ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2019 թվականի N 1606-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Սահմանել, որ`
1) այն հարկ վճարողները, ովքեր մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնի վրա տպագրել են ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, ծառայության անվանումը և կոդը, գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, դրանք տպագրում են նաև սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` անկախ 2017 թվականի իրացումից հասույթի մեծությունից.
2) սույն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետի «թ» պարբերությամբ, նույն կետի 2-րդ ենթակետի «է» պարբերությամբ, 12-րդ կետի 12-րդ ենթակետով և 28-րդ կետով սահմանված պահանջների ապահովման համար վերջնաժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից համապատասխանության եզրակացության տրամադրման օրը ներառող ամսվան հաջորդող 6-րդ ամսվա 1-ն է:».
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28-րդ կետով.
i
«28. ՀԴՄ-ն պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորությունը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 18
Երևան