է մաքսային ծառայության տարբերանշանը, ուսերին` գոտեմակօղեր` ուսադիրների համար:
75. Վերարկու` ձմեռային բրդյա (կանացի)
1) Վերարկուն մուգ կապույտ, բրդյա կտորից է (360 գր. քառ. մետր խտությամբ, 80 տոկոս բուրդ, 20 տոկոս Պ/Է)` ուղիղ ուրվագծով մինչև գոտկատեղը ձգվող գոտիով: Վերարկուն կոճկվում է չորս կոճակօղակներով և գաղտնի կոճկվածքով: Թիկունքը և առաջամասը մշակված են վերին կտրվածքով: Լանջափեշերի ներքևի մասում թեք ներկարված գրպաններ են: Թևքերը գաղտնակարված թեզանիքներով են: Վերարկուն մետաքսյա աստառով և ծոցագրպաններով է: Հետևամասն ունի միջնակար, վերարկուի օձիքը կտրված կանգունակով է: Վերարկուի առաջամասերի և հետևամասերի աստառները մգդակարված են ներդիրով, որին ամրացվում է մեմբրանե տաքացուցիչ (100 տոկոս պոլիէսթեր, 200 գր. քառ. մետր խտությամբ): Ձախ առաջամասի աստառին մշակված է շերտիկով ծոցագրպան: Վերարկուն կապվում է գոտիով, որն անցկացվում է կողքերի կարերում մշակված կամրջակների միջով: Գոտին կոճկվում է պլաստմասսայե ճարմանդով: Երկարությունը` մինչև ծունկ: Կարվում են ուսադիրներ և ձախ թևին` մաքսային ծառայության խորհրդանշանով թևքանշան:
76. Վզպատ
1) Վերարկուի օձիքի տակից օգտագործվող տրիկոտաժե վզպատ: Լայնությունը` 24 սմ, երկարությունը` 120 սմ:
77. Գլխարկ` «Պիլոտկա» տեսակի
1) Գլխարկը մուգ կապույտ կտորից է, հիմնական գործվածքը կիսաբրդյա, 2311 արտիկուլի: Պիլոտկան կազմված է հատակից, պատերից և կողերից: Ծալվածքի բարձրությունը առջևում 6 սմ է, հետևամասում` 7 սմ, ընդհանուր բարձրությունը կենտրոնում 12 սմ է, առաջամասում` 9,5 սմ, հետևամասում` 10 սմ: Վերծալված եզրակարերին դրվում է կարմիր գույնի մահուդից երիզ, հատակը, պատերը և կողերը կիսաբրդյա կտորից են: Պիլոտկայի վերին մասն ունի 3-ական օդափոխիչ` մետաղյա 4 մմ տրամագծով անցքեր: Պիլոտկայի ներսի կողմից դրվում է ԳՕՍՏ-2272-96 8-C5-ՎՇ արտիկուլի կամ համարժեք սև գույնի աստառ և 2,5 սմ լայնությամբ շրջանակ` արհեստական կաշվից: Առջևի կենտրոնական մասում ամրացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով ոսկեգույն մետաղից գլխարկանշան:
78. Մորթե, ձմեռային, ականջակալով գլխարկ (կանացի)
1) Գլխարկը բաղկացած է քառասեպանի թասակից, ճակատային մասից (հովար), որը լաքապատ է, վերևը` հավաքովի, և ականջակալներով` ծոծրակամասից: Ականջակալների վրա կարված են 6 հատ 14-17 մմ տրամագծով ամինապլաստե մոխրագույն կոճակներ և 10-14 մմ լայնությամբ ու 15 սմ երկարությամբ երիզով կապիչներ: Ականջակալներով գլխարկը կարվում է գործվածքային մուգ կապույտ մորթուց 890 գրամ 1 քառ. մետր մակերեսային խտությամբ բրդյա մորթախավով: Գլխարկահատակը կարվում է գլխարկների համար նախատեսված մուգ կապույտ մահուդից, 1 քառ. մետր մակերեսային խտությունը` 464 գրամ, բաղադրությունը` 77 տոկոս բուրդ և 23 տոկոս վիսկոզ: Ներսամասը կարվում է 142 արտիկուլի կամ համարժեք կապույտ բամբակյա կտորից (բիազ): Ներսից վատինը կարվում է բամբակյա թափանցակար քաթանից և տերևավոր վուշ-բամբակից: Ճակատամասի հովարի, գլխարկաբոլորքի և ականջակալների ներսից դրվում է կենցաղային բամբակյա թանզիֆ: Ճակատամասի հովարի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,8 սմ, հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ծոծրակամասի բարձրությունը` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 8,2 սմ, հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 2 մմ: Ականջակալի երկարությունը միացման կարից` սկսած 54 չափսի գլխարկից, պետք է լինի 18 սմ, հաջորդաբար յուրաքանչյուր չափսին ավելանում է 5 մմ: Աջ ականջակալին կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա, 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 5,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա, 3-րդ կոճակը կարվում է ականջակալի մեջտեղում, վերին եզրից 1,5 սմ հեռավորության վրա: Ձախ ականջակալի վրա կարվում են 3 կոճակներ` հետևյալ հերթականությամբ. 1-ինը` դիմային եզրից 1,5 սմ և թասակի միացման կարից 2,5 սմ հեռավորության վրա, 2-րդ կոճակը կարվում է 1-ին կոճակից 8,2 սմ և դիմային եզրից 1,8 սմ հեռավորության վրա, 3-րդ կոճակը կարվում է թասակի միացման կարից 13,4 սմ և դիմային եզրից 8,8 սմ հեռավորության վրա: Գլխարկահատակի կենտրոնում ներսից արվում է շեղանկյուն դրոշմ, որի վրա արտացոլվում են գլխարկի չափսը, տարեթիվը և արտադրող կազմակերպության անվանումը:
IV. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
79. Մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են`
1) մաքսային մարմնի հանրային ծառայողների ուսադիրները.
2) մաքսային մարմնի հանրային ծառայողների թևքանշանները:
V. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
80. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի ուսադիրները (ձև N 1)
1) Ուղղանկյուն են. մակերեսը` հյուսքեն, կապույտ (տոնականը` ոսկեգույն) հատուկ գործվածքով, կարմիր եզրակարերով, վերևամասում` բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչմանը համապատասխան` մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 2, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղեր: ՈՒսադիրներն ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով:
81. Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև մաքսային ծառայության գնդապետի ուսադիրները (ձև N 2)
1) Ուղղանկյուն են. Մակերեսը` մուգ կապույտ գործվածքով, վերնամասը` բազմանկյուն, ոսկեգույն մակաշերտով: Մաքսային ծառայության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները` 1 մակաշերտով ուսադիրներ:
2) շնորհված կոչմանը համապատասխան`
ա. մաքսային ծառայության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,
բ. մաքսային ծառայության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,
գ. գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի մեկ շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց,
դ. կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց.
3) ուսադիրները վերին մասում ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով: Կոճակից 5 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
VI. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ
82. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի հանրային ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով թևքանշան: Թևքանշանը` 80 մմ X 100 մմ չափսերով. կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
83. Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի հանրային ծառայողների համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
(1-ին հավելվածը փոփ. 06.11.14 թիվ 1260-Ա, 09.07.2020 թիվ 1165-Ա որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի հունիսի 6-ի
N 585-Ա որոշման
(09.07.2020 թիվ 1165-Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, որով սահմանվել է 2-րդ հավելվածը, սակայն նշված որոշման մեջ առկա չէ 2-րդ հավելվածն ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթ)
I. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ
1. Մաքսային ծառայության հատուկ կոչումների տարբերանշաններն են`
1) մաքսային ծառայողների ուսադիրները.
2) մաքսային ծառայողների թևքանշանները:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒՍԱԴԻՐՆԵՐԸ
2. Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և գեներալ-մայորի ուսադիրները (ձև N 1)
1) ուղղանկյուն, մակերեսը` հյուսքեն, կապույտ (տոնականը` ոսկեգույն) հատուկ գործվածքով, կարմիր եզրակարերով, ուղղանկյուն, վերևամասում` բազմանկյուն կտրվածքով: Շնորհված կոչմանը համապատասխան մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 2, գեներալ-մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ ոսկեզօծ թելով ասեղնագործված, 22 մմ տրամագծով հնգաթև աստղեր: ՈՒսադիրներն ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով:
3. Մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտից մինչև մաքսային ծառայության գնդապետի ուսադիրները (ձև N 2)
1) ուղղանկյուն, մակերեսը մուգ կապույտ գործվածքով, վերնամասը բազմանկյուն, ոսկեգույն մակաշերտով: Մաքսային ծառայության գնդապետի, փոխգնդապետի և մայորի կոչումներ ունեցող ծառայողները կրում են 2 մակաշերտով, իսկ կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողները` 1 մակաշերտով ուսադիրներ:
2) շնորհված կոչմանը համապատասխան`
ա. մաքսային ծառայության գնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ տրամագծով երեք, փոխգնդապետի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու, մայորի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,
բ. մաքսային ծառայության կապիտանի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա տեղադրվում են 13 մմ տրամագծով չորս, ավագ լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երեք, լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` երկու և կրտսեր լեյտենանտի կոչում ունեցող ծառայողների ուսադիրների վրա` մեկ, ոսկեզօծ հնգաթև աստղեր,
գ. գնդապետի, փոխգնդապետի և մայորի ուսադիրների վրա տեղադրվում են 20 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի մեկ շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց,
դ. կապիտանի, ավագ լեյտենանտի, լեյտենանտի և կրտսեր լեյտենանտի ուսադիրների վրա տեղադրվում են 10 մմ լայնքով ոսկեզօծ թելերով հյուսքաձև գործվածքի շերտ` ուսադիրի ստորին եզրից 5 մմ հեռավորության վրա, ուսադիրի երկայնական առանցքային գծին ուղղահայաց.
3) ուսադիրները վերին մասում ամրացվում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով մեկական ոսկեգույն կոճակով: Կոճակից 5 մմ հեռավորության վրա տեղադրվում է ոսկեգույն մետաղից Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԹԵՎՔԱՆՇԱՆՆԵՐԸ
4. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողները համազգեստի ձախ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանի պատկերով թևքանշան: Թևքանշանը` 80 մմ X 100 մմ չափսերով, կտորի վրա գունավոր տպագրվում կամ ասեղնագործվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության տարբերանշանը:
5. Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության ստորաբաժանումների ծառայողները համազգեստի աջ թևքին` ուսակարից 80 մմ ներքև, կրում են ծառայության բնույթը խորհրդանշող համապատասխան թևքանշաններ, որոնց նկարագրերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
Ձև N 1
Ձև N 2
_______________________________
ԻՐՏԵԿ - N 1 և N 2 ձևերի նկարները չեն բերվում