Սեղմել Esc փակելու համար:
2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈՒՄ ԼՈՌՈՒ ԵՎ Շ ...

 

 

040.0372.300401

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2001 թվականի N 372

 

2000-2001 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՍԵԶՈՆՈՒՄ ԼՈՌՈՒ ԵՎ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԵՐԻ ՏՆԱԿԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու և Շիրակի մարզպետներին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համատեղ կազմել և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն և «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերություն ներկայացնել տնակային տնտեսություններում բնակվող` երկրաշարժից տուժած և առավել անապահով` էլեկտրացանցի բաժանորդների ցուցակները` դրանցում նշված բաժանորդներին 2000-2001 թվականների ջեռուցման սեզոնում Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարների սահմաններում պետական աջակցություն տրամադրելու համար:

i

2. Սահմանել, որ մինչև «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 06 խմբի («Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն») 05 ենթախմբի (»Այլ սոցիալական ծրագրեր») «6. Տնակային տնտեսություններին էլեկտրաէներգիայի ծախսերի փոխհատուցում» տողով նախատեսված Լոռու և Շիրակի մարզերի տնակային տնտեսությունների ջեռուցման համար համապատասխանաբար 4.5 մլն դրամի և 97.4 մլն դրամի չափով պետական աջակցության հատկացումը «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված ցուցակները Լոռու և Շիրակի մարզպետարաններից ստանալուց հետո հինգօրյա ժամկետում ձևակերպում է 9000 դրամի չափով վճարումներ` այդ ցուցակներում ընդգրկված բաժանորդների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքի դիմաց, և յոթօրյա ժամկետում համապատասխան վճարման անդորրագրերը հանձնում է բաժանորդներին` մյուս անհրաժեշտ տվյալների հետ միասին նշելով նաև «Վճարված է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեից» բառերը: Նշված անդորրագրերը բաժանորդներին հանձնելու փաստը հաստատվում է վճարման բաշխացուցակներում բաժանորդի, իսկ բաժանորդների բացակայության դեպքում` համապատասխան մարզպետարանների լիազոր ներկայացուցիչների ստորագրություններով.

բ) նշված բաշխացուցակների պատճեններն ըստ մարզերի ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

(2-րդ կետը փոփ. 02.06.01 թիվ 486, 14.08.01 թիվ 747, 28.12.01 թիվ 1297 որոշումներ)

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում նշված` սահմանված կարգով հաստատված բաշխացուցակներն ստանալու օրվանից հինգօրյա ժամկետում «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության հետ ստորագրել փոխադարձ հաշվարկների մասին արձանագրություն` նշելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պարտքն ընկերության նկատմամբ և դրա մարման պայմանները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 30-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2001
N 372
Որոշում