040.0292.230305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մարտի 2005 թվականի N 292-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՈՒ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ», «գ» և «ե» կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
(1-ին կետը փոփ. 14.11.2019 թիվ 1589-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր սահմանել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:
3. Լիազորել փոստային կապի ազգային օպերատորին մատուցել փոստային կապի ունիվերսալ ծառայություններ և կրել Հայաստանի Հանրապետության փոստի խորհրդանիշը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-ԻՆ