«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
15 հունվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 հունվարի 1996 թ. թիվ 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 165 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայողների որակավորման ստուգման կարգի մասին» թիվ 165 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները`
ա) կարգի 2-րդ կետի «բ» ենթակետը «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության վարչապետի» բառերով.
բ) կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարչի» և 13-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչը» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարի» և «Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղար-նախարարը» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 15-ից: