Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 12 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2020 թվականի N 877-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1267-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-ի N 1483-Ն

ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի մարմինների փոխգործակցության կարգը և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 1267-Ն որոշման N 1 հավելվածը 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21.1-ին, 21.2-րդ և 21.3-րդ կետերով.

«21.1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններին համապատասխան, Հայաստանի Հանրապետության զեկույցների պատրաստման նպատակով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կարող է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով կամ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվում են տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը, անհրաժեշտության դեպքում` այլ շահագրգիռ պետական մարմիններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ` այլ անձինք կամ կազմակերպություններ:

21.2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից զեկույցը մշակվելուց հետո այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ և դրանում նշված ժամկետներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն ապահովում է զեկույցի օտար լեզվով թարգմանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է դրա փոխանցումը համապատասխան միջազգային կազմակերպությանը:

21.3. Սույն կարգի 21.1-ին կետի համաձայն` միջգերատեսչական հանձնաժողով կամ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության բացակայության դեպքում` տվյալ միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինը պատրաստում է զեկույցը և ներկայացնում այն համապատասխան միջազգային կազմակերպությանը, ինչպես նաև ի գիտություն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ պատճենը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:»:

i

2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման և հաստատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 5

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2020
N 877-Ն
Որոշում