ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
30 հունիսի 2020 թվականի N 758-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 751-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում ստեղծել պարեկային ծառայությունը և օպերատիվ կառավարման կենտրոնը:
2. Սույն որոշման առաջին կետի հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» N 751-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
1) 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ և 13-րդ ենթակետերով.
«12) պարեկային ծառայություն.
13) օպերատիվ կառավարման կենտրոն:».
2) 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ ենթակետով.
i
«6) ոստիկանության պարեկային ծառայությանը ենթակա շարային ստորաբաժանումները:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 30
Երևան