Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 ապրիլի 2020 թվականի N 521-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում «ԵՎ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը.

i

3) որոշման 2-րդ կետը «Սահմանել, որ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի «Դիլիջան» ազգային պարկ կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ վերակազմավորված`» բառերով.

i

4) որոշման 3-րդ կետում «գ», «ե» և «է» բառերը փոխարինել «գ», «դ», «ե» և «է» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Խոսրովի պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում «ԵՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը.

i

3) որոշման 4-րդ կետում «ե» և «է» բառերը փոխարինել «դ», «ե» և «է» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում «ԵՎ «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով.

i

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և N 2 հավելվածը.

i

3) որոշման 4-րդ կետում «ե» և «է» բառերը փոխարինել «դ», «ե» և «է» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրից հանել «ԵՎ «ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը և N 1 հավելվածը,

i

3) որոշման 4-րդ կետում «գ», «ե» և «է» բառերը փոխարինել «գ», «դ», «ե» և «է» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 16-ի «Արփի լիճ» ազգային պարկ ստեղծելու, «Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 405-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրում «ԵՎ «ԱՐՓԻ ԼԻՃ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» բառերը փոխարինել «ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» բառով,

i

2) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում ««գ», «ե» և «է»» բառերը փոխարինել «»գ», «դ», «ե» և «է»» բառերով,

i

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետը և N 2 հավելվածը,

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիք» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու, «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, ինչպես նաև «Խուստուփ» պետական արգելավայր ստեղծելու, «Խուստուփ» պետական արգելավայրի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1465-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետը և N 1 հավելվածը.

i

2) որոշման 12-րդ կետում «գ», «ե» և «է» բառերը փոխարինել «գ», «դ», «ե» և «է» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նախատեսվող գործողությունները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 2-րդ կետի 2-րդ, 3-րդ կետի 2-րդ, 4-րդ կետի 2-րդ, 5-րդ կետի 3-րդ և 6-րդ կետի 1-ին ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում համապատասխան կանոնադրությունները հաստատվելուց հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 10

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.04.2020
N 521-Ն
Որոշում