Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 13 ...

 

 

040.1610.151217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 դեկտեմբերի 2017 թվականի N 1610-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի Արտավանի և Սարավանի համայնքների հարակից տարածքում 2017 թվականի օգոստոսի 10-16-ը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմի» կոչվող տարածքում 2017 թվականի օգոստոսի 12-21-ը բռնկված անտառային հրդեհաշիջման աշխատանքների կատարման ժամանակ փրկարար ծառայողներին հատկացվող հանդերձանքի, սննդամթերքի և տրանսպորտային միջոցների` վառելանյութի, շարքից դուրս եկած տեխնիկայի և ավտոմեքենաների վերանորոգման հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացնել 38,602.3 հազ. դրամ, որից`

1) 5040.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածով.

2) 25877,5 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով.

3) 4605.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով.

4) 3079,8 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը սույն որոշման N 3 հավելվածում նշված ապրանքների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով` չկիրառելով նույն որոշման N 1 հավելվածի 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

(3-րդ կետը փոփ. 21.12.17 թիվ 1653-Ն որոշում)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

_______________________

ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.12.2017
N 1610-Ն
Որոշում