(ուժը կորցրել է 19.01.05 թիվ 31-Ն որոշում)
i
041.0373.170501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 մայիսի 2001 թվականի N 373
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետ կառավարման գործընթացն ապահովելու նպատակով`
1. Հաստատել պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`
i
ա) 2001 թվականի մայիսի 1-ից իրականացնել բոլոր պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի պարբերական դիտարկումներ և վերլուծություն (այսուհետև` ֆինանսատնտեսական մոնիտորինգ)` եռամսյակային և տարեկան կտրվածքով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ձևերին և ժամանակացույցին համապատասխան.
բ) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ֆինանսատնտեսական մոնիտորինգի մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
i
ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկը.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` նշված ցանկի հաստատումից հետո իրականացնել ցանկում ընդգրկված պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի վերլուծություն` սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան.
i
գ) 10-օրյա ժամկետում մշակել և հաստատել ֆինանսատնտեսական մոնիտորինգի իրականացման տեղեկատվական ձևերը և ժամանակացույցը.
դ) 30-օրյա ժամկետում մշակել և հաստատել ֆինանսատնտեսական մոնիտորինգի մասին հաշվետվության ձևը:
4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության վրա:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի «Պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների արդյունավետ կառավարման գործընթացի ապահովման միջոցառումների մասին» N 187, հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի N 187 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 354, հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի N 187 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 621 և 2000 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի մարտի 31-ի N 187 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 237 որոշումները:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
մայիսի 17-ի N 373 որոշմամբ
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության (այսուհետև` ֆինանսատնտեսական մոնիտորինգ) կազմակերպման, միջոցառումների իրականացման ընթացակարգը, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` այդ աշխատանքների կատարման հետ կապված խնդիրները, միջոցառումների իրականացման ժամկետները և կատարողները:
II. ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
2. Ֆինանսատնտեսական մոնիտորինգը կարող է լինել հետևյալ տեսակների`
ա) համատարած ֆինանսատնտեսական մոնիտորինգ, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից` իրենց կառավարման լիազորություն վերապահված և պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող առևտրային կազմակերպությունների (այսուհետև` առևտրային կազմակերպություններ) գծով.
բ) ընտրանքային ֆինանսատնտեսական մոնիտորինգ, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից` ընտրանքային ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունների և սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերի պահանջներին համապատասխան ընտրված առևտրային կազմակերպությունների գծով:
III. ՀԱՄԱՏԱՐԱԾ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
3. Հայաստանի Հանրապետության նախարարությունները և գերատեսչությունները`
ա) մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ առևտրային կազմակերպությունների ցանկերը (այսուհետև` ցանկեր).
բ) տարվա ընթացքում ցանկերում տեղ գտած փոփոխությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում տվյալ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման կողմից գրանցվելուց հետո ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում.
գ) ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպություններին, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ընտրանքային ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունների, ուղարկում են ֆինանսատնտեսական մոնիտորինգի աշխատանքներում ընդգրկված լինելու մասին ծանուցում` համաձայն սույն կարգի N 1 հավելվածի.
դ) ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպություններից պահանջում և ստանում են տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ձևերին համապատասխան, նշված ձևերի (տարեկան կտրվածքով) պատճենները սահմանված ժամկետներում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.
ե) տեղեկատվության վերլուծության հիման վրա ընդունում են որոշումներ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության բարելավման մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում առաջարկություններ պետական կառավարման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ.
զ) մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում նախորդ տարվա համատարած ֆինանսատնտեսական մոնիտորինգի գծով կատարված աշխատանքների մասին հաշվետվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված ձևով:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը`
i
ա) ֆինանսատնտեսական մոնիտորինգի գծով անհրաժեշտ մեթոդական օգնություն է ցույց տալիս Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված համատարած ֆինանսատնտեսական մոնիտորինգի մասին հաշվետվությունների հիման վրա մշակում և մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ամփոփ հաշվետվություն:
IV. ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում իր կողմից ֆինանսատնտեսական մոնիտորինգի ենթակա առևտրային կազմակերպությունների ցանկում առաջարկվող փոփոխությունները:
6. Ընտրանքային ցանկում ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների ընտրությունը պետք է բավարարի հետևյալ պայմաններից առնվազն մեկը`
ա) առևտրային կազմակերպության գործունեության վերլուծությամբ հնարավոր է բացահայտել տվյալ ճյուղի զարգացման միտումները, հեռանկարները և ֆինանսական հոսքերի ճյուղային առանձնահատկությունները, առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող դրական և (կամ) բացասական արտաքին ու ներքին գործոնները.
բ) առևտրային կազմակերպությունը ճյուղում առանձնանում է ֆինանսատնտեսական առավել բարձր (առավել ցածր) ցուցանիշներով.
գ) առևտրային կազմակերպության գործունեության ընթացքում նկատվել են ֆինանսատնտեսական ցուցանիշների շարքի կտրուկ փոփոխություններ.
դ) առևտրային կազմակերպության ընդհանուր պարտավորություններում գերակայող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները.
ե) առևտրային կազմակերպությունն ունի ռազմավարական և սոցիալ-տնտեսական առանձնահատուկ նշանակություն:
7. Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների առաջարկությամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող ցանկում կարող են ընդգրկվել նաև այլ առևտրային կազմակերպություններ:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընտրանքային ցանկի հաստատումից հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն այդ ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպություններն է ուղարկում ընտրանքային ֆինանսատնտեսական մոնիտորինգի աշխատանքներում ընդգրկված լինելու մասին ծանուցումը` համաձայն սույն կարգի N 2 հավելվածի:
9. Նշված ծանուցումն ստացվելուց հետո ոչ ուշ, քան շաբաթվա ընթացքում առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում իր կողմից լրացված առևտրային կազմակերպության հաշվառման քարտը` համաձայն սույն կարգի N 3 հավելվածի:
10. Ընտրանքային ցանկում ընդգրկված առևտրային կազմակերպությունները սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում ֆինանսատնտեսական մոնիտորինգի անցկացման համար անհրաժեշտ տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ձևերին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այլ տեղեկատվություն:
11. Առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի առողջացման, նոր տեսակի գործունեության ծավալման և առևտրային կազմակերպության վերակազմավորման վերաբերյալ առևտրային կազմակերպության կողմից մշակված առաջարկությունները ներկայացվում են տարեկան (միջանկյալ) հաշվետվություններին կից` առանձին տեղեկանքի ձևով:
12. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվում և օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
i
13. Առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական մոնիտորինգի անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը`
ա) համալիր վերլուծության իրականացման համար, առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա ճյուղային առանձնահատկությունների ազդեցության բացահայտման նպատակով համապատասխան առևտրային կազմակերպության պետական լիազոր մարմնի և լիազոր ներկայացուցիչների հետ համատեղ անցկացնում է քննարկումներ.
բ) Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ պարբերաբար անցկացնում է քննարկումներ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության կարգավորման օպերատիվ հարցերի վերաբերյալ.
գ) պարբերաբար, բայց ոչ ուշ քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ ընտրանքային ֆինանսատնտեսական մոնիտորինգի արդյունքների հիման վրա մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առևտրային կազմակերպությունների պետական կարգավորման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ:
Հավելված N 1
պետական մասնակցությամբ առևտրային
կազմակերպությունների ֆինանսատնտեսական
վիճակի դիտարկումների և վերլուծության
անցկացման կարգի
ԾԱՆՈՒՑՈՒՄ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 17-ի N 373 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի հանձնարարականի` ________________
_________________________________________________________________________
(նախարարության (գերատեսչության) անվանումը)
հայտնում է, որ _________________________________________________________
(պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության
անվանումը)
ընդգրկված է ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ցանկում:
2. Համաձայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման կարգի 3-րդ կետի` խնդրում ենք ապահովել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված արտադրական և ոչ արտադրական ոլորտներում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման ընդհանուր դրույթներին, ՖՏՄ 1- ՖՏՄ 14 ձևերին և ժամանակացույցին համապատասխան:
3. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
նախարարության (գերատեսչության)
ղեկավար __________________
(ստորագրությունը)
___ _____________ 200 թ.
Հավելված N 2
պետական մասնակցությամբ առևտրային
կազմակերպությունների ֆինանսատնտեսական
վիճակի դիտարկումների և վերլուծության
անցկացման կարգի
ԾԱՆՈՒՑՈՒՄ
1. Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 17-ի N 373 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի հանձնարարականի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է, որ
_________________________________________________________________________
_________________________________________________________________________
(պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության անվանումը)
ընդգրկված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացվող ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության ենթակա պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ընտրանքային ցանկում:
2. Համաձայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման կարգի 10-րդ կետի` խնդրում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված արտադրական և ոչ արտադրական ոլորտներում պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումների և վերլուծության անցկացման ընդհանուր դրույթներին, ՖՏՄ 1- ՖՏՄ 14 ձևերին և ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
3. Առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար __________________
(ստորագրությունը)
___ _____________ 200 թ.
Հավելված N 3
պետական մասնակցությամբ առևտրային
կազմակերպությունների ֆինանսատնտեսական
վիճակի դիտարկումների և վերլուծության
անցկացման կարգի
.__________________________________________________________________________.
|Հերթական | Հերթական հաշվառման համարն ըստ | | | | | | | | |
|հաշվառման | առևտրային կազմակերպության | | | | | | | | |
|համարը |- հաշվառման քարտի | | | | | | | | |
|լրացվում է |- | | | | | | | | |
|ՀՀ ֆինանսների |- | | | | | | | | |
|և էկոնոմիկայի|- | | | | | | | | |
|նախարարության | | | | | | | | | |
|կողմից | | | | | | | | | |
|______________|___________________________________|__|__|__|__|__|__|__|__|
| | |1 | 2| 3| 4| 5| 6| 7| 8|
|______________|___________________________________|_______________________|
| |1.2 - մարզի պայմանական համարը |3,4 - նախարարության |
| | | պայմանական համարը |
|______________|___________________________________________________________|
| |1,2 կամ 3,4-ին ստորադաս պատկանելության բացակայության |
| |դեպքում նշվում է 0,0 |
.__________________________________________________________________________.
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ
.______________________________________________________________________.
| Մարզը |.............. |Լրացնելու| |
| | |ամսաթիվը |...... /............./ 200 ... թ. |
.______________________________________________________________________.
.__________________________________________________________________________.
|1. |Առևտրային կազմակերպության լրիվ անվանումը |.......................|
| | | ..... |
| | |.......................|
| | | ..... |
|___|______________________________________________|_______________________|
|2. |Առևտրային կազմակերպության նույնականացման | | | | | | | | |
| | ծածկագիրը ըստ ԿԿԴ-ի | | | | | | | | |
|___|______________________________________________|_______________________|
|3. |Առևտրային կազմակերպության գտնվելու վայրը |...................... |
| | | ..... |
| | |...................... |
| | | ..... |
|___|______________________________________________|_______________________|
|4. |Պետական գրանցման համարը | | | | | | | | |
|___|______________________________________________|_______________________|
|5. |Պետական գրանցման օրը, ամիսը, տարին |..../......../...... թ.|
|___|______________________________________________|_______________________|
|6. |Պետական գրանցում իրականացրած պետական ռեգիստրի | |
| |տարածքային ստորաբաժանումը |.......................|
|___|______________________________________________|_______________________|
|7. |Փաստացի գործունեության իրականացման հասցեն |...................... |
| | | ..... |
| | |...................... |
| | | ..... |
|___|______________________________________________|_______________________|
|8. |Առևտրային կազմակերպության հեռախոսահամարը |(....) ............... |
| | (հեռախոսահամարները) |(....) ............... |
|___|______________________________________________|_______________________|
|9. |Էլեկտրոնային փոստի հասցեն (եթե առկա է) | @ |
|___|______________________________________________|_______________________|
|10.|Առևտրային կազմակերպության ղեկավարի անունը, | |
| |ազգանունը, հայրանունը | |
|___|______________________________________________|_______________________|
|11.|Գլխավոր հաշվապահի անունը, ազգանունը, | |
| |հայրանունը | |
|___|______________________________________________|_______________________|
|12.|Գործունեության հիմնական տեսակը, ծածկագիրը |........| | | | | |
| |ըստ ՏԳԸԴ-ի |.... | | | | | |
|___|______________________________________________|_________________|__|__|
|13.|Կազմակերպական-իրավական ձևը, ծածկագիրը |................ | | |
| |ըստ ԿԻՏ-ի |.... | | |
|___|______________________________________________|_________________|__|__|
|14.|Տնտեսական կառավարման մարմինը, ծածկագիրը |........| | | | | |
| |ըստ ՏԿՄ-ի |.... | | | | | |
|___|______________________________________________|________|__|__|__|__|__|
|15.|Հարկ վճարողի հաշվառման համարը | | | | | | | | |
|___|______________________________________________|_______________________|
|16.|Կանոնադրական կապիտալի մեծությունը |............ հազ. դրամ |
|___|______________________________________________|_______________________|
|17.|Կանոնադրական կապիտալում պետության բաժնեմասը |....... տոկոս |
|___|______________________________________________|_______________________|
|18.|Հաստիքները` 1. հիմնական |1. ...... |2. ....... |
| | 2. պայմանագրային | | |
|___|______________________________________________|_______________________|
|19.|Աշխատողների փաստացի միջին ցուցակային թիվը | ........... աշխատող |
.__________________________________________________________________________.