(ուժը կորցրել է 18.12.2019 թիվ 468-Ն որոշում)
i
600.0041.060504
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 05 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004104
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2004 թվականի N 41-Ն
i
ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «Այլ սպառողների (ենթասպառողների) կամ մատակարարի այլ ցանցերի սնման համար սպառողի մատուցած ծառայության վճարների չափի հաշվարկման մեթոդիկան» (հավելված):
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի փետրվարի 13-ի «Ենթասպառողների էլեկտրամատակարարման ապահովման համար սպառողի մատուցած ծառայության վճարների հաշվարկի մեթոդիկայի մասին» N 6 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի ապրիլի 14-ի
N 41-Ն որոշման
ՄԵԹՈԴԻԿԱ ԱՅԼ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԵՆԹԱՍՊԱՌՈՂՆԵՐԻ) ԿԱՄ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՅԼ ՑԱՆՑԵՐԻ ՍՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Սույն մեթոդիկան սահմանում է էլեկտրամատակարարող ընկերության (այսուհետև` մատակարար) կողմից սպառողի էլեկտրակայանքներով այլ սպառողներին (ենթասպառողներ կամ մատակարարի այլ ցանցեր) սնելու համար սպառողի մատուցած ծառայության վճարների ամսական չափի (այսուհետև` ծառայության վճարի չափ) հաշվարկման կարգը:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1.1 Մատակարարի կողմից հատուցման ենթակա են սպառողի կատարած այն լրացուցիչ ծախսերը, որոնք առաջանում են այլ սպառողների էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով տվյալ սպառողի սեփականությունը հանդիսացող կամ տնօրինության տակ գտնվող էլեկտրակայանքների շահագործման ընթացքում:
Մատակարարի կողմից սպառողին փոխհատուցում չի տրվում և սույն մեթոդիկայի 2.1 կետի համաձայն հաշվարկվող C գումարն ընդունվում է հավասար զրոյի, եթե մատակարարը նախորդ ամսվա ընթացքում դիմել է սպառողին` ենթասպառողի էլեկտրամատակարարման դադարեցման համար:
(1.1-ին կետը փոփ. 16.11.11 թիվ 539-Ն որոշում)
1.2 Սույն մեթոդիկայի համաձայն հաշվարկված ծառայության վճարի չափին անհամաձայնությունը չի կարող հիմք հանդիսանալ այլ սպառողների էլեկտրամատակարարման դադարեցման համար:
2. ՍՊԱՌՈՂԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ
2.1 Այլ սպառողներին սնելու համար սպառողի մատուցած ծառայության վճարի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
C=A+K (1)
որտեղ`
C ծառայության վճարի չափն է (դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
A այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով սպառողի
էլեկտրակայանքների սպասարկման համար անհրաժեշտ լրացուցիչ ծախսերի
մեծությունն է (դրամ/ամիս),
K այլ սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի
տրանսֆորմատորում և գծերում առաջացող կորուստների դիմաց փոխհատուցվող
ամսական գումարն է (դրամ/ամիս):
i
2.2 Այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով սպառողի էլեկտրակայանքների սպասարկման համար առաջացող լրացուցիչ ծախսերի մեծությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
A = a1 x (n1+n2/2)+a2 x (n3+n4/2)+Wենթ x (a3+a4+a5+a6+a7) (2)
որտեղ`
a1 1 բջջի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով, սպառողին
փոխհատուցվող ծառայության վճարի չափն է (7537 դրամ/ամիս` առանց
ԱԱՀ-ի),
n1 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում միայն այլ սպառողների
էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող բջիջների
գումարային քանակն է,
n2 110, 35, 6(10) կՎ լարման ենթակայաններում սպառողի և այլ սպառողների
էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող բջիջների
ընդհանուր քանակն է,
a2 1 միացման կետի օգտագործման համար, դրա շահագործման նպատակով,
սպառողին փոխհատուցվող ծառայության վճարի ամսական չափն է (409
դրամ/ամիս` առանց ԱԱՀ-ի),
n3 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում միայն այլ սպառողների
էլեկտրամատակարարման ապահովման նպատակով օգտագործվող միացման կետերի
քանակն է,
n2 0,4 (0,23) կՎ լարման միացման կետերում սպառողի և այլ սպառողների
էլեկտրամատակարարման ապահովման նպատակով համատեղ օգտագործվող միացման
կետերի քանակն է,
Wենթ սպառողի կողմից այլ սպառողներին հաղորդված ամսական էլեկտրաէներգիայի
քանակն է (կՎտժ), որը հաշվառվում է այլ սպառողների առևտրային
հաշվառքի սարքերով,
a3 110 կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման
նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի
չափն է (0,756 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a4 35 կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման
նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի
չափն է (1,355 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a5 6(10) կՎ լարման ենթակայաններում, սպառողի փոխակերպիչների շահագործման
նպատակով, 1 կՎտժ էլեկտրաէներգիայի փոխակերպման ծառայության վճարի
չափն է (1,523 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a6 սպառողի 6(10) կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման նպատակով
1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարի չափն է (0,730
դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի),
a7 սպառողի 35 կՎ և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի շահագործման
նպատակով 1 կՎտժ էլեկտրաէներգիայի տեղափոխման ծառայության վճարի չափն
է (1,295 դրամ/կՎտժ` առանց ԱԱՀ-ի):
(2.2-րդ կետը փոփ. 16.11.11 թիվ 539-Ն, 20.12.17 թիվ 568-Ն որոշումներ)
i
2.3 Սպառողի կողմից այլ սպառողների էլեկտրամատակարարման նպատակով մեկից ավելի ենթակայաններ կամ էլեկտրահաղորդման գծեր օգտագործվելու դեպքում սույն մեթոդիկայի 2.2 կետով նախատեսված A մեծությունը յուրաքանչյուր ենթակայանի կամ էլեկտրահաղորդման գծի համար հաշվարկվում է առանձին, որը սույն կետի N 1 աղյուսակում ամրագրված սահմանային արժեքները գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար N 1 աղյուսակում ամրագրված արժեքներին.
N 1 աղյուսակ
դրամ/ամիս (առանց ավելացված արժեքի հարկի)
._______________________________________________________.
|Սպառողի |Սպառողի ենթակայանի |Սպառողի էլեկտրահաղորդման|
|սպառման |շահագործման |գծերի շահագործման |
|համակարգի|փոխհատուցվող ծախսերի|փոխհատուցվող ծախսերի |
|լարումը |սահմանային |սահմանային մեծությունը |
| |մեծությունը | |
|_________|____________________|________________________|
|6(10) կՎ | 84 794 | 15 703 |
|_________|____________________|________________________|
|35 կՎ | 339 175 | 26 694 |
|_________|____________________|________________________|
|110 կՎ | 678 350 | 28 265 |
._______________________________________________________.
(2.3-րդ կետը փոփ. 16.11.11 թիվ 539-Ն, 20.12.17 թիվ 568-Ն որոշումներ)
i
2.4. Այլ սպառողների էլեկտրամատակարարման հետևանքով սպառողի տրանսֆորմատորներում և էլեկտրահաղորդման գծերում առաջացող կորուստները փոխհատուցող գումարը (K) հաշվի է առնվում բանաձևում, եթե դրանք ներառվում են սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրաէներգիայի քանակության մեջ: Այն որոշվում է հետևյալ բանաձևով.
K = Wենթ x T x (a8 + a9)/(100 - a8 - a9) (3)
որտեղ`
T - սպառողի համար էլեկտրաէներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի).
a8 - կորուստներն են տրանսֆորմատորներում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1,3-ի, եթե սպառողը սնվում է 6 կՎ և բարձր լարման ցանցերից.
a9 - կորուստներն են գծերում (տոկոսային արտահայտությամբ), որոնք ընդունվում են հավասար 1-ի, եթե ենթասպառողը սնվում է 6 կՎ և բարձր լարման ցանցերից և 3-ի, եթե ենթասպառողը սնվում է 0,4 կՎ և ցածր լարման ցանցերից:
(2.4-րդ կետը փոփ. 16.11.11 թիվ 539-Ն, 06.11.13 թիվ 381-Ն որոշումներ)
2.5 (2.5-րդ կետն ուժը կորցրել է 16.11.11 թիվ 539-Ն որոշում)
i
2.6 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը յուրաքանչյուր տարի` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը վերանայում է սույն մեթոդիկայի 2.2 կետում նշված ծառայությունների վճարները և 2.3 կետի N 1 աղյուսակում նշված սահմանային մեծությունները` դրանց նկատմամբ կիրառելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ: Վերանայման արդյունքում սահմանված մեծությունները ուժի մեջ են մտնում տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
(2.6-րդ կետը լրաց. 20.12.17 թիվ 568-Ն որոշում)
2.7 Սույն մեթոդիկայի 2.6 կետն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
(2.7-րդ կետը լրաց. 20.12.17 թիվ 568-Ն որոշում)