040.0380.030501
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» մայիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մայիսի 2001 թվականի N 380
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 875 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի «Նաիրիտ» գիտաարտադրական փակ բաժնետիրական ընկերության գործունեության կարգավորման միջոցառումների մասին» N 875 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) որոշման 4-րդ կետում «երկամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2001 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
i
բ) որոշման 5-րդ կետը «և դրա կազմում ընդգրկել» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալին,» բառերով.
i
գ) որոշման 6-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում «փետրվարի 1-ը», «ապրիլի 1-ը» և «մայիսի 1-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբերի 1-ը», «հոկտեմբերի 1-ը» և «դեկտեմբերի 1-ը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 3-ից: