040.0156.280201
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«28» փետրվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2001 թվականի N 156
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «ը» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Կոմիտասի պողոտայի N 51 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի տարածքները և բակի օժանդակ շինությունները (այսուհետև` գույք) վաճառել դրանց վարձակալներին (այսուհետև` գնորդներ) (ցանկը կցվում է):
i
2. Գույքի վաճառքի գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի շենքի առաջին հարկի տարածքների համար 300 տոկոսի չափով, բակի օժանդակ շինությունների համար` 200 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում գնորդների հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
4. Սահմանել, որ`
ա) գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 20-օրյա ժամկետում.
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին կատարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 28-ից:
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԻ
.__________________________________________________________________________.
|NN | Վարձակալի | Հասցեն |Տարածքի | Օտարման | Վաճառքի | Գնորդի |Ծանոթագ-|
|ը/կ| անունը, | |մակերեսը| կարգով | գինը | անունը, |րություն|
| | անվանումը | |(քառ. մ)|գնահատված| (դրամ) | անվանումը | |
| | | | | արժեքը | | | |
| | | | | (դրամ) | | | |
|___|___________|________|________|_________|_________|___________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
|___|___________|________|________|_________|_________|___________|________|
| 1.|«Գոռ-85» |Կոմիտասի| | | | |օժանդակ |
| | ՍՊԸ |պող., | | | |«Գոռ-85» |շինու- |
| | |N 51 |11.7 |79.080 |158.160 | ՍՊԸ |թյուն |
|___|___________|________|________|_________|_________|___________|________|
| 2.|«Գագիկ |Կոմիտասի| | | |»Գագիկ |1-ին |
| |Թադևոսյան» |պող., | | | |Թադևոսյան» |հարկի |
| | ՍՊԸ |N 51 |11.7 |79.080 |237.240 | ՍՊԸ |տարածք |
|___|___________|________|________|_________|_________|___________|________|
| 3.|Ա. Ղազարյան|Կոմիտասի| | | | | |
| |անհատ |պող., | | | |Արտավազդ |1-ին |
| |ձեռներեց |N 51 |4.6 |31.090 |93.270 |Ղազարյան |հարկի |
| | | | | | | |տարածք |
|___|___________|________|________|_________|_________|___________|________|
| 4.|«Մարս» ՍՊԸ |Կոմիտասի| | | |»Մարս» ՍՊԸ |1-ին |
| | |պող., |29.4 |198.744 |596.232 | |հարկի |
| | |N 51 |121.2 |819.312 |1.638.624| |տարածք, |
| | | |------ |------ |-------- | |օժանդակ |
| | | | | | | |շինու- |
| | | |151.6 |1.018.056|2.234.856| |թյուն |
|___|___________|________|________|_________|_________|___________|________|
| 5.| Գ. |Կոմիտասի| | | |Գայանե |1-ին |
| |Մխիթարյան |պող., | | | |Մխիթարյան |հարկի |
| |անհատ |N 51 | | | | |տարածք |
| |ձեռներեց | |16 |108.160 |324.480 | | |
.__________________________________________________________________________.