Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ...

 

 

040.0214.200301

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» մարտի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մարտի 2001 թվականի N 214

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից «Անետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետև` գնորդ) կողմից վարձակալված 210 քառ. մետր մակերեսով տարածքը վաճառել դրա վարձակալին:

i

2. Տարածքի վաճառքի գինը սահմանել 4757300 դրամ` հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշման մեջ նշված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) գնորդը պարտավոր է իր հաշվին կատարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը.

գ) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը գնորդի կողմից ձեռք չբերվելու դեպքում այն վաճառվում է աճուրդով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 20-ից:

 

------------------------------------------------------------

հեղինակաների կողմից - բնագրում 5-րդ կետը բացակայում է

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.03.2001
N 214
Որոշում