ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 հուլիսի 2019 թվականի N 909-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 185-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 26-ի «Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները գործարկելու մասին» N 185-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
i
«1. Գործարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման N 2 հավելվածի ցանկում (այսուհետ` ցանկ) նշված համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների միասնական ընդունարանները (այսուհետ` միասնական ընդունարան):».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածը:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 4-րդ կետը`
i
ա. «Կրասնոսելսկի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Ծափաթաղ գյուղ» բառերով,
բ. «Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Ծափաթաղ գյուղի» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 7-րդ կետը`
ա. «Ամասիայի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հողմիկ գյուղի» բառերով,
բ. «Աշոցքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «, Հողմիկ գյուղ» բառերով.
3) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 9-րդ կետը «Վայքի նախկին վարչական շրջանի տարածքը» բառերից հետո լրացնել «` բացառությամբ Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղերի» բառերով.
4) որոշման N 1 հավելվածի աղյուսակի 15-րդ կետը «քաղ. Ջերմուկ» բառերից հետո լրացնել «, Հերհեր, Գնդեվազ, Կարմրաշեն գյուղեր» բառերով.
i
5) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի հուլիսի 18-ի
N 909-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2015 թվականի հունիսի 4-ի
N 582-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ` ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Համալիր սոցիալական|Սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների |
|ը/կ|ծառայությունների |անվանումները |
| |տարածքային | |
| |կենտրոնի անվանումը| |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ |
|_________________________________________________________________________|
|1. |Թալինի |Թալինի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Թալինի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Թալինի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|2. |Ծաղկահովիտի |Ծաղկահովիտի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արագածի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Ծաղկահովիտի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ |
|_________________________________________________________________________|
|3. |Վեդու |Վեդու սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Վեդու զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|4. |Արտաշատի |Արտաշատի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արտաշատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Արտաշատի զբաղվածության տարածքային կենտրոն |
| | |Արարատի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|___|__________________|__________________________________________________|
|5. |Մասիսի |Մասիսի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Մասիսի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Մասիսի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Արարատ քաղաք |
|_________________________________________________________________________|
|6. |Արարատի |Արարատի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Արարատի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Արարատի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ |
|_________________________________________________________________________|
|7. |Արմավիրի |Արմավիրի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Արմավիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Արմավիրի զբաղվածության տարածքային կենտրոն |
| | |Երևանի թիվ 7 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|___|__________________|__________________________________________________|
|8. |Բաղրամյանի |Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Բաղրամյանի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Բաղրամյանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ |
|_________________________________________________________________________|
|9. |Ճամբարակի |Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Ճամբարակի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Ճամբարակի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|10.|Վարդենիսի |Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Վարդենիսի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Վարդենիսի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ |
|_________________________________________________________________________|
|11.|Տաշիրի |Տաշիրի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Տաշիրի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Տաշիրի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Վանաձոր քաղաք |
|_________________________________________________________________________|
|12.|Վանաձորի |Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Վանաձորի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն |
| | |Լոռու թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ |
|_________________________________________________________________________|
|13.|Չարենցավանի |Չարենցավանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Չարենցավանի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Չարենցավանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|14.|Եղվարդի |Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Եղվարդի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|15.|Հրազդանի |Հրազդանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Հրազդանի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Հրազդանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ |
|_________________________________________________________________________|
|16.|Աշոցքի |Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Աշոցքի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Աշոցքի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|17.|Մարալիկի |Մարալիկի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Մարալիկի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Մարալիկի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|18.|Ամասիայի |Ամասիայի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Ամասիայի սոցիալական ապահովության տարածքային բաժին |
| | |Ամասիայի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|19.|Ախուրյանի |Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Ախուրյանի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
|_________________________________________________________________________|
| Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ |
|_________________________________________________________________________|
|20.|Նոյեմբերյանի |Նոյեմբերյանի սոցիալական աջակցության տարածքային |
| | |գործակալություն |
| | |Նոյեմբերյանի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Նոյեմբերյանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|_________________________________________________________________________|
| Երևան քաղաք |
|_________________________________________________________________________|
|21.|Աջափնյակի |Աջափնյակի սոցիալական աջակցության տարածքային |
| | |բաժին |
| | |Մաշտոցի սոցիալական ապահովության տարածքային |
| | |բաժին |
| | |Աջափնյակի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|22.|Դավթաշենի |Դավթաշենի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Դավթաշենի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
| | |Դավթաշենի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|23.|Ավանի |Ավանի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Ավանի զբաղվածության տարածքային կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|24.|Մալաթիա-Սեբաստիայի|Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական աջակցության |
| | |տարածքային բաժին |
| | |Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության |
| | |տարածքային բաժին |
| | |Մալաթիա-Սեբաստիայի զբաղվածության տարածքային |
| | |կենտրոն |
| | |Երևանի թիվ 4 բժշկասոցիալական փորձաքննական |
| | |հանձնաժողով |
|___|__________________|__________________________________________________|
|25.|Նուբարաշենի |Նուբարաշենի սոցիալական աջակցության տարածքային |
| | |բաժին |
| | |Էրեբունու, Նուբարաշենի զբաղվածության տարածքային |
| | |կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|26.|Նորք-Մարաշի |Նորք-Մարաշի սոցիալական աջակցության տարածքային |
| | |բաժին |
| | |Կենտրոնի, Նորք-Մարաշի զբաղվածության տարածքային |
| | |կենտրոն |
|___|__________________|__________________________________________________|
|27.|Շենգավիթի |Շենգավիթի սոցիալական աջակցության տարածքային բաժին |
| | |Շենգավիթի սոցիալական ապահովության տարածքային բաժին|
| | |Շենգավիթի զբաղվածության տարածքային կենտրոն |
._________________________________________________________________________.
«: