050.0171.270601
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 հունիսի 2001 թվականի թիվ 171
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐՈՒՄ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 9-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը, ղեկավարվելով նույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 30-ի թիվ 135 որոշմամբ 50000 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության հոբելյանական թղթադրամները շրջանառության մեջ դնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում կատարել հետևյալ լրացումները.
i
ա) «Կենտրոնական բանկում դրամանիշերը փորձաքննության ընդունելը և փոխանակելը» կանոն 5-ի 5.5 կետում ավելացնել 6/1 հավելվածը (կցվում է).
բ) թիվ 7 հավելվածում ավելացնել նոր տող`
i
Դրամանիշերը Վրադիրի և Լայնությունը Երկարությունը Մեկ գծի Գծերի
ըստ փաթեթաթղթի (մմ) (մմ) լայնությունը քանակը
անվանական գույները (մմ) (հատ)
արժեքների
50000 դ. մանուշակա- 57 290 10 1
գույն
գ) գծապատկերներում ավելացնել 3.1 գծապատկերը` 50000 դրամ անվանական արժեքով թղթադրամի արմատների փաթեթաթղթերի և կապոցների վրադիրների նկարները (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:
Հավելված 6/1
ՑԱՆՑ
ՀՀ 2001 թվականի նմուշի 50000 դրամ արժողությամբ
թղթադրամի վճարունակությունը որոշելու համար
._______________________________________.
|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

200 վանդակը համապատասխանում է մակերեսի 100 %-ին:
Թղթադրամի ներկայացման օրը ------- Թողարկման տարեթիվը -------------
Անվանական արժեքը ---------- Սերիա ----------- Համարը -----------
Թղթադրամի մակերեսը կազմում է --------------------------
-----------------------------
Ստորագրություն