(ուժը կորցրել է 27.11.98 թիվ 753 որոշում)
i
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
29 փետրվարի 1996թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 փետրվարի 1996 թ. թիվ 69
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ հիմնական դրույթների 14-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 18-ի թիվ 347 որոշմամբ հաստատված բանկերի շահութահարկի վճարման համար եկամուտների և ծախսերի կազմի 35-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Սահմանել անձնական օգտագործման ավտոմեքենաները ծառայողական նպատակներով օգտագործելու համար տրվող փոխհատուցման ամսական սահմանային նորմա` ավտոմեքենայի հզորության յուրաքանչյուր միավորի (ձիաուժի) հաշվով օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի 20 տոկոսի չափով:
i
2. Սահմանել արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ներկայացուցչական ծախսերի առավելագույն չափի նորմատիվ` հաշվետու տարվա արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) իրացումից ստացված հասույթի 0,5 տոկոսի չափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի փետրվարի 29-ից: