040.0426.280417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2017 թվականի N 426-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 61-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 725,931.7 հազ. դրամ, այդ թվում`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանին` 137,843.7 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 206,655.7 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին` 381,432.3 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.
(1-ին կետը փոփ. 24.08.17 թիվ 1046-Ն, 23.11.17 թիվ 1497-Ն, 21.12.17 թիվ 1654-Ն որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4 և 5 հավելվածների:
3. Սահմանել, որ սույն որոշման վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարություն 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված դրույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 426-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Առաջին |Ինն ամիս |Տարի |
|ը/կ|դասակարգման հոդվածների և |կիսամյակ | | |
| |աշխատանքների անվանումները | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |256,989.7|256,989.7|256,989.7|
|___|___________________________________|_________|_________|_________|
| |այդ թվում` | | | |

|1. |Շենքերի և շինությունների կապիտալ |239,989.5|239,989.5|239,989.5|
| |վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
| |որից` | | | |

|1.1|«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի |100,425.9|100,425.9|100,425.9|
| |շենքի հիմնանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.2|«Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի շենքի |71,218.2 |71,218.2 |71,218.2 |
| |հիմնանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.3|Ոսկետափի համայնքի մշակույթի տան |20,385.2 |20,385.2 |20,385.2 |
| |վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.4|Ավշարի համայնքի մանկապարտեզի |47,960.2 |47,960.2 |47,960.2 |
| |հիմնանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2 |Շենքերի և շինությունների |17,000.2 |17,000.2 |17,000.2 |
| |շինարարություն | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
| |որից` | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2.1|Ղուկասավանի համայնքի դպրոցի բակի |17,000.2 |17,000.2 |17,000.2 |
| |բարեկարգում, խաղահրապարակի | | | |
| |կառուցում և ցանկապատում | | | |
._____________________________________________________________________.
(1-ին հավելվածը փոփ., որոնք հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն, 23.11.17 թիվ 1497-Ն որոշումներ)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 426-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Առաջին |Ինն ամիս |Տարի |
|ը/կ|դասակարգման հոդվածների և |կիսամյակ | | |
| |աշխատանքների անվանումները | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |

| |ԸՆԴԱՄԵՆԸ |326,004.9|326,004.9|326,004.9|
|___|___________________________________|_________|_________|_________|
| |այդ թվում` | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1 |Շենքերի և շինությունների կապիտալ |275,025.0|275,025.0|275,025.0|
| |վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
| |որից` | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.1|Արմավիր քաղաքի N 10 հիմնական դպրոցի|43,425.0 |43,425.0 |43,425.0 |
| |վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.2|Նոր Կեսարիայի համայնքի միջն. դպրոցի|48,250.0 |48,250.0 |48,250.0 |
| |վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.3|Արազափի համայնքի միջնակարգ դպրոցի |28,950.0 |28,950.0 |28,950.0 |
| |վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.4|Արմավիր քաղաքի թիվ 3 հիմնական |33,775.0 |33,775.0 |33,775.0 |
| |դպրոցի վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.5|Հայկավանի համայնքի մշակույթի տան |28,950.0 |28,950.0 |28,950.0 |
| |տանիքի վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.6|Վաղարշապատի համայնքի Մաշտոցի փող., |33,775.0 |33,775.0 |33,775.0 |
| |թիվ 28 բազմաբնակարան բնակելի շենքի | | | |
| |տանիքի վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.7|Մեծամորի համայնքի թիվ 36, թիվ 37 |48,250.0 |48,250.0 |48,250.0 |
| |բազմաբնակարան բնակելի շենքերի | | | |
| |տանիքների վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|1.8|Մարզպետարանի շենքի ջեռուցման |9,650.0 |9,650.0 |9,650.0 |
| |համակարգի վերանորոգում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2 |Շենքերի և շինությունների |50,979.9 |50,979.9 |50,979.9 |
| |շինարարություն | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
| |որից` | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2.1|Արմավիր քաղաքի Երևանյան փող., |43,760.2 |43,760.2 |43,760.2 |
| |28/3 բազմաբնակարան բնակելի շենքի | | | |
| |երրորդ հարկի և տանիքի կառուցում | | | |
|___|___________________________________|_________|_________|_________|
|2.2|Լուկաշինի համայնքի հանրակացարանի |7,219.6 |7,219.6 |7,219.6 |
| |կոյուղու կեղտաջրերի կուտակման հորի | | | |
| |(սեպտիկի) և կեղտաջրերի հեռացման | | | |
| |համակարգի կառուցման | | | |
._____________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ., որը հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն, 21.12.17 թիվ 1654-Ն որոշումներ)
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2017 թվականի մարտի 30-ի
N 426-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|NN |Բյուջետային ծախսերի տնտեսագիտական |Առաջին |Ինն ամիս |Տարի |
|ը/կ |դասակարգման հոդվածների և |կիսամյակ | | |
| |աշխատանքների անվանումները | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|____|__________________________________|_________|_________|_________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ |549,738.3|549,738.3|549,738.3|
|____|__________________________________|_________|_________|_________|
| |այդ թվում` | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1. |Շենքերի և շինությունների կապիտալ |450,300.0|450,300.0|450,300.0|
| |վերանորոգում | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
| |որից` | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.1 |Բյուրեղավանի համայնքի մշակույթի |40,000.0 |40,000.0 |40,000.0 |
| |տան վերանորոգման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.2 |Նոր Հաճնի համայնքի բազմաբնակարան |40,000.0 |40,000.0 |40,000.0 |
| |շենքերի տանիքների վերանորոգման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.3 |Չարենցավանի համայնքի բազմաբնակարան|40,000.0 |40,000.0 |40,000.0 |
| |շենքերի տանիքների վերանորոգման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.4 |Հրազդանի համայնքի որոշ բարձրահարկ |90,400.0 |90,400.0 |90,400.0 |
| |շենքերի վերելակների վերանորոգման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.5 |Եղվարդի համայնքի գեղագիտական |40,000.0 |40,000.0 |40,000.0 |
| |կենտրոնի վերանորոգման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.6 |Ջրվեժի համայնքի դպրոցի |16,300.0 |16,300.0 |16,300.0 |
| |մարզադահլիճի վերանորոգման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.7 |Ակունքի համայնքի մանկապարտեզի |41,200.0 |41,200.0 |41,200.0 |
| |շենքի վերանորոգման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.8 |Գառնիի համայնքի առողջության |63,000.0 |63,000.0 |63,000.0 |
| |կենտրոնի շենքի վերանորոգման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.9 |Ձորաղբյուրի համայնքի մանկապարտեզի |7,700.0 |7,700.0 |7,700.0 |
| |շենքի վերանորոգման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.10|Արզականի համայնքի մշակույթի տան |11,700.0 |11,700.0 |11,700.0 |
| |պատուհանների փոխման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.11|Քանաքեռավանի համայնքի մշակույթի |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
| |տան վերանորոգման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.12|Նոր Երզնկայի համայնքի փողոցների |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
| |ասֆալտապատման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|1.13|Առինջի համայնքի փողոցների |20,000.0 |20,000.0 |20,000.0 |
| |ասֆալտապատման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2. |Շենքերի և շինությունների |99,438.3 |99,438.3 |99,438.3 |
| |շինարարություն | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
| |որից` | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.1 |Քասախի համայնքի նոր թաղամասի |17,500.0 |17,500.0 |17,500.0 |
| |գազիֆիկացման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.2 |Արամուսի համայնքի նոր թաղամասի |15,300.0 |15,300.0 |15,300.0 |
| |գազիֆիկացման աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.3 |Լեռնանիստի համայնքի փողոցային |9,838.3 |9,838.3 |9,838.3 |
| |լուսավորության անցկացման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.4 |Սոլակի համայնքի փողոցային |10,000.0 |10,000.0 |10,000.0 |
| |լուսավորության անցկացման | | | |
| |աշխատանքներ | | | |
|____|__________________________________|_________|_________|_________|
|2.5 |Աբովյանի համայնքի արտաքին |46,800.0 |46,800.0 |46,800.0 |
| |ջրահեռացման համակարգի կառուցման | | | |
| |աշխատանքներ | | | |
._____________________________________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ., որը հնարավոր չէ կատարել 24.08.17 թիվ 1046-Ն որոշում)
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - NN 4 և 5 հավելվածները չեն բերվում
@