040.0280.120401
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» ապրիլի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2001 թվականի N 280
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 389 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 22-ի «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության նորմերի և կանոնների մասին» N 389 որոշման մեջ կատարյալ հետևյալ լրացումը`
i
որոշմամբ սահմանված` ատոմային էլեկտրակայանների անվտանգության Ռուսաստանի Դաշնության նորմերի ու կանոնների ցանկի «2-րդ մակարդակ: Կանոններ և նորմեր» բաժինը լրացնել հետևյալ նոր` 2.8-րդ ենթաբաժնով.
«2.8. Միջուկային նյութերի հաշվառման և
վերահսկողության հիմնական կանոններ ՌԴ ՊԱՀ ԱԿ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի ապրիլի 12-ից: